Երևան
2 °C
«Մեր հույսը մեզ վրա է, մեր վրա ասելով՝ նկատի ունեմ հայ ժողովրդին, այն ժողովրդավարական պրոցեսներին, որ Հայաստանում կան, այն գործընկերների վրա է, որոնք մեզ հետ համագործակցում են՝ Իրանի, Եվրամիության, ԱՄՆ-ի մեր գործընկերների, որոնք, ի տարբերություն մեր դաշնակցի, իրերը կոչում են իրենց անուններով և մեծագույն սատարում ցուցաբերում այս բարդ իրավիճակում և շարունակելու են ցուցաբերել»:
Այս մասին երեկ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց»-ի տաղավարում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ ենք մենք փակելու այն հնարավոր հարվածները, որ գալու են, ինչի՞ վրա է մեր հույսը:
Սիմոնյանը նկատել է՝ ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի փոխհարաբերություններին, ապա անձամբ իր կարծիքով շատ մոտ ենք և պատմական հնարավորություն ունենք հասնելու համաձայնության, նույնիսկ՝ կնքել խաղաղության պայմանագիր:
«Ես կարող եմ ասել, որ հուլիսի 15-ին կա ընդունված հայտարարություն Հայաստանի, Ադրբեջանի և Շառլ Միշելի մասնակցությամբ, որը որ երեք կարևոր կետ է արձանագրել: Առաջինը, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության 29,800 քառակուսի կիլոմետրը, ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի համապատասխան 86,600 հազար քառակուսի կիլոմետրը, և երկրները իրար նկատմամբ տարածքային պահանջներ չունեն:
Երկրորդ համաձայնությունը, որ գործընթացները տեղի են ունենալու Ալմա-Աթայի 1991 թվականի փաստաթղթերի հիման վրա, որը լավ իրավական հիմք է:
Երրորդը, որ կոմունիկացիաների բացումը տեղի է ունենում երկրների սուվերենության, իրավազորության, փոխադարձ հավասարության տրամաբանության մեջ»,- նշել է Սիմոնյանը:
Վերջինս նկատել է՝ հիմա մենք ինչ ճանապարհ էլ տանք, իրենք (-խմբ. նկատի ունի շահագրգիռ կողմերին՝ ՌԴ, Թուրքիա, Ադրբեջան) ասելու են «Զանգեզուրի միջանցք». «Անգամ, եթե այդ ճանապարհը Լոռիով անցնի, բայց մենք այս սկզբունքները ֆիքսել ենք, և Հայաստանը բաց է, և ճանապարհ է տրամադրում և նաև երկաթուղի: Մենք դրան պատրաստ ենք, և ես հույս ունեմ, որ Գրանադայում հոկտեմբերի 5-ին այս պատմական շանսն օգտագործենք, հավերժ պատերազմը և հավերժ այս վիճակը որևիցե մեկին ձեռք չի տալու, և մենք դրան պատրաստ ենք»:
Հայ պատվիրակները կմասնակցեն Եվրոպայի լողի մեծահասակների առաջնությանը
Հնարավոր կլինի ՀՀ-ի և Մոնտենեգրոյի միջև ձևավորել իրավապայմանագրային բազա. Միրզոյանը հանդիպել է Ֆիլիպ Իվանովիչի հետ
ՀՀ-ում Կանադայի դեսպանության բացումը երկկողմ համագործակցության խորացման խորհրդանիշ է. Կոստանյանը հանդիպել է Օլիֆանտի հետ
Կալանքի տակ գտնվող Գրիգորի Խաչատուրովի խափանման միջոցը փոխվել է
20.000 դոլար՝ բռնի տեղահանված 35 ընտանիքի համար. Հունգարիան Արմավիրի մարզպետարանին հումանիտար աջակցություն է փոխանցել
«Գալուստի Ձոր» հանգստյան գոտում տեղի ունեցած խմբակային խուլիգանության վարույթով նախաքննությունն 8 անձի մասով ավարտվել է
ՀՀ-ն հանձնառու է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ միջազգայնորեն հայտնի սկզբունքների հիման վրա. Միրզոյան
Ալիևը քիչ է մնում Նիկոլ Փաշինյանից լուսինը պահանջի, որ սաբոտաժի ենթարկի խաղաղության պայմանագիրը. Դավիթ Ստեփանյան
Գագիկ Սուրենյանը Սյունիքից լուսանկար է հրապարակել
Լեզվի կոմիտեն մեր ամենակարևոր կառույցներից է. Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նորանշանակ նախագահին
Չինաստանի քաղաքներում ներդրված «խելացի» լուծումները կարող են օգտակար լինել Երևանին. Ավինյանն ընդունել է դեսպան Յոնգին
Առանձնակի դաժանությամբ սպանություն Լոռիում. Գյուլագարակի տներից մեկում հայտնաբերվել է գլուխը ջնջխված կնոջ դի
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ինչպես են ստանալու իրենց կենսաթոշակն ու նպաստը. ինչ լիազորություն է տրվել նրանց
Ադրբեջանը չմասնակցեց բարձրաստիճան հանդիպումներին, որոնք թույլ կտային որոշակի առաջընթաց. Միրզոյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահին
Երասխ-Երևան ճանապարհին «Կիա»-ն բախվել է գծանշում կատարող մեքենային. կա զոհ
Վարչապետին է ներկայացվել Ֆինանսների նախարարության 2023 թվականի գործունեության հաշվետվությունը
Կալանավորված Արագած Ախոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է
Հայաստանի և Անդորրայի ԱԳ նախարարները տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ մտքեր են փոխանակել
Նախընտրելի տարածքում գերեզմանատեղիներ՝ կաշառքով. «Մուշական-Ջրաշեն» գերեզմանատան վարիչը կալանավորվել է, կա 5 ձերբակալված
Միջազգային գործընկերներն ընդլայնում են աջակցությունը արդարադատության ոլորտին. տեղի է ունեցել համակարգող աշխատաժողով
Կգործարկվի հարթակ, որի միջոցով ԼՂ-ից տեղահանված կենսաթոշակառուները կինտեգրվեն ՀՀ կենսաթոշակային համակարգում
«Սպորտ. ծանրամարտի Եվրոպայի առաջնություն» թեմայով նամականիշի գեղաթերթիկ է մարվել
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները Լեռնային Ղարաբաղում. ՄԱԿ զեկուցող
Ես Հայաստանի քաղաքացի եմ, նա՝ մարզիչ․ Նաիր Տիկնիզյանը՝ Ալեքսանդր Պետրակովի հետ ունեցած հարաբերությունների մասին
ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար Մոսկվայից օգնություն է ուղարկվել ՀՀ. ինչու է Երևան եկել ՌԴ օմբուդսմենի ներկայացուցիչը
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան այսօր
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անվճար մարզվելու հնարավորություն է ընձեռում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին
Նոր մանրամասներ և լուսանկարներ Հոռոմ-Բենիամին ճանապարհի մահվան ելքով ավտովթարից. տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Հակաբիոտիկային կայունություն․ ինչու է վտանգավոր հակաբիոտիկների չարաշահումը ամբողջ մարդկության համար
Փոխվել է Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի խափանման միջոցը
Արա Ֆիդանյանը նոր պաշտոն ունի
Երիտասարդն աներոջը սպանելու դիտավորությամբ 4 անգամ կրակել է մեքենայի վրա, որում եղել են կինն ու երեխաները
Ավտովթար Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ 6 տուժածներից 3-ը 1-ամյա և 4-ամյա երեխաներ են (լուսանկարներ)
Լիահույս եմ, որ Ռումինիան կշարունակի իր ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը. Վահագն Խաչատուրյան
Հնդիկ երիտասարդն արդարացել է՝ ԶՈՒ բաճկոնը գնել էր՝ չիմանալով, որ վատ բան է արել. ինչ է կատարվել իրականում (տեսանյութ)
Ո՞րն է Էդիկի դերն ազգային հավաքականում, նա մեր թիմի խաղը կարգավորողն է․ Տիկնիզյանը խոսել է Սպերցյանի մասին
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. 3 մեքենայի բախման հետևանքով կան զոհեր ու տուժածներ
ԵՄ փաստահավաք առաքելությունը ՀՀ-ում ուսումնասիրել է հարաբերությունները խորացնելու հնարավորությունը
Ինչու է ոստիկանությունն ուժեղացված ծառայություն իրականացրել Մետրոպոլիտենում. պարզաբանում
Արարատ Միրզոյանը դանիացի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր
© 2023 Հայկական ժամանակ