Ոչ ոք չի կարող հավատալ, որ ԼՂ դեմ ռազմական գործողությունը կանխամտածված չի եղել. Ֆրանսիայի ԱԳ նախարար

21/09/2023 schedule23:47

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց` Ֆրանսիան հրատապ նիստ է հրավիրել` հաշվի առնելով իրավիճակի լրջությունը:

«Մի քանի շաբաթ մեծածավալ զորք և ռազմական տեխնիկա կուտակելուց հետո Ադրբեջանը որոշեց մեծամասշտաբ գործողություններ նախաձեռնել, որոնք իրականացվում էին մեծ մասշտաբով և հետևանքներ առաջացնում քաղաքացիական բնակչության համար, գործողություն, որ ոչ ոք չի կարող հավատալ, որ կանխամտածված չի եղել: Ֆրանսիան անմիջապես և կտրուկ դատապարտեց այս անընդունելի հարձակումը, մենք միակ երկիրը չենք, մի շարք երկրներ ևս ժխտում են այս վարքը` կոչ անելով Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել: Այս գործողության հետևանքը հատկապես ծանր եղավ, այստեղ մարդիկ են զոհվել, քաղաքացիական անձինք, այդ թվում`երեխաներ»,- ասաց նա:

Կոլոննան նշեց` հրադադարը կենսական կարևորություն ուներ, կարևոր է այն պահպանել: Նա ընդգծեց` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չէ, որ հարցի տակ է դրվում, վտանգված է ԼՂ-ում ապրող հայ ժողովրդի` իրենց իրավունքներով ու պատմությամբ ու մշակույթի հարգմամբ ապրելու հնարավորությունը, բայց այդ հնարավորությունը չկա, եթե ուժեղ կողմը թույլի նկատմամբ դիտավորյալ ուժ է գործադրում:

«ԼՂ-ն որքան ժամանակ է շրջափակման մեջ է, ինչը թույլ չի տալիս ստանալ սնունդ, դեղորայք և էլեկտրաէներգիա: Ֆրանսիան ի գիտություն է ընդունում նախագահ Ալիևի երեկվա հայտարարությունը, որով նա ասում է, որ ցանկանում է խաղաղության մեջ ապրել ԼՂ հայերի հետ և պահպանել նրանց իրավունքները, այդ բառերը Ադրբեջանի հանձնառությունն են, նրանք պատասխանատվություն են կրում բնակչության ճակատագրի համար: Եթե նա ցանկանում է խաղաղ և բանակցված լուծման հասնել, ապա պարտավոր է հենց այստեղ շոշափելի երաշխիքներ տալ, բարեխղճորեն քննարկումներ ծավալել, որ չի գործադրի ուժ կամ ուժի սպառնալիք, պարտավոր է ապահովել համաներում այն զինվորականների, ուժերի նկատմամբ, որ ընդունել են հրադադարը, պարտավոր է արագ և առանց ձգձգման ապահովել Լաչինի միջանցքով երթևեկությունը, պարտավոր է ընդունել միջազգային մարդասիրական ներկայությունը ԼՂ-ում, որը կենսական է, քանի որ մոտենում է ձմեռը»,- ասաց նա:

Տպել
1096 դիտում

Հայաստանում կայացած ԼՂ ԱԺ նիստի «մութ կողմերը», ինչո՞ւ է այն անցել փակ, ի՞նչ է ծրագրվում. Դավիթ Ստեփանյանի դիտարկումները

Կոտայքում մեքենաներ են բախվել. մայրն ու 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

ԵՄ-ն Հայաստանում կուժեղացնի քաղաքացիական առաքելությունն ու կընդլայնի կազմը

Միրզոյանը Կոլոննային է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

«Լիստ.ամ»-ի հայտարարությամբ որպես գնորդ ներկայացած քաղաքացին փախցրել է վաճառվող մեքենան

Արկադյա Հարությունյանը որոնվում է որպես անհետ կորած

Աշտարակի տրանսպորտային հանգույցում աղմկոտ գոտիներ են տեղակայվել

Մեր արտաքին քաղաքականությունը միշտ այսպես է եղել՝ «այնպես չանենք՝ վնաս տա ԼՂ-ին», ինչը ՀՀ-ն քանդել է ներսից. քաղաքագետ

Ucom-ը և Smartcom-ը «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ»-ի երեխաներին նվիրել են խելացի ժամացույցներ և uKid-ից անվճար օգտվելու հնարավորություն

Բրյուսելում հանդիպել են ՀՀ և Հունաստանի արտաքին գործերի նախարարները

Ստեփանակերտի մոտակայքում ռուս խաղաղապահների զրահամեքենան ձորն է ընկել. զոհ ու վիրավորներ կան (լուսանկար)

Ստամբուլում 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ կարող է լինել

Միրզոյանը Լատվիայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ՀՀ-ի մոտեցումը

Գագիկ Խաչատրյանը վատառողջ լինելու ձևականացման միջոցով խոչընդոտում է դատաքննությունը. դատախազ

Համար 94 մանկապարտեզի միջադեպի պատասխանատուներն ազատվել են աշխատանքից. Կոստանյանը հայտնել է՝ ովքեր են նրանք

Մետրոպոլիտենի երթևեկելի գիծ է դուրս բերվել ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ

ԵՊՀ 4 կրթական ծրագիր առաջին անգամ միջազգային հավատարմագրում է ստացել

Բրյուսելում քննարկվել են Բաքու-Երևան խաղաղության գործընթացի հեռանկարները. Բայրամովը գրառում է արել

Ողբերգական դեպք Երևանում. Կիևյան փողոցի կանգառներից մեկի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել

Դատախազությունն ընթացք է տվել Գյումրիում ՌԴ քաղաքացուն 102-րդ ռազմաբազայի ՌՈ ծառայողների կողմից ձերբակալելու ահազանգին

Խոշտանգումներ, մարմինների անարգում, անդամախեղում. ՄԻՊ-ը Բերտրան Բուիքսին է ներկայացրել ԼՂ-ի փաստահավաք աշխատանքը

Գյումրու դրամատիկականում մեծ պրեմիերա էր՝ «Ինկած բերդի իշխանուհին» բացեց վարագույրը

Գագիկ Խաչատրյանը դատական նիստին ներկայացել է շտապօգնության ուղեկցությամբ

Օդի ջերմաստիճանը չի փոխվի. վաղվանից տեղումներ կլինեն

Հայրը որդու միջոցով իր մոտ ապօրինի պահվող թմրանյութը պարբերաբար փոխանցել ու իրացրել է Երևանի մեկ այլ բնակչի և իր սանիկին

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Արգենտինայի նախագահի երդմնակալության արարողությանը (լուսանկարներ)

Այսօրվանից ընդունվում են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեսաթոշակների նշանակման դիմումները

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան այսօր

Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպմանը, ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը

Ֆրանսիան այս դժվարին պահին Հայաստանի կողքին է. Ալեն Սիմոնյանն ընդունել է Բերտրան Բուիքսին

«Գիտեմ քո մարդ տեսակը»․ Վարդան Մինասյանն իր աջակցությունն է հայտնել Արաս Օզբիլիզին ՀՖՖ նախագահի ընտրություններում

ԿԸՀ-ն պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել

«Քաղաքացիական պայմանագիր»-ը Գյումրիում դիրքավորվում է որպես 11 մանդատ ունեցող խմբակցություն. ինչու խզվեց հուշագիրը

Հայաստանը վերածվում է տեխնոլոգիական հզոր կենտրոնի, սովետական համակարգիչներից դեպի «Սիլիկոնյան լեռներ». Forbes

Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը՝ այն համարելով դրական քայլ

Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները Բրյուսելում կարճատև հանդիպում են ունեցել

Փարաքարցի երիտասարդը, բացելով մեքենայի դուռը, կրակել է 28-ամյա վարորդի ոտքերին. մանրամասներ

Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է գնե՞լ «Զվարթնոց» օդանավակայանը. խոսնակը պարզաբանում է

Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ԱԺ-ում պարգևատրումներ են եղել

Կարևոր քայլ՝ «Խաղաղության խաչմերուկ»-ի իրագործման ճանապարհին. Արշակյանը՝ Հնդկաստանի հետ համաձայնագրի մասին