Երևան
15 °C
ԱԺ-ում բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցին:
Միրզոյանն ընդգծեց, որ Իլհամ Ալիևը հրապարակավ չի ասել, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29.800 քառակուսի կիլոմետր տարածքով, սակայն եղել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը, ըստ որի՝ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 29.800 և 86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությամբ, և դրա հերքումը ադրբեջանական կողմից չի եղել:
«Հուսամ՝ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը հենց այդ բառերով առաջիկայում հանդես կգա ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչմամբ: Այսինքն՝ Ադրբեջանը չի առարկում և պնդում է, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այս թվերի հիշատակումը հավելյալ հստակեցման մեխանիզմ էր, սխեմա էր, և սա չի հերքվել Ադրբեջանի կողմից, բայց նաև հրապարակային հաստատման կարիք կա: Հակառակ դեպքում հայկական կողմը շարունակում է մտահոգություն ունենալ այն մասին, որ Ադրբեջանն իր քաղաքականությամբ տարածքային պահանջներ ունի կամ փորձում է ներկայացնել ՀՀ-ի նկատմամբ»,- ասաց ԱԳ նախարարը:
Արարատ Միրզոյանը նաև նկատեց, որ Ադրբեջանի տարածքային պահանջների մասին են վկայում պարբերաբար կրկնվող ագրեսիաները: Նմանատիպ միջադեպերին վերջ դնելու համար է, որ Հայաստանը շահագրգիռ է, որ օր առաջ իրականացվեն սահմանազատման աշխատանքներ:
Հայաստանը սահմանի ճշտման անհրաժեշտություն ունի նաև Վրաստանի հետ: Բայց քանի որ Հայաստանը Վրաստանի հետ ունի ջերմ, եղբայրական հարաբերություն, միջադեպերի ու միմյանց տարածք ներխուժելու հնարավորություն չկա, ապա, ըստ նախարարի, վրացական կողմի հետ հնարավոր է ավելի կառուցողական մթնոլորտում աշխատել:
«Ադրբեջանի հետ իրավիճակը լարված է, քանի որ վերջին 3 տարում ադրբեջանական ԶՈՒ-ն մի քանի անգամ ներխուժել է ՀՀ տարածք: Մենք ունենք մտահոգություններ, որ կանխամտածված կերպով փորձ է արվում ՀՀ-ից նորանոր տարածքներ պոկել, մի դեպքում՝ փոքր, մի դեպքում՝ մեծ: Եվ մենք շահագրգռված ենք, որ այդ սահմանագիծը որքան հնարավոր է հստակ և որքան հնարավոր է շուտ ֆիքսվի»,- ասաց Արարատ Միրզոյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են ԼՂ նախկին 2 նախագահի և Դավիթ Իշխանյանի ձերբակալության մասին
Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
Երևանի պետական համալսարանը պատրաստ է ընդունելու ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողներին
Տղամարդը հարբած վիճակում ծեծել է կնոջը, կրակել նրա ուղղությամբ․ նրան ձերբակալել են
«Աստված լրբից երես է թեքում», «այ տխմար». Ազգային ժողովում փոխադարձ վիրավորանքներ են հնչում (տեսանյութ)
Հանրապետության հրապարակում ցույցերի ժամանակ 27-ամյա երիտասարդի կողմից սառը զենք կրելու դեպքի նախաքննությունն ավարտվել է
Չէի ցանկանա, որ ՌԴ նախագահ Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել դաշնակից Հայաստան այցից. Պեսկովը՝ Հռոմի ստատուտի մասին
Ձևակերպումը տարակուսանք և ափսոսանք է առաջացնում. Խանդանյանը՝ ՄԱԿ-ի դիտորդների զեկույցի մասին
Այս գիշեր ԼՂ-ից հեռացել են նաև ոստիկաններն ու փրկարարները. այնտեղ մնացել է մի քանի հարյուր մարդ (լուսանկարներ)
Անն-Լորանս Պետելը ողջունել է Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի խորհրդարանի որոշումը
Արցախցի 90-ամյա Անեշկան 9-ամսյա շրջափակումից հետո հասել է Հայաստան, գրկել որդուն՝ մահանալով նրա գրկում
ԼՂ-ից տեղահանված անձանց ներհոսքը խիստ նվազել է․ վարչապետի խոսնակ
Գերասիմ Ավետիսյանը բռնության և մահակներով, բենզինի շշերով զինվելու կոչեր է արել. նրան մեղադրանք է ներկայացվել
Ֆրանսիայի ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը
Հայաստան է ժամանել Ֆրանսիայի ԱԳ նախարարը
ՊԲ զորամասի հրամանատարի տեղակալը պատերազմի ժամանակ վիրավոր է ձևացել. գործի նյութերը դատարանում են
Վերադարձ Հայաստան. Ֆրանսիայի ԱԳ նախարարը ինքնաթիռից Արարատ սարի լուսանկարն է հրապարակել
ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործողությունները օգնեցին խուսափել ավելի շատ զոհերից. Սերգեյ Շոյգու
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ են պարգևատրվել
Վստահ եմ, որ հայ-իրաքյան հարաբերությունները նոր՝ առավել դինամիկ զարգացման փուլ կթևակոխեն. Փաշինյանը՝ Իրաքի վարչապետին
ԼՂ-ից հեռացել են նաև ոստիկաններն ու փրկարարները՝ իրենց հետ Հայաստան բերելով ծառայության տեխնիկան «Ազատություն»
Ռուսաստանը դավաճանեց հայ ժողովրդին՝ չպատասխանելով ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական գործողությանը. Շառլ Միշել
Սա չի խաթարի ժողովուրդների դարավոր բարեկամությունը. Վորոբյովը՝ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու մասին
Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան. ինչ հանդիպումներ են նախատեսված
Ադրբեջանն ահաբեկիչ է հռչակել մոդել Արմինե Հարությունյանին, սոցցաները ողողել՝ նրա լուսանկարներով
Հռոմի ստատուտը բխում է Հայաստանի շահերից, պետք չէ չափազանցնել վավերացման գործընթացը և դրա հետևանքները. Խանդանյան
Խստորեն հետևել բռնի տեղահանվածների հաշվառմանը. Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզպետարանում
Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին վայրերում անձրև կտեղա
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը կժամանի Թեհրան
Սիրով հրավիրում եմ Ձեզ Հայաստան, Գերմանիան մեր վստահելի ու կայուն գործընկերներից է. վարչապետը շնորհավորել է Օլաֆ Շոլցին
Գործարկվել է նոր հարթակ. ԼՂ-ից տեղահանված անձինք կարող են դիմել աշխատանքի համար
Ինչ քայլեր է ձեռնարկելու Հայաստանը, եթե ՌԴ-ն պատժամիջոցներ ձեռնարկի Հռոմի ստատուտը վավերացնելու դեպքում
ՀՀ ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը (տեսանյութ)
Մի կեղծեք, Հարությունյանին 2 անգամ հրաժարականի պահանջ է ներկայացվել և իշխանությունը հանձնելու վերջնագիր. Աթանեսյան
Ինչպես կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք գտնել դպրոցներում առկա ազատ տեղերի մասին տեղեկատվությունը
Ոչ ոք ինքնակամ չի հեռացել, նրանք վտարվել են բռնության վախից. Ֆինլանդիայի դեսպանը՝ ԵՄ առաքելության հետ արված այցերի մասին
ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 617 անձ է ժամանել Հայաստան
ՀՀ սուվերեն տարածքում այսօր էլ կան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներ, ինչ կտա Հռոմի ստատուտի վավերացումը. Եղիշե Կիրակոսյան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է արել
Ինչ կնշանակեր ՄԱԿ-ի Բռնության դեմ միջազգային օրը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար. ԱԳՆ խոսնակի գրառումը
© 2023 Հայկական ժամանակ