Կալանքի ժամկետը կրկին երկարաձգվել է. ինչ փուլում է Պեմզաշենում մոր և երկու երեխաների սպանության գործը

08/06/2023 schedule21:28

Երրորդ անգամ կրկին 2 ամսով երկարացվել է Պեմզաշենում նոյեմբերի 9-ին տեղի ունեցած սպանությունների գործով մեղադրյալներ Վրույր և Արկադի Բարսեղյանների կալանքի ժամկետը։

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Ժամկետը երկարացվում է, քանի որ պահպանվում են կալանքի հիմքերը՝ քրեական վարույթի բնականոն ընթացքի ապահովման ռիսկերը նվազագույն հասցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված»,- ասաց Աբրահամյանը։

Ըստ նրա՝ նշանակված է համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել: Ընթացող նախաքննության փուլում նոր վարկած կամ վարկածներ առաջ չեն քաշվել:

Քննության հիմնական վարկածը, որն ընկած է նաև մեղադրանքի հիմքում, այլ հանցագործության՝ կողոպուտի հետքերը թաքցնել է։

Վրույր Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 155-րդ (Սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ (Ավազակություն) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 198-րդ (Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածի 4-րդ մասով։ Իսկ Արկադի Բարսեղյանին՝ 155-րդ հոդվածի (Սպանություն) 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով եւ 252-րդ հոդվածի (Ավազակություն) 3-րդ մասի 2-րդ կետով:

Տուժողի իրավապաշտպան Գարիկ Գալիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շատ մանրամասների չի տիրապետում, նաև տեղյակ չէ՝ արդյոք Արկադի Բարսեղյանն ընդունե՞լ է առաջադրված մեղադրանքը: Չգիտի նաև՝ Մելիքսեթյանների տունն ինչ կարգավիճակ ունի հիմա, արդյոք դեռ դեպքի վա՞յր է, թե՞ ոչ:

Հարցին՝ ձգձգվո՞ւմ է նախաքննությունը, Գալիկյանը պատասխանեց. «Հաշվի առնելով տեղի ունեցածի ծայրահեղ ծանր աստիճանը՝ պետք է որ երկարեր այսքան, բայց նաև՝ այո, կարելի է ասել՝ ձգձգվում է, քանի որ շուտով լրանում է նախաքննության ժամկետը: 12 ամսից ավելի կալանքի տակ պահելու իրավունք չկա»:

Նշենք, որ 2023 թվականի հունվարի 11-ին ևս Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Պեմզաշենում նոյեմբերի 9-ին տեղի ունեցած մոր և նրա երկու զավակի սպանությունների գործով մեղադրյալներ Վրույր և Արկադի Բարսեղյանների կալանավորումը 2 ամսով երկարաձգելու միջնորդությունը։ 2023 թվականի մարտին կրկին 2 ամսով երկարացվել էր Վրույր և Արկադի Բարսեղյանների կալանքի ժամկետը:

Հիշեցնենք՝ նախորդ տարվա նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում սեփական տանը սպանված էին հայտնաբերվել 31-ամյա Զարինե Մելիքսեթյանը և վերջինիս 12-ամյա դուստրն ու 8-ամյա որդին։ Սպանված ընտանիքի հայրը դեպքի պահին գտնվել էր ՌԴ-ում՝ արտագնա աշխատանքի։ Գյուղ էր վերադարձել ողբերգությունից հետո։

ՀՀ ոստիկանությունը ծավալուն անդրադարձով նոյեմբերի 17-ին ներկայացրել էր 2022 թվականի նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանդի գրեթե բոլոր մանրամասները:

Տպել
1379 դիտում

Ձևակերպումը տարակուսանք և ափսոսանք է առաջացնում. Խանդանյանը՝ ՄԱԿ-ի դիտորդների զեկույցի մասին

Այս գիշեր ԼՂ-ից հեռացել են նաև ոստիկաններն ու փրկարարները. այնտեղ մնացել է մի քանի հարյուր մարդ (լուսանկարներ)

Անն-Լորանս Պետելը ողջունել է Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի խորհրդարանի որոշումը

Արցախցի 90-ամյա Անեշկան 9-ամսյա շրջափակումից հետո հասել է Հայաստան, գրկել որդուն՝ մահանալով նրա գրկում

ԼՂ-ից տեղահանված անձանց ներհոսքը խիստ նվազել է․ վարչապետի խոսնակ

Գերասիմ Ավետիսյանը բռնության և մահակներով, բենզինի շշերով զինվելու կոչեր է արել. նրան մեղադրանք է ներկայացվել

Ֆրանսիայի ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի ԱԳ նախարարը

ՊԲ զորամասի հրամանատարի տեղակալը պատերազմի ժամանակ վիրավոր է ձևացել. գործի նյութերը դատարանում են

Վերադարձ Հայաստան. Ֆրանսիայի ԱԳ նախարարը ինքնաթիռից Արարատ սարի լուսանկարն է հրապարակել

ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործողությունները օգնեցին խուսափել ավելի շատ զոհերից. Սերգեյ Շոյգու

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ են պարգևատրվել

Վստահ եմ, որ հայ-իրաքյան հարաբերությունները նոր՝ առավել դինամիկ զարգացման փուլ կթևակոխեն. Փաշինյանը՝ Իրաքի վարչապետին

ԼՂ-ից հեռացել են նաև ոստիկաններն ու փրկարարները՝ իրենց հետ Հայաստան բերելով ծառայության տեխնիկան «Ազատություն»

Ռուսաստանը դավաճանեց հայ ժողովրդին՝ չպատասխանելով ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական գործողությանը. Շառլ Միշել

Սա չի խաթարի ժողովուրդների դարավոր բարեկամությունը. Վորոբյովը՝ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու մասին

Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան. ինչ հանդիպումներ են նախատեսված

Ադրբեջանն ահաբեկիչ է հռչակել մոդել Արմինե Հարությունյանին, սոցցաները ողողել՝ նրա լուսանկարներով

Հռոմի ստատուտը բխում է Հայաստանի շահերից, պետք չէ չափազանցնել վավերացման գործընթացը և դրա հետևանքները. Խանդանյան

Խստորեն հետևել բռնի տեղահանվածների հաշվառմանը. Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզպետարանում

Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին վայրերում անձրև կտեղա

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը կժամանի Թեհրան

Սիրով հրավիրում եմ Ձեզ Հայաստան, Գերմանիան մեր վստահելի ու կայուն գործընկերներից է. վարչապետը շնորհավորել է Օլաֆ Շոլցին

Գործարկվել է նոր հարթակ. ԼՂ-ից տեղահանված անձինք կարող են դիմել աշխատանքի համար

Ինչ քայլեր է ձեռնարկելու Հայաստանը, եթե ՌԴ-ն պատժամիջոցներ ձեռնարկի Հռոմի ստատուտը վավերացնելու դեպքում

ՀՀ ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը (տեսանյութ)

Մի կեղծեք, Հարությունյանին 2 անգամ հրաժարականի պահանջ է ներկայացվել և իշխանությունը հանձնելու վերջնագիր. Աթանեսյան

Ինչպես կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք գտնել դպրոցներում առկա ազատ տեղերի մասին տեղեկատվությունը

Ոչ ոք ինքնակամ չի հեռացել, նրանք վտարվել են բռնության վախից. Ֆինլանդիայի դեսպանը՝ ԵՄ առաքելության հետ արված այցերի մասին

ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 617 անձ է ժամանել Հայաստան

ՀՀ սուվերեն տարածքում այսօր էլ կան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներ, ինչ կտա Հռոմի ստատուտի վավերացումը. Եղիշե Կիրակոսյան

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է արել

Ինչ կնշանակեր ՄԱԿ-ի Բռնության դեմ միջազգային օրը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար. ԱԳՆ խոսնակի գրառումը

ԼՂ-ում կատարվածը հայոց պատմության էջերում և ձեր դեմքին մնալու է որպես խարան. Գևորգ Պապոյանը՝ ընդդիմությանը

Դոլարի գինը կրկին բարձրացել է

Միրզոյանը Հունաստանի պաշտոնակցին ներկայացրել է ԼՂ հայության բռնի տեղահանման հետևանքով առաջացած մարտահրավերները

ժամանակը ցույց տվեց, որ հողատուն էլ եք դուք, դավաճանն էլ, կապիտուլյանտն էլ. Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)

Սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի. Իրանի նախագահն ընդունել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին

Ուղղությունը՝ Հայաստան. Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան գալիս է ՀՀ

Ձեր քաղաքական խմբակը ստորագրեց աշխարհի ամենաիսկական կապիտուլյացիան. Ալեքսանյանը՝ Արծվիկ Մինասյանին (տեսանյութ)