Դեբեդ գյուղի խաղահրապարակում 11-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

07/06/2023 schedule18:25

Դեբեդ գյուղում 11-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

«Հունիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 17:50-ին, Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի Փամբակ համայնքի 11-ամյա անչափահաս բնակչուհու դի:

Պարզվել է, որ երեխան մահացել է նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Լոռու մարզի Դեբետ գյուղում գտնվող խաղահրապարակում:

Դեպքի առթիվ հունիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասով (անզգուշությամբ մեկ ուրիշին կյանքից զրկելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երեխայի հայրը ճանաչվել է տուժող:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 11-ամյա աղջնակը ժամը 16:00-ի սահմաններում Դեբեդ գյուղի խաղահրապարակում իր տարիքակից երեխաների հետ «թաքնվոցի» խաղալու ժամանակ թաքնվել է նշված խաղահրապարակում առկա սեղանի տակ, որի ընթացքում հպվել է խաղահրապարակը լուսավորող էլեկտրասյան հոսանքալարերին, հոսանքահարվել և մահացել:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի և դիակի զննություններ։ Նշանակվել են դատաբժշկական և դատաէլետրատեխնիկական փորձաքննություններ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին, հարցաքննվել են մի շարք վկաներ:

Նախաքննությունը շարունակվում է, ողբերգական դեպքի օբյեկտիվ հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 6-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: Դեբեդ գյուղի գյուղապետարանի մոտ գտնվող խաղահրապարակում նույն գյուղի բնակիչ 11-ամյա Լուսինե Գ.-ն դիպել էր խաղահրապարակում տեղադրված լուսավորող էլեկտրասյան միջից դուրս եկած հոսանքալարին, որի հետևանքով էլեկտրահարվել և տեղում մահացել էր:

Տպել
444 դիտում

Սերգեյ Լավրովը կայցելի Թեհրան

ԱԳ նախարարը Կատրին Կոլոննայի հետ քննարկել է ԼՂ-ում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Ինչպիսի՜ անփառունակ վախճան Նարիմանովի համար. Արուսյակ Ջուլհակյան

Տարածելով ստերի բացահայտումը՝ լուրջ զենքից կարող ենք զրկել փնթի միկրոբլոգերների թիմին և տերերին. Արայիկ Հարությունյան

ԼՂ-ի վերջին 4 նախագահները և 22 պատգամավորները դարձան պետականության գերեզմանափորը. Հայկ Խանումյան

Ադրբեջանական զորքերը մոտեցել են Ստեփանակերտի արվարձանին, մտել առաջին տները. Բեգլարյան

Համացանցի հայ­կա­կան տիրույթում արձանագրվել է կիբեր­հարձակում­­ների զգալի աճ. ԱԱԾ-ն հորդորում է զգոնու­թյուն ցուցաբերել

Ուղևորներն անվտանգ տարհանվել են. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասներ է հայտնել մետրոպոլիտենում այսօր տեղի ունեցած դեպքից

Սյունիքում 23-ամյա վարորդը մեքենայով բախվել է շինության պատին. վիրավոր 3 երեխա տեղափոխվել է Երևան

Այսօրվանից Ստեփանակերտում տաք սնունդ կտրամադրվի տարհանված և սննդի կարիք ունեցող քաղաքացիներին

Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ զրույցում կարևորել է ԼՂ-ում կոմիտեի անխոչընդոտ գործունեության հարցը

Հայաստան կայցելի ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը. օրակարգը հայտնի է

Քննարկվել են ուսուցիչների առաջարկները, դրանց զգալի մասն ընդունվել է՝ հատկապես թղթաբանությանը վերաբերող. Ժաննա Անդրեասյան

ԱԳ նախարարը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Տեխնիկական խափանում «Սասունցի Դավիթ» կայարանից «Գործարանային» հատվածում. գործում է մի գծանի-երկկողմանի երթևեկություն

ԱԳ նախարարն ու Յուրի Քիմը քննարկել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Նիկոլ Փաշինյանն ու Օլաֆ Շոլցը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը

Նյու Յորքում հանդիպել են Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը

Լևոն Քոչարյանը ձերբակալվեց

Նարեկ Մալյանը կալանավորվեց

Լաչինով և Ակնայով 50 տոննա սննդամթերք է հասցվել ԼՂ. ռուս խաղաղապահների մոտ 826 խաղաղ բնակիչ կա, որից 440-ը երեխա է

ՀՀ-ում ռուսական հեղաշրջումը կանխելու համար իշխանությունը պետք է հստակ քայլերի գնա. Սուքիասյանը խոսել է դրանց մասին

Քանի միավոր զենք և ինչ ռազմական տեխնիկա է հանձնել ԼՂ ՊԲ-ն. ՌԴ պաշտպանության նախարարությունը թվեր է հրապարակել

Ասկերանում հրադադարի խախտման դեպքեր են արձանագրվել. ՌԴ ՊՆ

ՄԱԿ-ը մեկնաբանել է իր մանդատի ներքո ԼՂ խաղաղապահ ուժեր ուղարկելու վերաբերյալ Արարատ Միրզոյանի հայտարարությունը

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքները. ԱԻՊԾ-ն լուսանկարներ է հրապարակել գնդակոծված Ստեփանակերտից

Երևան-Գյումրի ճանապարհին 3 մեքենա է բախվել. կան տուժածներ

Ինչ են այրում քաղաքացիները Ստեփանակերտի փողոցներում. տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել

Սեպտեմբերի 19-ից 22-ը առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված ավելի քան 150 անձի հետ. ՄԻՊ

Հավաքի մասնակիցը շիշը նետել է ոստիկանների ուղղությամբ ու փախել. քաղաքացին ձերբակալվել է

Մի մտեք պետական շենքեր, ձեր քաղաքական պայքարն իրացրեք ձեզ տրված հնարավորությունների սահմանում. Քոչարյան «Factor»

ՀՀ կտեղափոխվի մանկահասակ երեխայի դին, ծանր վիրավորում ստացած եղբայրն ու երեխաների մայրը. ԼՂ առողջապահության նախարար

ՆԳ նախարարն ընդունել է ԽԿԿ պատվիրակությանը․ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին (տեսանյութ)

Հարևանները գերակտիվացել են, փորձում են ձեզ կոտրել. փորձագետը՝ հերթական վտանգի մասին

Վերջին 2 օրվա ընթացքում անհետ կորածների վերաբերյալ 600 զանգ է ստացվել. ԼՂ ՄԻՊ

ԱԽ քարտուղարը Տոյվո Կլաարիի հետ քննարկել է ադրբեջանական վերջին ագրեսիայի ծանր հետևանքները

ԼՂ հայերի ինտեգրման հարցում Բաքուն դժվարություններ կունենա, կլինեն նոր պայմանները չընդունող մարդիկ. Հաջիև

Ռուս խաղաղապահների 15 մեքենա Լաչինի միջանցքով մտել է ԼՂ

Աշտարակ-Ուջան ճանապարհին մեքենաներ են բախվել. վարորդները հոսպիտալացվել են

Ժողովրդավարական ճանապարհով նախկին ռեժիմը իշխանության գալու շանս չունի, եթե բացառում ենք «Հոկտեմբերի 27»-ը. Խալաթյան