Մենք ԼՂ ժողովրդից մանդատ չենք ստացել՝ իրենց ապագան բանակցելու համար, չենք էլ փորձում այդպիսի բան անել. Միրզոյան

05/06/2023 schedule13:32

«Ինչպես բազմիցս ՀՀ վարչապետն է նշել, մենք ԼՂ ժողովրդից մանդատ չենք ստացել՝ իրենց ապագան բանակցելու համար, ըստ այդմ՝ մենք իրավունք չունենք որոշել նրանց կարգավիճակը, մենք այդպիսի հավակնություն էլ չենք ներկայացրել և չենք էլ փորձում այդպիսի բան անել»։ 

Այս մասին այսօր ԱԺ-ում՝ 2022 թվականի բյուջեի կատարողականի զեկուցման ժամանակ, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

«Միակ բանը, որ մենք փորձում ենք ապահովել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում, հետևյալն է՝ մենք համարում ենք, որ այդ կարգավորումը իրատեսական ու ամբողջական չի կարող լինել, եթե այդ կարգավորման շրջանակներում չի ստեղծվում երկխոսության մի մեխանիզմ, որտեղ ԼՂ ժողովուրդը և պաշտոնական Բաքուն կարող են երկխոսել, քննարկել, բանակցել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք կարևորն են ԼՂ ժողովրդի համար»,- ընդգծեց Միրզոյանը։ 

ԱԳ նախարարը նկատեց՝ որպեսզի խաղաղությունը լինի աշխատող, կայուն, երկարատև, պետք է առկա խնդիրները հասցեագրվեն, իսկ այդ խնդիրները կան. «Որևէ մեկը չի կարող ժխտել, որ ԼՂ ժողովրդի անվտանգության և իրավունքների հետ կապված կան բազմաթիվ բաց հարցեր: Դրա մասին են վկայում բլոկադան, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները և այլ հարցեր։ Այդ հարցերը պետք է քննարկվեն ու հասցեագրվեն ոչ մեր կողմից, այլ ԼՂ ժողովրդի ընտրած մարմինների ու լիազոր ինստիտուտների»: 

Միրզոյանը նաև շեշտեց, որ իրենք պիտի փորձեն ապահովել այդ երկխոսության սկիզբը, մեկնարկը, մեխանիզմը, հարթակը:

Տպել
673 դիտում

Առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում. տեղեկատվական շտաբը՝ Եվլախի հանդիպման վերաբերյալ

«Տելեգրամ»-ով ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ հնչեցրած Գերասիմ Ավետիսյանը ձերբակալվել է. ՔԿ

Հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու և ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ

Համոզված եմ, որ այս փորձությունից ևս մենք դուրս կգանք պատվով և արժանապատվությամբ. Վլադիմիր Վարդանյան

Բերման ենթարկվածների հետ տեղի են ունենում առանձնազրույցներ. ՄԻՊ արագ արձագանքման խմբերը ոստիկանության բաժիններում են

Աբսուրդ է․ Էկոնոմիկայի նախարարը՝ ՀՀ-ի Ադրբեջանի հետ առևտուր սկսելու հարցի մասին

Ոստիկանությունն ակցիայի մասնակիցներին հորդորում է զերծ մնալ հակաօրինական արարքներից

Զգուշավոր տարածեք գրառումները, որոնցով կարող են զբաղվել ադրբեջանական հատուկ ծառայությունները․ Մարտիրոսյան

Կոչ եմ անում զինվել ձողերով, դանակներով, շղթաներով, տրոսներով, բենզինի շշերով. բռնության կոչ անող անձը ձերբակալվել է

Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կնքելու բոլոր նախադրյալները կան, տեխնիկական հարցեր են մնացել. Պեսկով

Երիտասարդ մարդիկ եք, ձեր հայրենակիցների հետ դեբոշի փոխարեն մի միջազգային լիդերի հետ կռիվ արեք. Ստյոպա Սաֆարյան

Ինչով է պայմանավորված ԼՂ-ում առկա հեռախոսակապի խնդիրը. «Ղարաբաղ տելեկոմ»-ը հայտարարություն է տարածել

Ստեփանակերտի բոլոր փողոցները լցված են տեղահանվածներով՝ սոված, վախեցած, անորոշության մեջ. ԼՂ ՄԻՊ (լուսանկարներ)

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված այսօր Եվլախում տեղի ունեցած բանակցությունների հետ

Ադրբեջանի դեմ պատժամիջոցների փոխարեն ԱՄՆ-ն Բաքվի հետ քննարկում է ռազմական ոլորտում համագործակցությունը

Ադրբեջանը մանրամասներ է հայտնել Եվլախում Բաքու-Ստեփանակերտ հանդիպումից

ԼՂ Թաղավարդի բնակչության կոտորածի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ Խանումյան․ Civilnet

Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վարքագիծն այսօր հիշեցնում է սերիական բնույթի սեռական հանցագործի վարքագծի․ Բաբաջանյան

ՌԴ-ի քաղաքականության հիմքում ոչ միայն «դաշնակիցների», այլ նաեւ իր զինվորների կյանքի վրա կառուցվող «առուծախն» է. Բադալյան

Կառավարության դիմաց սեպտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 28 անձ (տեսանյութ)

Միրզոյանը Հասանիի հետ զրույցում անդրադարձել է ՄԱԿ ԱԽ-ում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ նախատեսվող նիստին

Դրսից մեզ վնասել ձգտողները փորձելու են դա անել նաև ներսից և մեր գործողություններից է կախված անկախությունը. Կոնջորյան

«Հրապարակ առավելագույն քանակի մարդ բերեք»․ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է գործողությունների անցնելու մասին

Ցուցարարները մեքենաներ են ջարդում. լարված իրավիճակ Երևանում (տեսանյութ)

Բլինքենի հետ հայտարարել ենք Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները հարգելու մեր հանձնառության մասին. Կոլոննա

Թուրքիայի ՊՆ-ն Հայաստանի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել

Իսրայելը շնորհավորել է Հայաստանի անկախության օրվա առթիվ

Ցանկացողներին Հայաստան տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը մշտական կապի մեջ է ԼՂ գործընկերների հետ

Եվլախի բանակցություններից հետո Ադրբեջանը Երևանին է հանձնել խաղաղության պայմանագրի նախագիծը. Ամիրբեկով

Ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանվածների համար Ստեփանակերտում անվճար հիմունքներով կգործեն սննդի կետեր

80 նույնականացում. հայտնի է ադրբեջանական կողմի զոհերի և վիրավորների նախնական թիվը

Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան մեջ կասկածվողները բերման են ենթարկվել. Ալիևը ՌԴ-ին առաջարկել է փոխհատուցել

Ղարաբաղի հայերի ներկայացուցիչը հայտարարել է Բաքվի հետ համաձայնության բացակայության մասին

Ադրբեջանը հերքել է Ստեփանակերտի ուղղությամբ կրակոցներ արձակելու մասին տեղեկությունը

Չպետք է կուլ տալ ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքի և նրանց տեղական պարագլուխների՝ հրահրող պատերազմի խայծը. Վարդապետյան

Շուրջ 5 հազար խաղաղ բնակիչ է տեղափոխվել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր

Ադրբեջանական զորքի՝ Ստեփանակերտ մտնելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը

Եղբայրական հայ ժողովրդին մաղթում ենք տոկունություն այս դժվար պահերին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Ալիևը Պուտինից ներողություն է խնդրել

Չենք հավատում, որ աշխարհը միջոցներ չի գտնում կանխելու եղեռնագործությունը ԼՂ-ում․ Մայր Աթոռը հանդես է եկել կոչով