Ադրբեջանական կողմը փորձում է ՀՀ-ին ներկայացնել ողջ մուսուլմանների թշնամի․ Իրանում ՀՀ դեսպան

05/06/2023 schedule22:09

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանի հարցազրույցը «Ռահբորդե մոասեր» լրատվական կայքին։ 

Հարցազրույցն ամբողջությամբ հրապարակված է  Իրանում ՀՀ դեսպանության ֆեսբուքյան էջում։ Այն ներկայացնում ենք ստորև․

- Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրությունը Լաչինի միջանցքի շրջափակումից հետո ավելի է խորացել։ Ինչպե՞ս եք գնահատում այս համատեքստում նոր բախումների հավանականությունը։

Պատասխան․ 2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանությունները, կոպտորեն խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, արդեն պաշտոնապես արգելափակել են Լաչինի միջանցքը՝ քայլեր ձեռնարկելով միջանցքում՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում անցակետ տեղադրելու ուղղությամբ: Իսկ 2022թ. դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը շինծու բնապահպանական պատրվակներով ապօրինաբար արգելափակել էր միջանցքը:

Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի այս քայլը միտված է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ Այս գործողությունն իրականացվում է ի հեճուկս միջազգային հանրության միանշանակ հայտարարությունների և հատկապես Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող վճռի: Ադրբեջանի վերոնշյալ ապօրինի քայլերը լարում են տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար։

Հարկ է նշել նաև, որ ադրբեջանական կողմը շարունակում է ոտնձգություններ իրականացնել նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ասվածի ապացույցն է այն, որ ս.թ. մայիսի 11-12-ը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը մշտապես իր հանձնառությունն է հայտնել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ։ Մեր այս դիրքորոշումը սակայն համարժեք արձագանք չի գտնում Բաքվում, որը շարունակում է ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությունը։ Մենք համարում ենք, որ դա ուղղված է բանակցային գործընթացը և դրա ընթացքում ձեռք բերված համաձայնությունները զրոյացնելուն և տարածաշրջանում լարվածության աճին։ ·

- Վերջին շրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ տեղի են ունեցել բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ինչպե՞ս եք գնահատում դրանց արդյունքները, և արդյո՞ք ամերիկյան միջնորդությունը չի հակասում Իրանի Իսլամական Հանրապետության նմանատիպ նախաձեռնություններին։

Պատասխան․ Հարկ է նշել, որ բանակցությունները վարվում են մի քանի հարթակներում: Վերջին շրջանում տեղի են ունեցել վաշինգտոնյան և բրյուսելյան բանակցությունները, բացի այդ՝ ս.թ. մայիսի 19-ին Մոսկվայում կայացել են ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարների, իսկ ս.թ. մայիսի 25-ին՝ ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպումները:

ՀՀ ԱԳ նախարար Ա. Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջ. Բայրամովը ս.թ. մայիսի 1-4-ն Արլինգթոնում անցկացրել են բանակցություններ, հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և նախագահի օգնական և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:

Նախարարները ներկայացրել են իրենց տեսակետներն առկա իրավիճակի շուրջ և իրենց դիրքորոշումներն են հայտնել հարաբերությունների կարգավորմանն առնչվող գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ։ Կողմերը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ:

Ս.թ. մայիսի 14-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի, ԵԽ խորհրդի նախագահ Շ. Միշելի և Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:

Անհրաժեշտ է ընդգծել, որ հայկական կողմը սկզբունքորեն դեմ է մեր տարածաշրջանում տարբեր ուժերի շահերը հակադրելուն և բախումներ ստեղծելուն։ Ավելին, մենք համարում ենք, որ Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ հետաքրքրված մեր գործընկերների ջանքերի համատեղումն է, որ կարող է ի վերջո հանգեցնել առկա խնդիրների և հակասությունների կարգավորմանը։

ԱԳ նախարարների մոսկովյան հանդիպմանը շարունակվել է «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքը։

Ս.թ. մայիսի 25-ի եռակողմ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում հարկ է ընդգծել նաև, որ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է ԻԻՀ ամենաբարձր մակարդակով արտահայտվող հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ:

- Մի շարք լրատվամիջոցներով վերջերս հաճախակի են դարձել հրապարակումները ՀՀ կողմից ռուսական խաղաղապահ ուժերի հանդեպ դժգոհության մասին հրապարակումները։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

Պատասխան․ Նախևառաջ նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես այս հարցով հայտնել է իր մտահոգությունները։ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հստակ սահմանում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտին, սակայն հայտարարության ստորագրումից մինչ այժմ մենք ականատես ենք եղել այս դրույթի խախտման մի շարք դեպքերի, որի ամենավառ օրինակը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն է՝ նախ կեղծ «բնապահպան ակտիվիստների», իսկ ապրիլի 23-ից արդեն իսկ Ադրբեջանի զինված ուժերի կողմից։

Ինչպես արդեն վերը նշվեց՝ այս կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ռուսաստանի Դաշնությանն ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած իրենց պարտավորությունը՝ վերացնելով միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովելով ադրբեջանական ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքի ողջ անվտանգության գոտուց, իսկ միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ-ի անդամ պետություններին հստակորեն արձանագրել Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողությունները և գործուն քայլեր ձեռնարկել միջազգային բարձրագույն դատական ատյանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:

- Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական բանակցությունների ընթացքը։

Պատասխան․ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացը մեկնարկել է 2021թ. վերջին։ Երկու երկրների հարաբերությունները կարգավորելու նպատակով Հայաստանի և Թուրքիայի նշանակած հատուկ ներկայացուցիչները հանդիպել են չորս անգամ, բարձր մակարդակի շփումներ են տեղի ունեցել Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների, ԱԳ նախարարների և ԱԺ նախագահների միջև:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շնորհիվ վերսկսվել են երկու երկրների միջև ուղիղ չվերթները, ինչպես նաև վերացել են օդային բեռնափոխադրումների իրականացման համար նախկինում առկա խոչընդոտները: Բացի այդ, առկա է պայմանավորվածություն Հայաստան և Թուրքիա այցելած երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար հայ-թուրքական ցամաքային սահմանը բացելու վերաբերյալ:

Ցավոք, թուրքական կողմը վերջերս հետքայլ է կատարել և արգելել այլ երկրներ ուղևորվող հայկական ավիաուղիների օդանավերին մուտք գործել Թուրքիայի օդային տարածք: Այդուամենայնիվ, հայկական կողմը լիահույս է, որ կհաջողվի արագ հաղթահարել առկա խոչընդոտները և կյանքի կոչել ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները:

Շատ լավ պատկերացնելով բնական աղետների սարսափը ու հիշելով 1988թ. Սպիտակում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը՝ Հայաստանն անհաղորդ չմնաց ս.թ. փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժին: Փետրվարի 7-ին ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԹՀ նախագահի հետ, որի հաջորդ օրը հայկական որոնողափրկարարական անձնակազմը մեկնել է աղետի գոտի, ներդրում ունեցել երկրաշարժի հետևանքների հաղթահարման գործում՝ փրկելով մարդկային կյանքեր:

Այդ օրերին բացվել է նաև տասնամյակներ շարունակ փակված հայ-թուրքական ցամաքային սահմանը, որով Հայաստանը մարդասիրական օգնության երկու խմբաքանակ ուղարկեց Թուրքիա: Ս.թ. փետրվարի 15-ին Անկարայում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ ջանքերով վերանորոգել հայ-թուրքական սահմանի Անիի կամուրջը:

- Հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է Ադրբեջանի Հանրապետության կողմից հայկական մշակութային ժառանգության ավերման մասին։ Ինչպես գիտենք հայկական պատմական և կրոնական կոթողները Թուրքիայում նույնպես բարվոք վիճակում չեն։ Հաշվի առնելով, որ ԻԻՀ-ն ոչ մի ջանք չի խնայել հայկական պատմական կոթողների պահպանման գործում, ինչպե՞ս եք գնահատում երեք երկրների մոտեցումները հիշյալ խնդրի կապակցությամբ։

Պատասխան․ Խոսելով հայկական մշակութային ժառանգության մասին՝ անհնար է չգնահատել Իրանի իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայկական պատմական ժառանգության հանդեպ։ ԻԻՀ պետական աջակցությամբ վերականգնվել են տասնյակ նշանավոր եկեղեցիներ, այլ հուշարձաններ։ Թե՛ ՀՀ ղեկավարությունը, թե՛ հայ ժողովուրդն ընդհանրապես միշտ բարձր են գնահատել և դրվատանքի խոսքեր են հնչեցրել իրանցի բարեկամների հասցեին այս կապակցությամբ։ Իրանի հոգատարությունը հայկական մշակույթի նկատմամբ մեր երկու պետությունների ընդհանուր քաղաքակրթական կապերի և հազարամյա պատմական առնչությունների վկայությունն է։

Ասվածի վկայությունն է նաև 44-օրյա պատերազմից առաջ իրանական կողմի աջակցությամբ վերականգնված Շուշիի Գոհար աղա մզկիթը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործելակերպին՝ հայկական պատմական հուշարձանների նկատմամբ բարբարոսական վերաբերմունքի հարցում, Դուք միանգամայն հստակ բնորոշեցիք այն, և ցավով պետք է արձանագրել, որ դա ամենևին նորություն չէ։

Ոչ շատ վաղ անցյալում՝ 2005թ․ Ադրբեջանի իշխանություններ ծայրահեղ բարբարոսությամբ ավերեցին Արաքսի ափին՝ Նախիջևանի տարածքում գտնվող Ջուղայի միջնադարյան գերեզմանատունը։ Դեռևս քսաներորդ դարի ընթացքում Նախիջևանում կային հարյուրավոր հայկական պատմական կոթողներ, որոնք բոլորն այսօր հիմնահատակ ավերված և ոչնչացված են։ Իր այս հանցավոր գործելակերպը Ադրբեջանը շարունակում է նաև Լեռնային Ղարաբաղում։ Ավերվում է այն, ինչ հնարավոր է, իսկ այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է հանրահայտ կոթողներին, որոնց ավերումը կարող էր մեծ արձագանք ունենալ, Ադրբեջանը անամոթաբար ժխտում է դրանց հայկական ինքնությունը՝ վերագրելով ինչ որ մտացածին «աղվանական ճարտարապետության»։

Այս գործում ադրբեջանական կողմի լկտիությունը հասել է այն աստիճանի, որ Ադրբեջանի նախագահը տեսախցիկների առաջ հրահանգում է հայկական եկեղեցու վրայից ջնջել հայերեն արձանագրությունները։ Ավելորդ չէ նաև նշել, որ Ադրբեջանը մինչ այժմ արգելափակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքը Լեռնային Ղարաբաղ։

Հարկ է նշել նաև, որ ադրբեջանական կողմը տարիներ շարունակ հատկապես այն կազմակերպություններում, որտեղ Հայաստանը ներկայացված չէ, փորձում է ԼՂ հակամարտությանը հաղորդել կրոնական ենթատեքստ՝ Հայաստանին ներկայացնելով որպես իսլամի և ողջ մուսուլմանների թշնամի և օգտագործելով իսլամական համերաշխության զգայուն գաղափարախոսությունը, առաջ քաշում կեղծ փաստեր, թե հայկական կողմը Լեռնային Ղարաբաղում մի շարք մզկիթներ է ավերել:

Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման քաղաքականությանը զուգահեռ՝ Ադրբեջանը փորձում է նույն քաղաքականությունը վարել նաև Իրանի նկատմամբ: Մասնավորապես՝ նախորդ տարի «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Երևան այցելած ադրբեջանցի պատվիրակները սին հայտարարություններ տարածեցին՝ ադրբեջանական հորջորջելով Երևանի Կապույտ մզկիթը, և կամ պետական ամենաբարձր մակարդակով Բաքվում շարունակական ջանքեր են գործադրվում իրանցի մեծանուն տարբեր գրողների որպես ադրբեջանցի ներկայացնելու ուղղությամբ։

Տպել
667 դիտում

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին