Երևան
-4 °C
Կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է ևս 2 մասնակից, տուժել` 42 ոստիկան և քաղաքացի:
Այս մասին հաղորդագրություն և տեսանյութ է տարածել ՀՀ քնչական կոմիտեն:
«Սեպտեմբերի 19-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու, զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի և 328-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը մեծ ծավալով շարունակվում է։
ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության հետ համագործակցված իրականացվող քննչական, վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական մեծածավալ միջոցառումներով պարզվում են զանգվածային անկարգությունների կազմակերպման, իրականացման մեխանիզմներն ու հանգամանքները։ Ձեռք բերված տվյալների համաձայն` Հանրապետության հրապարակում` Կառավարության շենքի մոտ, բազմության կուտակումը և զանգվածային անկարգություններին ամսնակցությունն իրականացվել է նաև Արցախի տարբեր բնակավայրերի նախկին բնակիչների, խմբերի կողմից կազմակերպված ձևով՝ նախապես ձեռք բերված պայմանավորվածություններով։
Ագրեսիվ վարքագծի դրսևորմամբ և հրահրմամբ հավաքն աստիճանաբար վերածվել է զանգվածային անկարգությունների, որոնք դրսևորվել են խաղաղ հավաք անցկացնելու, հասարակական կարգը պահպանելու վերաբերյալ իրենց ծառայողական պարտքը կատարող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու, դեպի Կառավարության շենքի մուտքի դռները ոստիկանական պատի ուղղությամբ զանգվածային մեծ ճնշում գործադրելով քաշքշոցների, Կառավարության շենքի և ոստիկանների ուղղությամբ մեծ քանակությամբ քարեր, շշեր, այլ առարկաներ նետելու միջոցով։
Զանգվածային անկարգությունների ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել թվով 16 ոստիկան, ինչպես նաև 26 քաղաքացիական անձ, որոնց մեծ մասը, բուժօգնություն ստանալու նպատակով, տեղափոխվել են բժշկական կենտրոններ։ Վնասվել են կառավարության շենքի դռների և պատուհանների ապակիները։ Տուժած անձանց առնչությամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Զանգվածային անկարգություններին մասնակցության մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են 29-ամյա և 16-ամյա՝ Արցախի նախկին բնակիչ հանդիսացող երկու անձինք։ Նրանցից առաջինի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն, կանեփանման զանգված, որի տեսակը պարզելու նպատակով նշանակվել է փորձաքննություն։
Նախնական տվյալներով՝ ձերբակալված անչափահաս քաղաքացին ոառերևույթ մասնակցություն է ունեցել ոստիկանների ուղղությամբ քարեր, այլ առարկաներ ակտիվորեն նետելու գործողություններին։ Եվս երեք մասնակից ձերբակալվել է՝ սառը զենք կրելու կասկածանքով։
Նախաքննության ընթացքում զննվել է դեպքի վայրը, որի արդյունքում առգրավվել են 50-ից ավելի քարեր, շշեր, երկաթի կտորներ, ոստիկանության համազգեստի և պաշտպանիչ միջոցների կտորներ և այլն։
Ստացվել և ուսումնասիրվել են երկու տասնյակից ավելի տեսանյութեր։ Դրանց արդյունքում արդեն իսկ արձանագրվել և անհատականացվել են զանգվածային անկարգություններին մասնակցող տասնյակից ավելի անձանց կողմից բռնությունների կատարման գործողությունները։ Հետաքննության մարմիններին տրվել է վերջիններիս ինքնությունը պարզելու, հայտնաբերելու, ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու հանձնարարություն։
Միջոցներ են ձեռնարկվում նաև՝ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների, մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, ձերբակալելու ուղղությամբ։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է »,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հանրապետության հրապարակում հավաքի մասնակցող հավաքի երեք մասնակիցների մոտ հայտնաբերվել էին սառը զենքեր՝ դանակներ։ Նրանք ձերբակալվել էին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հրապարակել է կանոնադրությունը. հայհոյել և ջուր շփել կարելի՞ է, թե՞ ոչ
Պատրաստ եմ առանց միջնորդների կրկին հանդիպել ադրբեջանցի մտավորականների հետ. Ռուբեն Բաբայան
Ֆրանսիայից ժամանած գյուղատնտեսության մասնագետները կայցելեն Սյունիք, կծանոթանան առկա խնդիրներին՝ նոր նախագծերի համար
Շնորհակալություն մեկը մյուսին գերազանցող հայտերի համար. հայտնի է 2024 թ. երիտասարդական մայրաքաղաքը
Այսօրվանից սկսած մինչև դեկտեմբերի 5-ը Գորիսում ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ կլինեն
Լիտվացի պատգամավորներն այցելել են Երասխի սահմանային հատվածներ, եղել հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանի տարածքում
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Կիբերհանցագործները շանտաժի են ենթարկում Էդուարդ Թոփչյանին. դիրիժորը հայտարարություն է տարածել
ՓՄՁ զարգացման խորհրդի նիստում կարևորվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տնտեսական գործունեության խթանման միջոցառումները
Սյունիքում բեռնատարներ են բախվել. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են Հայաստանում
Քրեական ոստիկանները վիրտուալ տիրույթում կծանոթանան դեպքի վայրի տրամաբանությանը. նոր սարքավորումներ՝ ՆԳՆ կրթահամալիրում
Կառավարությունում կայացել է ԵՄ Տնտեսական և ներդրումային պլատֆորմի մեկնարկն ազդարարող առաջին նիստը
Աբովյան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել. 6 տուժածից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Հայաստանի սահմանները, տարածքային ամբողջականությունը չճանաչողը Ադրբեջանը չէ, Ռուսաստանը չի ճանաչում. Բաբաջանյան
Երևանում 32 մանկապարտեզ և 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվի. համաձայնագրեր են ստորագրվել Եվրոպական ներդրումային բանկի հետ
Պաշտոնապես մեկնարկել է Հայաստան-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտեի աշխատանքը. կայացել է առաջին նիստը
Հունգարիայի նախագահի անունից «Մեծ Խաչ»-ի բարձրագույն շքանշան է հանձնվել Տանն Կիլիկիո պատրիարք Ռաֆայել Պետրոս Մինասյանին
Վայելեք կյանքի յուրաքանչյուր ձեռքբերում՝ ԱՄԻՕ-ի սպառողական վարկի շահավետ պայմաններով
Առանց գիտության անհնար է ունենալ առաջընթաց ընդհանրապես. Հակոբ Արշակյան
4 բրոնզե մեդալ Երևանում ընթացող բռնցքամարտի պատանեկան ԱԱ-ում․ մրցույթն ավարտվել է Անդրանիկ Մարտիրոսյանի հաղթանակով
Կասեցվել է Սևանից ապօրինի ջրօգտագործումը, թիվ 3 հանրային լողափի խորքային հորը կապարակնքվել է
ՄԻՊ-ը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Հետախուզման մեջ գտնվող Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերաբերյալ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան
Լոնդոնում ստորագրվել է պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության 2023-2024 թթ. ծրագիրը
Բերդ քաղաքում հարկադիր քարաթափում է իրականացվել
Արմեն Գրիգորյանն ու Վրաստանի ԱԱԽ քարտուղարը տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր են քննարկել
Երևանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ծխահարված քաղաքացին հոսպիտալացվել է
Փարաքարում ավազակային հարձակմամբ և բռնությամբ հափշտակել են ավտոմեքենան, մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Նիկոլ Փաշինյանն ընդունել է խոշոր գործարար Նագիբ Սավիրիսին
«Ռոսսելխոզնադզոր»-ը 2 օրում 110 անգամ շատ խախտում է հայտնաբերել, քան նախորդ 11 ամիսներին. ՍԱՏՄ
Հայաստանը ԵԱՏՄ-ում հրատապ խորհրդակցություն է հրավիրել ՀՀ-ից ՌԴ արտահանման խնդրի հարցով
Եվրոն թանկացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները
20 տարի ասել եմ՝ հույսներս չպետք է դնենք հարևանների վրա, չեն լսել. Բաբայան
«Amazon»-ը Հայաստանի հետ համագործակցության պատրաստակամություն ունի. վարչապետն ընդունել է Ֆրանկո Սպիչիարելիին
էդքան չկան, որ ինձ «դաբրո» տան․ ինչպես է Բաբայանը բանակցել ադրբեջանցիների հետ
Իրանի նախագահը հետաձգել է իր այցը Թուրքիա. Աբդոլլահիանը հայտնել է պատճառների մասին
ԼՂ նախագահը, որին ընդդիմադիր դաշտը շատ սիրում է, զանգում է Բաքու, բանակցում. Բաբայան
Ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը
© 2023 Հայկական ժամանակ