Չեմ կարող ասել՝ երբ է լինելու այդ օրը, բայց ՀՀ-ի սահմանները լինելու են անառիկ. Գեղարքունիքի մարզպետ (տեսանյութ)

06/06/2023 schedule12:56

Գեղարքունիքի մարզում սահմանամերձ բնակիչները շարունակում են ապրել իրենց բնականոն կյանքով։

Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Ըստ նրա՝ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ դուրս եկած բնակիչների հիմնական մասը վերադարձել է նորից բնակավայր։

«Այդ ագրեսիայի ժամանակ վնասներ կրած բնակիչներն ստացել են փոխհատուցում։ Այն բնակիչների համար, որոնց կրած վնասը վերականգման ենթակա չէ, առաջիկայում կլինի հստակ պատկեր, թե դրա համար որքան գումար ենք տրամադրելու։ Նաև անասուների մասով են ստացել փոխհատուցում»,- ասաց նա։

Վերջինիս խոսքով՝ մարզում ադրբեջանական կողմից իրականացվող կրակոցների ինտեսիվությունը նվազել է:

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է դադարեցվել Սոթքի հանքավայրի մի մասի աշխատանքը, մարզպետը պատասխանեց․ «Սոթքի հանքավայրի բաց հատվածում բոլորս էլ տեղյակ էինք, որ աշխատանքներն առաջիկա ամիսներին պետք է դադարեցվեին՝ անվտանգային խնդիրներից ելնելով։ Հանքի փակ մասը շարունակում է աշխատել։ Հարկադիր պարապուրդի գնացածների թիվը չեմ կարող նշել, բայց կան նաև թոշակի տարիքի մարդիկ, որոնք պետք է անցնեն թոշակի։ Քննարկում ենք մնացածին մշտական աշխատանքի տեղավորման հարցը»։

Դիտարկմանը՝ եթե աշխատողները գնում են հարկադիր արձակուրդի, ուրեմն հանքի աշխատանքների դադարեցումը երկար կտևի՞, Սարգսյանը նշեց․ «Սոթքի հանքը փաստացի աշխատում է։ Պարզապես վաղուց գիտեինք, որ հանքի բաց հատվածը դադարելու է աշխատել»։

Այս տարվա մայիսին տեղի ունեցած կրակոցների դեպքերի ժամանակ, ըստ մարզպետի, կոնկրետ գյուղերի թիրախավորում չի արձանագրվել. ՀՀ ՊՆ-ն կարողացել է պատշաճ հակահարված տալ ադրբեջանական կողմին։

Խոսելով գյուղում ուսման պրոցեսը կարգավորելու մասին՝ նա շեշտեց․ «Սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ դասապրոցեսը դադարեցվել էր և իրականացվում էր հեռավար կերպով։ Դրանից հետո անցանք բնականոն կյանքին, և առկա ուսուցում է իրականացվում։ Ունենք դպրոց, սակայն, որը հակառակորդի կողմից դիտարկվում է»։

Նրա խոսքով՝ Գեղարքունիքի մարզում առաջիկայում կիրականացվեն ինքնապաշտպանական ծրագրեր։

Պատասխանելով հարցին՝ գյուղացիները խաղաղությանը պատրա՞ստ են, մարզպետը խնդրեց այդ հարցին այլ ենթատեքստ չտալ։

«Ենթատեքստեր չդնենք, ապրում են իրենց բնականոն կյանքով։ Հասկանալի է, որ սահմանից դեպի մեր կողմ ունենք հարևան չբարեկամ պետություն, որը կանգնած է իր դիրքերում։ Վստահ եմ, որ իրենք մի օր հետ են գնալու, անկախ, թե ինչ աշխատանքներ են իրականացնում։ Չեմ կարող ասել՝ երբ է լինելու այդ օրը, բայց ՀՀ-ի սահմանները լինելու են անառիկ»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
514 դիտում

ԼՂ-ի պայթյունից տուժածներին օգնելու համար Հայաստան կժամանի բրիտանացի հայտնի ռազմական բժիշկ Սթիվ Ջեֆերին

ՀՀ ՄԻՊ-ն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը Կոռնիձորի Հումանիտար կայանում ծանոթացել են ընթացող աշխատանքին

Կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 2500 անձի ապահովել է կեցավայրով. Տիգրան Խաչատրյան

Ազատում Կադաստրի կոմիտեում՝ ՀՀ վարչապետի որոշմամբ

Մոբիլիզացվում են մարզերի հյուրանոցներն ու հյուրատները, հումանիտար կենտրոնն աշխատում է 24/7 ռեժիմով (տեսանյութ)

Եվրահանձնաժողովը 5 միլիոն եվրո կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված մարդկանց աճող կարիքների բավարարման համար

Ժեստերի լեզվով հաղորդակցվող բռնի տեղահանվածները Գորիսի թատրոնում ստանում են անհրաժեշտ ծառայություններ. նախարարություն

Երբ կկայանա Լատվիա-Հայաստան հանդիպումը, և ինչպես ձեռք բերել խաղի տոմսերը. մանրամասնել է ՀՖՖ-ն

ԵՊՀ-ն հետևողական է բուհի գործունեությանը քաղաքական միջամտության անթույլատրելի դեպքերի բացահայտման հարցում

Պուտինն ու Ռաիսին հեռախոսազրույց են ունեցել. հայտնի է, թե ինչ են քննարկել

Էրդողանը մանրամասնել է, թե ինչ է ասել վերջին հեռախոսազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանին

Հավաքի մասնակիցը նստել է անցնելու փորձ կատարած մեքենայի վրա, ոտքերով և ձեռքերով հարվածել փողոցը բացող տարեց կնոջը. ՔԿ

Եթե Հայաստանը ճանապարհը չբացի, այն անցնելու է Իրանի տարածքով. Էրդողանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

ԱՄՆ-ն 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար. Սամանթա Փաուեր

Պետք է հետևողական լինենք, որ բռնի տեղահանված երեխաները իրացնեն կրթություն ստանալու իրենց իրավունքը. Անդրեասյան

Այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում. ԼՂ առողջապահության նախարարությունը՝ պայթյունից տուժածներին ՀՀ տեղափոխելու մասին

Ընդդիմությունը սկսեց հետաձգել հանրահավաքները. այսօր այն չի կայանա

Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվել

Պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացիների տվյալների ճշտման համար գործում է հեռախոսահամար

Մի մոռացեք, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է սանձազերծված. Հակոբ Արշակյանը զգուշացնում է

Սամանթա Փաուերը կայցելի Ադրբեջան

ՌԴ-ն միանշանակ գնում է, ինչ գին ենք վճարում դրա դիմաց, ցավալի է, բայց մեր երազանքը մոտ է իրականությանը. Միսկարյան

ԼՂ-ից Հայաստան մուտք գործած մեր հայրենակիցների հոսքը երեկվա դրությամբ շատացել է. Վարդան Սարգսյան

Ովքեր ցանկանում են հեռանալ ԼՂ-ից և վերադառնալ, պետք է տրամադրվի անվտանգ անցում. Միլլեր

Ադրբեջանը հրապարակել է ԼՂ ՊԲ-ից առգրավված զինամթերքի ցանկը

Ռուսաստանի դեսպանը կոչ է արել ԱՄՆ-ին չբորբոքել հակառուսական տրամադրություններ Հայաստանում

ՀՀ տեղափոխվել ցանկացող ԼՂ քաղաքացիները կարող են ցուցակագրվել Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում

ԼՂ-ում պայթյունից տուժած 7 քաղաքացի Երևանում է. ԱՆ-ն տեղեկություններ է հայտնել նրանց վիճակի մասին

Ժամը 13:00-ի դրությամբ բերման է ենթարկել բողոքի ակցիայի 66 մասնակից. ՆԳՆ

Ադրբեջանական բանակն ունի գրեթե 200 զոհ. Meydan TV

Փաշինյանն ու Ալիևը պետք է հանդիպեն. ԱՄՆ Պետդեպ

Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը կալանավորվել է

Ոչ մի տեսակի հումանիտար օգնություն չի կարող սփոփել այն տառապանքները, որ մարդիկ տեսել են և որոնց միջով անցնում են. Փաուեր

Մեքենաների գետեր են հոսում Հայաստան՝ իրենց պապենական հողից բռնագաղթված փախստականներով. Մարուքյան (տեսանյութ)

Ճապոնիան կշարունակի հետևել ԼՂ-ում իրավիճակի զարգացմանը, ներառյալ՝ տեղի բնակիչների դրությանը. Յոկո Կամիկավա

Ջերմուկը պատրաստ է ընդունել ԼՂ-ից բռնի տեղահանվողներին. հայտարարություն

Շվեդիան ԼՂ ժողովրդի հումանիտար կարիքները հոգալու համար ավելի քան 1,3 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել

Կոռնիձորի հումանիտար կայանում և Գորիսում շուրջօրյա գործում են բուժկետեր, տեղում հերթապահում է շտապ օգնությունը

ԱՄՆ ՄԶԳ-ն պատրաստ է աջակցել ԼՂ-ից տեղահանված անձանց կարիքները հասցեագրելու հարցում. Սամանտա Փաուերը՝ ՀՀ փոխվարչապետին

Ոստիկանությունը ժամը 11:00-ի դրությամբ բերման է ենթարկել բողոքի ակցիայի 56 մասնակցի. ՆԳՆ