Նման ամոթալի միջադեպերը և հենց այս մեկը բարոյական կոդեքսի կիրառության բացակայության վառ օրինակ են. Քոչարյան

02/06/2023 schedule22:10

«Սույն թվականի հունիսի 1-ին ամբողջ համացանցում տարածված տեսանյութը, որում արտացոլված միջադեպը փաստորեն տեղի էր ունեցել դեռևս ապրիլի 10-ին և ստացել ոչ պատշաճ իրավական ընթացք, փաստում է մի բանի մասին՝  անպատժելիության գերակայությունը հանգեցնում է նման խայտառակ արդյունքների»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի օրենքի գերակայության երկիր, որի առաջ կհավասարվեն  բոլորը՝ անկախ սեռից, տարիքից, պաշտոնից, դիրքից:

«Նշեմ նաև, որ բոլորովին վերջերս ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայ զինվորականի բարոյական կոդեքսի» մշակման աշխատանքների շրջանակներում, քննարկման փաթեթներն ուղարկվել են նաև բոլոր ուժային կառույցներին՝ հետադարձ կապի և ակտիվ մասնակցության ակնկալիքով, քանի որ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ արժեհամակարգը ոչ միայն գերակա պետք է լինի Զինված ուժերում, այլև ուժային բոլոր կառույցներում, համազգեստ կրող յուրաքանչյուր մարդու առօրյայում և ի վերջո կրի համազգային բնույթ:

Միայն այդպես կարող է ձևավորվել փոխադարձ վստահության և համազգային համերաշխության կայուն մթնոլորտ: Նման ամոթալի միջադեպերը և հենց այս միջադեպը բարոյական կոդեքսի և վերջինիս կիրառության բացակայության ևս մեկ վառ օրինակ են: Ուժային կառույցների իմ բոլոր գործընկերներին հորդորում եմ լինել ավելի զգոն և խիստ՝ հատկապես կադրային քաղաքականության և վերջինիս ընտրության հարցում՝ առաջնահերթությունը տալով ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲԱՐՁՐ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻՆ , ապա՝ մասնագիտական որակներին»,-նշել է Քոչարյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ArmLur.am-ը երեկ հրապարակել էր տեսանյութ, որտեղ, ըստ լրատվամիջոցի, Ներքին գործերի նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետը մտել է Հաղարծին հյուրանոցային համալիր՝ համար պատվիրելու, մատուցողն ասել է, որ պատվիրված համարի դիմաց պետք է գումար վճարի, ինչից հետո էլ քրեականի պետը սկսել է հարվածներ հասցնել 16-ամյա մատուցողին:

Մեզ հետ զրույցում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ տեսանյութի դեպքով ծառայողական քննություն է սկսվել:

Այնուհետև ՀՀ քննչական կոմիտեն էր մանրամասներ հայտնել աղմկահարույց դեպքից: Պարզվեց՝ այն տեղի է ունեցել սույն թվականի ապրիլի 10-ին:

Ըստ ՔԿ-ի՝ նախաքննության ընթացքում Ա․ Ղ․-ն վարույթ իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, լրիվությամբ հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով: Հաշվի առնելով վերոգրյալը՝ բավարարվել է:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարածած պարզաբանման մեջ էլ ասվում էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական հետախուզության բաժանմունքի պետը, պաշտոնում մնալով, կարող էր խոչընդոտել քննությանը, մայիսի 5-ին նրա ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ 16-ամյա մատուցողին ծեծի ենթարկելու համար Դիլիջանի քրեականի պետին ձերբակալելու որոշում է կայացվել:

Դիլիջանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթազյանը այսօր ձերբակալվել է:

Տպել
1097 դիտում

Խուճապի չմատնվել և չշտապել` ԼՂ-ն Հայաստանին կապող միջանցքը չծանրաբեռնելու համար. ԱԻՊԾ-ն իրազեկում է

ԼՂ-ից Երևան տեղափոխված և բուժում ստացող 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

Կարմիրգրքային բեզոարյան այծը՝ մեքենայի բեռնախցիկում. ապօրինի որս կատարած տղամարդիկ ձերբակալվել են

Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է

Տղամարդկանց առանձնացնում և կամուրջը ոտքով անցնելու հրահանգ են տալիս, տեսանկարահանում. փորձագետն ահազանգում է

Մարդիկ տարհանվում են հազարներով, ՌԴ առաքելությունը չի ապահովել նրանց խաղաղ գոյությունը Լեռնային Ղարաբաղում. Մարուքյան

Մայրաքաղաքի հավաքների ընթացքում հանցագործություններ կատարելու մեղադրանքներով կալանավորվել է 26 անձ

ԼՂ-ից ՀՀ սեփական մեքենաներով տեղափոխվող քաղաքացիներին բենզալցակայաններում անվճար վառելիք կտրվի

Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ծանրաբեռնված վիճակի պատճառով հնարավոր չի լինում կազմակերպել ծանր վիրավորների տեղափոխում

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարությամբ դիմել է ԼՂ հայերին

Երևանում այսօր բերման է ենթարկվել 142 քաղաքացի. ոստիկանություն

Ռուս խաղաղապահները Մարտունուց Ստեփանակերտ են տարհանել 70 բնակչի

Տարհանումը՝ Ստեփանակերտի հրապարակում (լուսանկարներ)

ՄԻՊ խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ

Ժամանակն է մտածել Հայաստանում հնդկական ռազմական/ավիացիոն բազայի մասին. հայ-հնդկական բարեկամության ՀԿ ղեկավար

Թույլ չենք տա համաշխարհային առաջնորդներին մոռանալ իրենց մեղսակցությունը ԼՂ-ում. Լեմկինի ինստիտուտ

ՀՀ-ն ցանկանում է, որ կոմունիկացիաների ապաշրջափակումը տեղի ունենա հնարավորինս արագ, դա բխում է մեր շահերից. Գնել Սանոսյան

Լևոն Քոչարյանը կալանավորվեց

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանի և 5 մարզի մի շարք հասցեներում

ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված գրեթե 3 հազար անձ

Ժամը 24:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 1510 անձ

ՌԴ-ն աջակցում է Ադրբեջանին, Ֆրանսիան՝ Հայաստանին. Մակրոն

Նյու Յորքում Արարատ Միրզոյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳՆ Սուբրամանյամ Ջայշանկարին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Լեռնային Ղարաբաղից Երևան տեղափոխված 13-ամյա տղային

Որքան մարդ է մասնակցել ընդդիմության այսօրվա հանրահավաքին

Ստեփանակերտն անջատվել է Հայաստանի էներգահամակարգից և միացվել Ադրբեջանինին (տեսանյութ)

Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1050 անձ. մանրամասներ

ՀՀ կառավարության հումանիտար բեռը կտեղափոխվի Գորիս, այնտեղից էլ՝ Լեռնային Ղարաբաղ

Սեպտեմբերի 25-ին ժամը 07:00-ից Երևանի մետրոպոլիտենը կվերականգնի իր աշխատանքը

Ստեփանակերտում էլեկտրականությունը վերականգնվել է

ԼՂ-ից Հայաստան արդեն մուտք է գործել 377 տեղահանված քաղաքացի. կառավարությունը մանրամասնել է

2 ամիս առաջ ԼՂ բնակչությանն ուղարկված 400 տոննա հումանիտար օգնությունը հետ է վերադարձել

ԼՂ-ից տեղահանված քաղաքացիներին աջակցելու համար ԿԳՄՍ նախարարը դիմել է աշակերտներին և ուսանողներին

ԼՂ–ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու համար գործարկվել է թեժ գիծ

ԼՂ-ից Հայաստան տեղափոխվողների համար այսօր հատկացվել է 30 ավտոբուս. բոլոր ցանկացողները կունենան մեկնելու հնարավորություն

Աշոտ Փաշինյանը հայտարարություն է տարածել

ԼՂ Սառնաղբյուր համայնքում սպանվել է 5 բնակիչ, այդ թվում՝ 3 երեխա

Որ ուժը քանի մանդատ կստանա. ԿԸՀ-ն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները

ԼՂ-ից Հայաստան տեղափոխվածների կեցության կազմակերպումը չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով