Այսօր մենք կրում ենք անասելի տառապանքներ, բայց կարևոր է հասկանալ՝ ինչու պիտի անցնենք այս ճանապարհը. վարչապետ

21/09/2023 schedule12:15

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձի առթիվ հանդես է եկել ուղերձով։

«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձը: Անկախությունը, անկախ պետություն ունենալը, ցանկացած ժողովրդի ինքնարտահայտման բարձրագույն ձևն է, և շատ հաճախ տրվում է բազմաթիվ փորձությունների ու տառապանքների գնով:

Սա ճշմարտություն է նաև մեր պարագայում. 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը «Այո» ասաց Անկախությանը: Բայց ինչպես հետագայում պարզվեց, սա Անկախության ճանապարհի ամենահեշտ մասն էր: Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հետագայում ստիպված եղավ առերեսվել տնտեսական ու քաղաքական ճգնաժամերի, պատերազմների և աղքատության հետ: Այս հորձանուտում և փորձություններով անցնելիս է, որ հասկացանք, որ անկախություն հռչակելը մի խնդիր է, այն նվաճելն ու ամրապնդելը՝ բոլորովին այլ:

Վերջին տարիներին մեր կրած տառապանքներն ու փորձությունները Հայաստանի Հանրապետության անկախության ու ինքնիշխանության համար մղվող պայքարի անբաժանելի մաս են: Վերջին շրջանում հաճախ եմ քննադատվում այն բանի համար, որ արտաքին և տարածաշրջանային քաղաքականություն վարելիս հենվում եմ 1991 թվականի դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրի և դրա հետ փոխկապակցված փաստաթղթերի վրա, որ ստորագրվել են նաև Հայաստանի Հանրապետության կողմից:

Շատերն ուղղակի և անուղղակի կոչ են անում հրաժարվել այդ փաստաթղթի վրա հիմնված քաղաքականությունից: Խնդիրն այն է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը և նրա հետ փոխկապակցված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության անկախության հիմնարար գործոններից են, որով արձանագրվում է նախկին ԽՍՀՄ հանրապետություններից 12-ի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Խորհրդային Միությունից անկախացման քաղաքական և իրավական հիմքը, ինչպես նաև այդ անկախացման հիմնարար սկզբունքները:

Եվ հետևաբար, այդ փաստաթղթի վրա հենված քաղաքականությունից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից, ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են, սրանից բխող բոլոր հետևանքներով:

Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք ապրում ենք դժվար ժամանակներ, կրում ֆիզիկական և հոգեբանական անասելի տառապանքներ: Բայց կարևոր է հասկանալ, թե ինչու՞ պիտի անցնենք փորձությունների այս ճանապարհը: Ասել, թե հանուն Անկախության՝ նշանակում է ասել ճշմարտության թեկուզ մեծ, բայց ոչ ամենակարևոր մասը: Որովհետև, անկախությունը որքան էլ բարձրագույն նպատակ է, իրականում միջոց է ավելի վեհ մի նպատակի իրագործման: Խոսքն ապագայի մեր սերունդների երջանկության մասին է:

Մենք պիտի նրանց ժառանգենք մի Հայաստան, որտեղ մարդն ազատորեն կարող է ինքնարտահայտվել, ազատ և ստեղծագործ աշխատանքի միջոցով կառուցել սեփական երջանկությունը:

Այսօր էլ Հայաստանում հաստատված են սրան նպաստող բազմաթիվ պայմաններ. ժողովրդավարությունը, տնտեսական և որևէ օրինական գործունեության ազատությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, հակակոռուպցիոն սկզբունքային քաղաքականությունը, տնտեսական ակտիվությունը դրա համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են:

Այդ պայմանների ամբողջականացման համար անհրաժեշտ է խաղաղություն, այսինքն՝ հակամարտություններից զերծ միջավայր: Խաղաղությունը մի գործոն է, որն ապահովում և երաշխավորում է անվտանգությունը, ինչպես նաև անկախությունն ու ինքնիշխանությունը:

Շատերը կարծում են, որ տարածաշրջանային այս լարված միջավայրում, ժամանակ առ ժամանակ բռնկվող ռազմական բախումների պայմաններում խաղաղության մասին խոսելը համարժեք չէ: Բայց առավել ևս այս պայմաններում խաղաղությունը պետք է արժևորվի, և խաղաղությունն ամենևին չպետք է շփոթենք զինադադարի կամ հրադադարի հետ: Խաղաղությունը մի միջավայր է, որը զերծ է հակամարտություններից, միջպետական, ազգամիջյան կոնֆլիկտներից:

Այս ճանապարհը հեշտ չէ, այն անցնում է արտաքին և ներքին ցնցումների միջով, և մենք պետք է անցնենք այդ ճանապարհը՝ հանուն անկախության, հանուն պետականության, հանուն ապագայի:

2021 թվականի ամռանը ձեր քվեով Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվեցի «Ապագա կա՛» կարգախոսով: Հայաստանի Հանրապետության խաղաղ, ժողովրդավար, բարեկեցիկ, ստեղծարար և երջանիկ ապագան այն նպատակն է, հանուն որի կրում ենք այս փորձությունները, հանուն որի քայլում ենք այս ճանապարհով:

Շնորհավորում եմ բոլորիս Անկախության օրվա առիթով:

Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Տպել
939 դիտում

Իսրայելական բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված երեք զինվորի մահվան մասին

Արփինե Սարգսյանը ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին ի թիվս այլ հարցերի, ներկայացրել է նաև բռնի տեղահանված անձանց հաշվառման ընթացքը

Որ փողոցն այսօր կզարդարվի. Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները շարունակվում են

Միջազգային երաշխիքների ներքո պետք է կյանքի կոչել ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքը. Հունաստանում ՀՀ դեսպան

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Յունիբանկը՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր հովանավոր

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը պետական բացառիկ ֆունկցիա ունի. Ավանեսյանն այցելել է լաբորատորիա

Բորելը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում չի հանդիպի Լավրովի հետ

Իրանի նախագահի այցը Թուրքիա հետաձգվել է

Տիգրան Խաչատրյանը վերահաստատել է ԵՄ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու ՀՀ կառավարության պատրաստաստակամությունը

Քուչակ-Շենավան ճանապարհին 4 մեքենա է բախվել. կա տուժած

ՀՀ քննչական կոմիտեում քննարկվել են Հայաստանում փողերի լվացման դեմ պայքարի ոլորտում ԱՄՆ հետ համագործակցության հարցերը

ՀԲ Կովկասի տարածաշրջանի տնօրենը փոխվարչապետին է ներկայացրել Հայաստանի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները

Ucom-ը երկու նոր առաջարկ է պատրաստել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար

Քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Մոսկվայում քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը. հանդիպել են Իրանի դեսպանն ու Խովաևը

ԱՄԻՕ բանկի «Գյումրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր բրենդի ներքո (լուսանկարներ)

Որ դեպքում ՊԵԿ-ը զերծ կմնա ավտոմեքենայի օտարման գործընթացում խիստ վարչարարությունից. կոմիտեն հայտարարություն է տարածել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնից գողություն է կատարվել. երեք անձի մեղադրանք է ներկայացվել

Կլինեն արդյոք փոփոխություններ գազի և ջրի սակագների վերաբերյալ

7000 դոլար կաշառքի համար մեղադրվող Երևանի կայազորի հոսպիտալի պետի և ևս 13 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ-ն Նորատուսի պատմական միջնադարյան գերեզմանոց-հուշարձանով միացել է ԵԽ «Եվրոպայի նշանակալի գերեզմանոցներ» ասոցիացիային

Հայտնի են հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակի թռիչքի օրն ու ժամը

Համաշխարհային բանկը պատրաստակամ է աջակցել Հայաստանին. ֆինանսների նախարարարն ընդունել է Ռոլանդ Փրայսին

Դրուպադի Մուրմուն ՀՀ դեսպանի հետ զրույցում անդրադարձել է Հնդկաստանի տարբեր շրջաններում հայկական վաղեմի ներկայությանը

ԵՄ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացման օրակարգով. Արթուր Հովհաննիսյանն ընդունել է Չեխիայի դեսպանին

Ալիևի հայտարարությունները վկայում են, որ վերջինս չի ձգտում խաղաղության. Թորոսյանն ընդունել Լիտվա-ՀՀ բարեկամական խմբին

Միջպետական ճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածում մետաղյա արգելափակոցներ են տեղադրվել

ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո կարող են դառնալ բնակապահովման ծրագրի շահառու. մանրամասներ

Պետք է գործի դնել այն բոլոր մեխանիզմները, որոնք գործում են Ադրբեջանի այլ տեղերում ծնված հայերի իրավունքների համար

ԱԽ քարտուղարն ու Ռայմունդաս Լոպատան քննարկել են ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Գերմանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները

Հնարավորություն կա մեծացնել Իրանից գազի ներմուծումը․ Սանոսյան

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Հունաստանի դեսպանի հետ

Վրաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունությանն ուղղված գործընթացին. Ղարիբաշվիլին՝ Հարությունյանին

Հայ-լիտվական երկկողմ կապերը կշարունակեն հետևողականորեն զարգանալ. վարչապետն ընդունել է Ռայմունդաս Լոպատային

Հայաստանը պետք է մասնակցի ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովին․ ԱԺ նախագահ

Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Բաքուն քաղաքական կամք դրսևորի․ Սիմոնյան

ԱԽ-ում քննարկվել են անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության հեռանկարներն ու ուղիները

Հայաստանի Հանրապետությունը ԼՂ ինքնորոշման մասին հարց այսօր չունի․ Սիմոնյան