Երևան
23 °C
Երեք անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Լոռու մարզում պարեկային ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար: Քննություն է տարվում՝ Գյուլագարակ բնակավայրի մի խումբ բնակիչների կողմից պարեկային ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այս մասին ՀՀ քննչական կոմիտեն հետևյալ հաղորդագրությունն է տարածել.
«Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Գյուլագարակ գյուղի 24, 41, 23 և 34 տարեկան բնակիչներ:
Ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2023թ․ հունիսի 4-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Լոռու մարզի Գյուկագարակ բնակավայրի 24-ամյա բնակիչը, գտնվելով ոչ սթափ վիճակում, համագյուղացիների հետ «Լադա 2170» ավտոմեքենայով փորձել է մուտք գործել «Դենդրոպարկ» բուսաբանական այգու տարածք, սակայն նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները արգելել են ավտոմեքենայով շարունակել ճանապարհը դեպի բուսաբանական այգի:
Ավտոմեքենան կայանելով այգի բարձրացող ճանապարհի մոտ՝ կայանատեղիում, 24-ամյա երիտասարդը և նրա համագյուղացիները, պարզաբանումներ կատարելու նպատակով, մոտեցել են ոստիկանության ծառայողներին:
Կասկածելով, որ նշված երիտասարդն ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում, պարեկները, նրա սթափության վիճակը ստուգելու նպատակով, իրականացրել են անձի նույնացում, ինչից վրդովվելով՝ այդ անձինք միջամտել են իրավապահների գործունեությանը՝ սպառնացել են օրինական ծառայողական պարտականությունները կարտարող պարեկներին, բռնություն գործադրել նրանցից մեկի նկատմամբ:
Անձանց ոչ իրավաչափ գործողությունները կանխելու նպատակով պարեկներից մեկը պղպեղային օդամղիչ է փչել 34-ամյա տղամարդու ուղղությամբ, որից հետո նշված անձինք քաշքշել են Ոստիկանության ծառայողներին, իսկ նրանցից մեկը, պարեկի ձեռքում գտնվող պղպեղային օդամղիչը շրջելով վերջինիս ուղղությամբ, այն փչել է նրա դեմքին:
Տեսնելով, որ 24-ամյա երիտասարդը շարունակում է ագրեսիվ պահվածքը և չի ենթարկվում իրեն ներկայացված պահանջներին՝ պարեկներից մեկը փորձել է ձերբակալել նրան, ինչը տեսնելով՝ 41-ամյա տղամարդը հրել է պարեկին, որի հետևանքով վերջինս ընկել է գետնին, իսկ 24-ամյա երիտասարդը, օգտվելով այդ հանգամանքից, դիմել է փախուստի: Վերջինս ավելի ուշ հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։
Ձեռք բերված փաստերի հիման վրա միջադեպին մասնակից անձանցից երեքի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Նրանք ձերբակալվել են՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ներկայացվել է մեղադրանք:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնցից 2-ի մասով բավարարվել է, մեկի մասով՝ մերժվել։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Նախաքննությունը շարունակվում է»:
Սամվել Բաբայանը Հակարիի կամրջով ժամանել է Հայաստան
Ձերբակալվել է լրագրող Դավիթ Սագսյանը
Հայաստան են ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Փաուերն ու պետքարտուղարի տեղակալ Քիմը
Ռուսաստանի Դաշնությունը երբեք չի համաձայնի Ղարաբաղում խաղաղապահների հասցեին հնչող նախատինքների հետ. Պեսկով
UCOM-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հատուկ դասախոսությամբ է հանդես եկել «Առաջնորդության դպրոց»-ում
ԱՄՆ սենատորը դատապարտել է ԼՂ-ում տիրող հումանիտար իրավիճակը՝ աջակցություն հայտնելով հայ ժողովրդին
Խոջալուում ընթանում է ԼՂ ներկայացուցիչների ու ադրբեջանական կողմի երկրորդ հանդիպումը
Մենք «Մարտի 1» չենք անում, բայց մեզ մեր ընտրողները մեղադրել են, որ պողպատե մանդատը պետք է օգտագործվի. Ալեն Սիմոնյան
Յուրի Քիմն ու Սամանթա Փաուերը ժամանում են Հայաստան
Անկախ նրանից, թե ՀՀ-ում ով կլիներ իշխանության, այս պրոցեսը լինելու էր. Սիմոնյան
Արտակարգ դեպք Երևանում․ կինը երեխայի հետ սպառնացել է կամրջից ցած նետվել
Այն, ինչ կատարվում է Երևանի փողոցներում, արտաքին ուժերի կողմից հրահրվող, մեծ սատարում ունեցող գործընթաց է. ԱԺ նախագահ
Պատմական հնարավորություն ունենք հասնելու համաձայնության, նույնիսկ՝ կնքել խաղաղության պայմանագիր. Ալեն Սիմոնյան
ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել «Մայրենի 5» դասագրքի շուրջ տարածվող ապատեղեկատվության վերաբերյալ
Ժամը 12:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ
Հրամանատարը կալանավորվել է՝ զինծառայողին ինքնասպանության հասցնելու, մեկ ուրիշի նկատմամբ բռնություն գործադրելու համար
Խուճապի չմատնվել և չշտապել՝ ԼՂ-ն Հայաստանին կապող միջանցքը չծանրաբեռնելու համար. ԱԻՊԾ-ն իրազեկում է
ԼՂ-ից Երևան տեղափոխված և բուժում ստացող 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է
Կարմիրգրքային բեզոարյան այծը՝ մեքենայի բեռնախցիկում. ապօրինի որս կատարած տղամարդիկ ձերբակալվել են
Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է
Տղամարդկանց առանձնացնում և կամուրջը ոտքով անցնելու հրահանգ են տալիս, տեսանկարահանում. փորձագետն ահազանգում է
Մարդիկ տարհանվում են հազարներով, ՌԴ առաքելությունը չի ապահովել նրանց խաղաղ գոյությունը Լեռնային Ղարաբաղում. Մարուքյան
Մայրաքաղաքի հավաքների ընթացքում հանցագործություններ կատարելու մեղադրանքներով կալանավորվել է 26 անձ
ԼՂ-ից ՀՀ սեփական մեքենաներով տեղափոխվող քաղաքացիներին բենզալցակայաններում անվճար վառելիք կտրվի
Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ծանրաբեռնված վիճակի պատճառով հնարավոր չի լինում կազմակերպել ծանր վիրավորների տեղափոխում
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարությամբ դիմել է ԼՂ հայերին
Երևանում այսօր բերման է ենթարկվել 142 քաղաքացի. ոստիկանություն
Ռուս խաղաղապահները Մարտունուց Ստեփանակերտ են տարհանել 70 բնակչի
Տարհանումը՝ Ստեփանակերտի հրապարակում (լուսանկարներ)
ՄԻՊ խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ
Ժամանակն է մտածել Հայաստանում հնդկական ռազմական/ավիացիոն բազայի մասին. հայ-հնդկական բարեկամության ՀԿ ղեկավար
Թույլ չենք տա համաշխարհային առաջնորդներին մոռանալ իրենց մեղսակցությունը ԼՂ-ում. Լեմկինի ինստիտուտ
ՀՀ-ն ցանկանում է, որ կոմունիկացիաների ապաշրջափակումը տեղի ունենա հնարավորինս արագ, դա բխում է մեր շահերից. Գնել Սանոսյան
Լևոն Քոչարյանը կալանավորվեց
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանի և 5 մարզի մի շարք հասցեներում
ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված գրեթե 3 հազար անձ
Ժամը 24:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 1510 անձ
ՌԴ-ն աջակցում է Ադրբեջանին, Ֆրանսիան՝ Հայաստանին. Մակրոն
Նյու Յորքում Արարատ Միրզոյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳՆ Սուբրամանյամ Ջայշանկարին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Լեռնային Ղարաբաղից Երևան տեղափոխված 13-ամյա տղային
© 2023 Հայկական ժամանակ