ABB Mobile. Նոր մոտեցումներ՝ հնարավորություններ. հարցազրույց «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանի հետ

08/06/2023 schedule18:24

Պարոն Թառումյան, թեև կարճ ժամանակ է անցել, ինչ հաճախորդներին հասանելի է ABB Mobile հավելվածի թարմացված տարբերակը, սակայն հետաքրքիր են օգտատերերի արձագանքները: Հավելվածի թվային նոր լուծումներից ի՞նչ է շահել հաճախորդը, որո՞նք են ABB Mobile-ի ուժեղ կողմերը և ո՞ր ուղղությամբ են տարվում բարելավման աշխատանքներ։  

Բնականաբար, ABB մոբայլ հավելվածի թարմացմանը նախորդել է օգտատերերի շրջանում որոշակի հետազոտություն: Մեր հաճախորդների կարծիքով, ABB Mobile հավելվածի կարևոր հատկանիշներից մեկն անվտանգությունն է: Առհասարակ, բանկային հավելվածի կարևոր չափորոշիչներից են անվտանգությունը, կայունությունն ու արագությունը: Զգալի աշխատանք է կատարվել հավելվածի անվտանգության ամրապնդման ուղղությամբ մասնավորապես` ներդրվել է կրկնակի նույնականացման համակարգ։

Երբեմն լինում են դեպքեր, երբ օգտատերը անհարմարություն է զգում բանկային հավելվածում նույնականացման գործընթացում։ Մյուս կողմից, նա գիտակցում է, որ ընթացակարգերն ստեղծվել են հավելվածի անվտանգությունն ապահովելու համար: Լինում են նման իրավիճակներ նաև PIN կոդի պահանջի, sms-ի ստացման հետ կապված...

Կայունությունը սահմանվում է անխափան աշխատանքով, տեխնիկական սխալների և խափանումների բացակայությամբ: Այն ապահովելու համար մենք մշտապես ուշադրություն ենք դարձնում տեխնիկական կարողություններին, հատկապես` գերծանրաբեռնված և տոնական օրերի ընթացքում խափանումներից զերծ մնալու նպատակով:

Իհարկե, հաշվի առնելով մեր հաճախորդների արձագանքներն՝ աշխատում ենք նաև արագության բարելավման ուղղությամբ: 

Մեզ հաճելի է, որ դրական արձագանքները գերիշխող են. փոխանցումներն արագ են նույնիսկ ուրբաթ և շաբաթ օրերին, շատ հարմար է, որ հավելվածն ունի առանձին «Վարկեր» բաժին, որտեղ կարելի է տեսնել գործող վարկի պայմանները:

Հաճախորդները հիմնականում ակնկալում են մոբայլ հավելվածների գործառույթների նորարարական, թվային լուծումների ընդլայնում՝ «բանկային առօրյան» ավելի հեշտ դարձնելու համար: Ինչպե՞ս եք գնահատում ABB Mobile հավելվածի թարմացված տարբերակում տարբեր ծառայությունների ինտեգրման մակարդակը:

Մենք փորձել ենք մեկտեղել վճարումների հիմնական տեսակները Բանկի հավելվածում՝ զարգացնելով հաճախորդների փորձառությունը թվային միջավայրում։

ABB Mobile  հավելվածով, բացի հիմնական բանկային գործարքներից, հնարավոր է կատարել նաև բյուջետային փոխանցումներ, Ճանապարհային ոստիկանության տուգանքների, անշարժ գույքի և տրանսպորտային միջոցի գույքահարկի և այլ վճարումներ։ Այս պահին ABB Mobile հավելվածի ֆունկցիոնալ հնարավորությունն ապահովում է հաճախ կատարվող գործարքների 90%-ը, իսկ ապագայում նախատեսվում են նոր ծառայությունների համալրման փուլային ակտիվ թողարկումներ:

Մեր հաճախորդների համար հարմարավետ է նաև կոնտակտային տվյալներով փոխանցումը. «ABB Mobile» հավելվածի օգտատերերը կարող են արագ գումար փոխանցել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ  այլ հաճախորդի քարտային հաշվին՝ իմանալով միայն նրա հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն:

Ըստ օգտատերերի ընկալումների, որո՞նք են բջջային հավելվածների հիմնական դերն ու առավելությունները:

Բանկի հավելվածի համար հիմնական առավելություններից է սեփական ֆինանսների արագ տնօրինումը: Ձեր բոլոր խնայողությունները ձեզ մոտ են,ինչը նշանակում է ավելի քիչ անհանգստություն և անհրաժեշտության դեպքում ակնթարթորեն գործարք կատարելու հնարավորություն:

Օգտատերերի կողմից ամենահաճախ նշված առավելություններից մեկն էլ ժամանակ խնայելն է ու հարմարությունը. չկան հերթեր, խցանումներ …  

Ինչպե՞ս է ընդունվել օգտատերերի կողմից ինտերֆեյսի փոփոխությունը:

ABB Mobile  հավելվածի նոր ներդրված ինտերֆեյսն ունեցավ բավականին շատ դրական արձագանքներ: Շատերի համար հարմարավետության առումով ինտերֆեյսը մեծ նշանակություն ունի: Հավելվածն ունի ինտուիտիվ հարմար ինտերֆեյս, իսկ գլխավոր էջն ստացել է ավելի պարզ և օգտագործման տեսանկյունից կանխատեսելի կառուցվածք: Նոր ինտերֆեյսով, բարելավված ֆունկցիոնալ հնարավորություններով և ժամանակակից լուծումներով համալրված ABB Mobile հավելվածը հարմարեցված է ավելի արագ, մի քանի հպումով գործարքներ կատարելու համար:

Դատելով արձագանքներից՝ հաճախորդներին այն դուր է եկել: Իհարկե, ստացել ենք նաև  առաջարկներ՝ ինտերֆեյսի հետ կապված որոշակի փոփոխությունների վերաբերյալ, օրինակ՝ խմբավորել որոշ գործառույթներ «Փոխանցումներ» բաժնում և այլն: Օպտիմալ առաջարկներն ընդունելի են և հետզհետե ներդրվելու են համակարգում: 

Սովորաբար թվային և ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանն ուղեկցում է հաճախորդներին աջակցելու, խորհրդատվություն տրամադրելու անհրաժեշտությունը: Հավելվածի թարմացմանը զուգահեռ, ինչ  կարիքներ և առաջարկներ ունեն Ձեր օգտատերերը:

Այո΄, ճիշտ եք, բանկերի կողմից օգտատերերի աջակցությունը մեծ նշանակություն ունի: Մենք փորձում ենք հանրության  համար ավելի հասանելի և ճանաչելի դարձնել ժամանակակից թվային գործիքները, և ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մեծ ջանքեր է գործադրում այս առաքելության համար՝  հաճախորդներին ներկայացնելով թվային գործիքների օգտագործման առավելությունները: Այդ գործիքներից մեկն էլ ABB MOBILE հավելվածն է: Օգտատերերն ակնկալում են բանկերի կողմից անվտանգության երաշխիքների պատշաճ գործողություններ և տեխնիկական խափանումների նկատմամբ պատշաճ արձագանք:

Հավելվածն ինքը՝ «շնչող», զարգացող հարթակ է, որի բարելավումն անընդհատ գործընթաց է: Մեր օգտատերերի առաջարկներին ընդառաջ գնալով՝ առաջիկայում նախատեսում ենք նորարարական լուծումներ՝ նոր գործառույթների ավելացում, համագործակցություն ավելի շատ գործընկերների հետ՝ հաճախորդների կարիքները բավարարելու համար, հաղորդակցության հեռավար ուղիների կատարելագործում:

Կարծում եմ, այն, ինչին սպասում է հաճախորդը, հոգատարությունն է, և դա պահանջված է թե΄ թվային միջավայրում, թե΄ առերես շփման դեպքում: 

Տպել
611 դիտում

ԼՂ-ից Հայաստան արդեն մուտք է գործել 377 տեղահանված քաղաքացի. կառավարությունը մանրամասնել է

2 ամիս առաջ ԼՂ բնակչությանն ուղարկված 400 տոննա հումանիտար օգնությունը հետ է վերադարձել

ԼՂ-ից տեղահանված քաղաքացիներին աջակցելու համար ԿԳՄՍ նախարարը դիմել է աշակերտներին և ուսանողներին

ԼՂ–ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու համար գործարկվել է թեժ գիծ

ԼՂ-ից Հայաստան տեղափոխվողների համար այսօր հատկացվել է 30 ավտոբուս. բոլոր ցանկացողները կունենան մեկնելու հնարավորություն

Աշոտ Փաշինյանը հայտարարություն է տարածել

ԼՂ Սառնաղբյուր համայնքում սպանվել է 5 բնակիչ, այդ թվում՝ 3 երեխա

Որ ուժը քանի մանդատ կստանա. ԿԸՀ-ն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները

ԼՂ-ից Հայաստան տեղափոխվածների կեցության կազմակերպումը չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով

Ինչու և ուր է մեկնել Աշոտ Փաշինյանը. վարչապետի աշխատակազմը «ֆեյքազերծում» է մի շարք լուրեր

«Հանրապետություն» կուսակցության համար անկախությունը անսակարկ արժեք է

Գրենադայում սպասվում է հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների, Շոլցի, Մակրոնի, Միշելի մասնակցությամբ

Հանդիպումներ Մակրոնի, Շոլցի, Միշելի խորհրդականների և Հաջիևի հետ. Արմեն Գրիգորյանը կմեկնի Բրյուսել

Հելեն Դադայանին կհուղարկավոերն Երևանում

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան․ ՊՆ

Վրաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Հույս ունեմ՝ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի այն, ինչը չհաջողվեց Սերժ Սարգսյանին` նվազեցնել կախվածությունը ՌԴ-ից. Իոաննիսյան

Հայաստանը լինելու է անկա՛խ․ Հայաստանը չի՛ լինելու ծայրագավառ․ քաղաքացի, ոչ թե ծայրագավառցի Հայկ Կոնջորյան

ԼՂ քաղաքացիների առաջին խումբն արդեն Կոռնիձորում է (լուսանկարներ)

ՔԺԿ-ն ամբողջապես ընդունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում արտահայտած մտահոգությունները. Շիրինյան

Հովիկ Աղազարյանին հարվածած քաղաքացին կալանավորվել է

Ծանր վիրավոր ԼՂ 23 քաղաքացի տեղափոխվել է ՀՀ բուժհաստատություններ. սպասվում է նոր տեղափոխություն

Վարչապետի էջում ֆեյքային գրոհ է կազմակերպվել (լուսանկարներ)

ԱԱԾ-ն կանխել է զենքի և այլ միջոցներով իշխանությունը յուրացնելու դեպք. ձերբակալվել է «Խաչակիրներ» ՀԿ 8 անդամ (տեսանյութ)

Փողոց դուրս եկան մարդիկ, որ տասնամյակներով տզրուկի նման կպել էին ՀՀ-ի և ԼՂ-ի՝ իրենց հատկացված կերակրատաշտերին. Դավոյան

Սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից. Բաղդասարյան

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման փորձի մասին Միրզոյանը պատմել է Գուտերեշին

Հռոմի ստատուտը վավերացնելու որոշում եղավ, երբ ակնհայտ էր՝ ՀՀ անվտանգության համար ՀԱՊԿ գործիքները բավարար չեն. վարչապետ

Կիրականացվի ԼՂ-ից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների առաջին տեղափոխումը Հայաստան

Ստեփանակերտի բնակչությանը մատակարարվող խմելու ջրից նմուշառում է կատարվել լաբորատոր ստուգման համար

Մենք սիրով և հոգատարությամբ կընդունենք ԼՂ մեր քույրերին ու եղբայրներին. վարչապետ

Դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ հույս ենք դրել, մեր խոցելիությունը ի ցույց դնելու ջանքեր են գործադրում. վարչապետ

Վերին Լարսի անցակետն այսօր կգործի սահմանափակ ռեժիմով. շինաշխատանքներ են

Երևանի Կենդանաբանական այգին 2 օր փակ է լինելու

Ալիևի հրավերով Էրդողանն այսօր մեկնում է Նախիջևան

Շտապօգնության 23 մեքենա ԼՂ-ից Հայաստան է տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավոր քաղաքացիների

Գուտերեշը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Փաշինյանի հետ զրույցում մտահոգություն հայտնեցի Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության վերաբերյալ. Բլինքեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ուղերձով

Տեսնում ենք ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելու և դրանք՝ դեպի մեր տարածք ընդլայնելու մտադրություն. Միրզոյան