Երևան
4 °C
«Գնացել է այսպիսի տեղեկատվություն, թե ՀՀ-ն արգելել է, որ ԼՂ քաղաքացիները, որոնք ուզում են տեղափոխվել Հայաստան, տեղի չունենա: Ես ուզում եմ հստակ ասել, որ այդպիսի թեմա չի եղել»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ավելին՝ դեռ այս շաբաթվա սկզբին հանձնարարել եմ, որ աշխատանքային խումբ ձևավորվի ԼՂ-ից տեղահանված անձանց հնարավոր խմբերին դիմավորելու, տեղավորելու, կեցության և կենցաղային պայմանները ապահովելու համար: Մենք սրա մասին չենք հայտարարել, ընդ որում՝ տարբեր սցենարներ ենք քննարկել, ընդհուպ մի քանի տասնյակ հազար կեցավայրեր ենք նախապատրաստել, հյուրանոցի համարներ ենք ամրագրել: Սա արվել է այս շաբաթվա սկզբին, որովհետև, երբ որ պրոցեսը սկսվեց, հասկանալի էր, որ դա կարող է լինել սցենարներից մեկը»,- ասաց վարչապետը:
Նա նշեց, որ այս թեմայով ուզում է շատ բաց և ուղիղ խոսել.
«Ես նախորդ շրջանի իմ ելույթներում անընդհատ Ադրբեջանին մեղադրել եմ նրանում, որ նրանք ԼՂ ժողովրդին էթնիկ զտումների են փորձում ենթարկել: Եվ հիմա, երբ որ վերլուծում եմ, տպավորություն եմ ստանում, որ ուժեր կան, ովքեր ուզում են ԼՂ էթնիկ զտումների՝ Ադրբեջանի պլանն իրականացնել այնպես, որ Ադրբեջանը մեղադրվելու որևէ առիթ չունենա: Ասեն՝ այ տեսեք՝ Հայաստանը, ՀՀ-ն, հանրությունը, ԼՂ հայությունը որոշեցին, որ ԼՂ-ում ոչ մի հայ չպետք է չմնա և դուրս եկան. սա շատ վտանգավոր խոսույթ է: Մյուս կողմից, իհարկե, ԼՂ մեր հայրենակիցների անվտանգ տեղում գտնվելը և ապրելը մեր պարտականությունների մեջ է»:
Ըստ վարչապետի՝ նախորդ օրը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ հանրապետությունում մոտավորապես 40 հազար ընտանիքի տեղավորելու շուրջ նախապատրաստական աշխատանքներ են տարվել:
«Ինչո՞ւ չենք ուզում սրա մասին ասել, որովհետև մենք կարծում ենք, որ ԼՂ հայերը պետք է ապրեն իրենց տներում, իրենց հայրենիքում՝ արժանապատիվ, անվտանգ պայմաններում: Այսօր այս պահին մեր գնահատականն այն է, որ ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա, ընդ որում՝ գիտենք նաև, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում գտնվում են շուրջ 1300 քաղաքացիներ, երեխաներ, որոնց մասին նրանք հոգ են տանում, մենք էլ հնարավոր միջոցները պատրաստ ենք ձեռնարկել, Լաչինի միջանցքի փակ լինելու մեջ է խնդիրը»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ասաց, որ մեկ այլ տեղեկություն էլ ունեն.
«Նախորդ օրը շուրջ 10 հազար մարդ հրավիրվել է Ստեփանակերտի օդանավակայան, նրանց ասել են՝ եկեք, հնարավոր է, որ տեղափոխվեք ՀՀ: Հետո նրանց լուսանկարել են, տեսանկարահանել են, որից հետո ասել են, որ ՀՀ-ն թույլ չի տալիս, որ դուք տեղափոխվեք Հայաստան: Ինձ համար ակնհայտ է, որ սա արվում է Հայաստանում ներքաղաքական ցնցումներ ու քաոս առաջացնելու համար:
Առաջինը՝ ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հարձակման առաջն ժամերից փոխվարչապետն ինձնից ստացել է հանձնարարական զբաղվել, կենտրոնացնել ռեսուրսներ քաղաքացիների հնարավոր հոսքերը կառավարելու և մարդկանց տեղավորելու, նրանց սննդի, կեցության, առողջապահության, հիգիենայի հարցերը կարգավորելու համար: Մենք այդ մասին չենք հայտարարել, որովհետև ՀՀ-ն ԼՂ հայաթափման քաղաքականություն չի վարում, այդ քաղաքականությունը վարում է Ադրբեջանը, և չի կարելի էմոցիոնալ վիճակում հայտնվել այն դիրքում, երբ ԼՂ էթնիկ զտման քաղաքականությունը Ադրբեջանն իրականացնի Հայաստանի ձեռքերով»:
Արթուր Վանեցյանի որդին վաթարի է ենթարկվել. մեքենաներից մեկում հայտնաբերվել է թմրամիջոց
Իջևանում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստ է տեղի ունեցել
Միջավայրն ու բովանդակությունը փոխելու են մեր երեխաների կրթության որակը. Ժաննա Անդրեասյան
Բուժական գյուղի տարածքում մեքենաներ են բախվել. տուժածերից 7 տարեկան երեխան Եղվարդից տեղափոխվել է Երևան
Մրգերը նետել են աշխատակցի վրա, հայհոյել, ծաղկի վաճառքի կետի ծաղիկները գետնին նետել․ ռուս բլոգերները ձերբակալվել են
Միակ մարզադպրոց արտահայտությունը ցույց է տալիս ինչ ծավալի խնդիր կա. վարչապետը մասնակցել է Դիլիջանի մարզահամալիրի բացմանը
Վայքում անձրև է, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում՝ ձյուն
Լսվել է կրակոցի ձայն, պահակակետում գտել են արնաշաղախ ոստիկանին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել ինքնասպանության փորձի մասին
Ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը
Դիլիջանում միջազգային ստանդարտներին համահունչ մարզադպրոց է բացվել
«Օպել»-ը ճանապարհի երթևեկելի հատվածում շրջվել է. կա տուժած
Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունն այն դրական քայլն է, որն անհրաժեշտ է խաղաղության ճանապարհին. ԵԱՀԿ նախագահ
Հայերը կարող են ապրել Ղարաբաղում, դա իրենց իրավունքն է. Ալիևը հայտնել է՝ ինչ պայմանով է հնարավոր վերադարձը
Բացել է կայանված ավտոմեքենայի դուռն ու կրակել վարորդի ոտքերին. Փարաքարում կատարված սպանության փորձը բացահայտվել է
Կանադան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը հույսի շող է. Նատալի Լուազո
«Խաղաղության խաչմերուկը» բխում է հայ և իրանցի ժողովուրդների շահերից. Կոստանյանը «Irna»-ին է ներկայացրել 4 սկզբունքները
Օդի ջերմաստիճանը չի փոխվի. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ
Սուպերմարկետի պահարանում լիցքավորված ատրճանակ, խոնավ հագուստ, դանակ և այլ իրեր թողած երիտասարդը կալանավորվել է
Արտակարգ դեպք Երևանում. Մաշտոցի քննչական բաժնում 25-ամյա ոստիկանն իրեն ամրացված ատրճանակով ինքնասպանության փորձ է արել
Բաքվի բռնապետն անցնում է հաջորդ արարին, ցանկացած սցենարի պիտի պատրաստ լինենք. ռազմական փորձագետ
Հայ-լեհական խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել
ՀՀ-ն կշարունակի իր հանձնառությունը ցեղասպանության կանխարգելման գործում. հարգանքի տուրք է մատուցվել՝ ի հիշատակ զոհերի
Ոստիկանը և փրկարարը պետք է դառնան ամենավստահելի մարդիկ. վարչապետը մասնակցել է Ջրային պարեկային ծառայության գործարկմանը
Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը Հայաստանում ևս լայն տարածում են գտնում. ՄԻՊ-ն ընդունել է ԵՄ դեսպանին
ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերը պատրաստակամություն են հայտնել շարունակել կառուցողական երկխոսությունը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Թուրքիան Ռուսաստանին կարտահանձնի Ինտերպոլի կողմից հետախուզվող քրեական հեղինակությանը (լուսանկար)
Վերջին 4 տարում Կառավարության կողմից զբոսաշրջության ոլորտում կատարվող ներդրումներն ավելացել են 6,5 անգամ
Նորոգվել է Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհը
Ինչ իրավիճակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին
«Օպել»-ը բախվել է կայանված «Գազել»-ին, վերջինս էլ վրաերթի է ենթարկել քաղաքացուն. տուժածներից մեկի վիճակը ծանր է
ՀՀ նախագահը կմասնակցի Արգենտինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը
Մոսկվայի օդանավակայաններում 20-ից ավել չվերթ հետաձգվել, 2-ը՝ չեղարկվել է
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է. կա փակ ավտոճանապարհ
ԱԺ պատգամավորը կգործուղվի Նյու Յորք. Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել
Շունը մարդու բարեկամը չէ՞ այլևս. թափառող կենդանիների ահագնացող խնդիրն ու դրա հետևանքները. ինչ է առաջարկվում
Ֆրանսիան ողջունում է պահվող անձանց ազատ արձակելու և հարաբերությունները կարգավորելու ՀՀ-ի ու Ադրբեջանի հայտարարությունը
Ոգևորված եմ Հայաստանի և Ադրբեջանի՝ հարաբերությունները կարգավորելու հայտարարությամբ
Շնորհակալ ենք, մեր ավագ ընկեր. Ալեն Սիմոնյանը իր և եղբոր անունից շնորհակալություն է հայտնել
© 2023 Հայկական ժամանակ