Երևան
23 °C
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ-ում գործող կուսակցություններից մեկի հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Հաղորդագրությունը տարածել է Քննչական կոմիտեն․
«Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ. հունիսին սոցիալական ցանցում լրատվամիջոցներից մեկի կողմից հրապարակվել էր «ՀՅԴ-ականները շարունակում են փողով մարդ բերել» վերտառությամբ ձայնագրությունը, որի ուսումնասիրությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա նախաձեռվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում փաստական հանգամանքներով հիմնավորվել էր, որ վերոհիշյալ հեռախոսային խոսակցությունը տեղի է ունեցել 2022 թվականի հունիսի 20-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Արտաշատ համայնքի ավագանու «Հայ Յեղափոխական Դաշնակցության» ղեկավար, նույն մարզի Փոքր Վեդի համայնքի 67-ամյա բնակիչ Գ․ Մ․-ի և Բարձրաշեն համայնքի 56-ամյա բնակիչ, Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու անդամ Ա․ Մ․-ի միջև։
Քննությամբ հիմնավորվել է, որ Արտաշատ համայնքի ավագանու «Հայ Յեղափոխական Դաշնակցության» ղեկավար Ա. Մ.-ն, գիտակցելով, որ քաղաքացիներին նյութապես չշահագրգռելու՝ գումարներ չտրամադրելու դեպքում նրանք չեն մասնակցի «Հայ Յեղափոխական Դաշնակցության» կազմակերպված հանրահավաքին, 2022 թվականի հունիս ամսին նյութապես շահագրգռելու եղանակով մի շարք քաղաքացիների մասնակից դարձնելու շուրջ հանցավոր համաձայնություն է ձեռք բերել Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու անդամ Գ․ Մ․-ի հետ:
Իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով կազմել են ցուցակներ՝ ներառելով բազմաթիվ անձանց անձնական տվյալներ: Այնուհետև՝ առանց իրենց ազատ կամարտահայտությամբ հավաքներին մասնակցող անձանց համոզելուց, նյութապես շահագրգռելուց հետո, նրանց հաշվառելը դյուրացնելու նպատակով անձանց տվյալների դիմաց կատարել են որոշակի գրառումներ՝ գումարներ վերցնելու, չվերցնելու վերաբերյալ:
Նշված գործողություններով նրանք ազդել են քաղաքացիների կամքի և գիտակցության վրա, ինչի արդյունքում խախտվել է խաղաղ հավաքներին քաղաքացիների ազատ կամարտահայտությամբ մասնակցելու սահմանադրական իրավունքը:
Նախաքննության ընթացքում կատարված խուզարկությունների արդյունքում առգրավվել էին տասնյակ թղթեր՝ բազմաթիվ անձանց անձնական և անձնագրային տվյալների, ստորագրությունների, ընտրատեղամասերի, գումար ստանալու, ինչպես նաև՝ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրառումներով։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ա. Մ.-ին և Գ. Մ.-ին վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափահնման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:
Նշված քրեական վարույթի շրջանակում որպես մեղադրյալ ներգրավված Հ․ Մ-ի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, դատախազի համապատասխան որոշմամբ, դադարեցվել է։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ դրանք դատարան ուղարկելու միջնորդությամբ»:
ԼՂ-ից Հայաստան արդեն մուտք է գործել 377 տեղահանված քաղաքացի. կառավարությունը մանրամասնել է
2 ամիս առաջ ԼՂ բնակչությանն ուղարկված 400 տոննա հումանիտար օգնությունը հետ է վերադարձել
ԼՂ-ից տեղահանված քաղաքացիներին աջակցելու համար ԿԳՄՍ նախարարը դիմել է աշակերտներին և ուսանողներին
ԼՂ–ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու համար գործարկվել է թեժ գիծ
ԼՂ-ից Հայաստան տեղափոխվողների համար այսօր հատկացվել է 30 ավտոբուս. բոլոր ցանկացողները կունենան մեկնելու հնարավորություն
Աշոտ Փաշինյանը հայտարարություն է տարածել
ԼՂ Սառնաղբյուր համայնքում սպանվել է 5 բնակիչ, այդ թվում՝ 3 երեխա
Որ ուժը քանի մանդատ կստանա. ԿԸՀ-ն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները
ԼՂ-ից Հայաստան տեղափոխվածների կեցության կազմակերպումը չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով
Ինչու և ուր է մեկնել Աշոտ Փաշինյանը. վարչապետի աշխատակազմը «ֆեյքազերծում» է մի շարք լուրեր
«Հանրապետություն» կուսակցության համար անկախությունը անսակարկ արժեք է
Գրենադայում սպասվում է հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների, Շոլցի, Մակրոնի, Միշելի մասնակցությամբ
Հանդիպումներ Մակրոնի, Շոլցի, Միշելի խորհրդականների և Հաջիևի հետ. Արմեն Գրիգորյանը կմեկնի Բրյուսել
Հելեն Դադայանին կհուղարկավոերն Երևանում
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան․ ՊՆ
Վրաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Հույս ունեմ՝ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի այն, ինչը չհաջողվեց Սերժ Սարգսյանին` նվազեցնել կախվածությունը ՌԴ-ից. Իոաննիսյան
Հայաստանը լինելու է անկա՛խ․ Հայաստանը չի՛ լինելու ծայրագավառ․ քաղաքացի, ոչ թե ծայրագավառցի Հայկ Կոնջորյան
ԼՂ քաղաքացիների առաջին խումբն արդեն Կոռնիձորում է (լուսանկարներ)
ՔԺԿ-ն ամբողջապես ընդունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում արտահայտած մտահոգությունները. Շիրինյան
Հովիկ Աղազարյանին հարվածած քաղաքացին կալանավորվել է
Ծանր վիրավոր ԼՂ 23 քաղաքացի տեղափոխվել է ՀՀ բուժհաստատություններ. սպասվում է նոր տեղափոխություն
Վարչապետի էջում ֆեյքային գրոհ է կազմակերպվել (լուսանկարներ)
ԱԱԾ-ն կանխել է զենքի և այլ միջոցներով իշխանությունը յուրացնելու դեպք. ձերբակալվել է «Խաչակիրներ» ՀԿ 8 անդամ (տեսանյութ)
Փողոց դուրս եկան մարդիկ, որ տասնամյակներով տզրուկի նման կպել էին ՀՀ-ի և ԼՂ-ի՝ իրենց հատկացված կերակրատաշտերին. Դավոյան
Սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից. Բաղդասարյան
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման փորձի մասին Միրզոյանը պատմել է Գուտերեշին
Հռոմի ստատուտը վավերացնելու որոշում եղավ, երբ ակնհայտ էր՝ ՀՀ անվտանգության համար ՀԱՊԿ գործիքները բավարար չեն. վարչապետ
Կիրականացվի ԼՂ-ից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների առաջին տեղափոխումը Հայաստան
Ստեփանակերտի բնակչությանը մատակարարվող խմելու ջրից նմուշառում է կատարվել լաբորատոր ստուգման համար
Մենք սիրով և հոգատարությամբ կընդունենք ԼՂ մեր քույրերին ու եղբայրներին. վարչապետ
Դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ հույս ենք դրել, մեր խոցելիությունը ի ցույց դնելու ջանքեր են գործադրում. վարչապետ
Վերին Լարսի անցակետն այսօր կգործի սահմանափակ ռեժիմով. շինաշխատանքներ են
Երևանի Կենդանաբանական այգին 2 օր փակ է լինելու
Ալիևի հրավերով Էրդողանն այսօր մեկնում է Նախիջևան
Շտապօգնության 23 մեքենա ԼՂ-ից Հայաստան է տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավոր քաղաքացիների
Գուտերեշը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ
Փաշինյանի հետ զրույցում մտահոգություն հայտնեցի Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության վերաբերյալ. Բլինքեն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ուղերձով
Տեսնում ենք ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելու և դրանք՝ դեպի մեր տարածք ընդլայնելու մտադրություն. Միրզոյան
© 2023 Հայկական ժամանակ