Օդանավակայանի նոր ավտոբուսը գուցե դառնա 24-ժամյա, երթուղին ընդլայնվի. մասամբ կլուծվի Փարաքարի բնակիչների տեղաշարժի հարցը

02/06/2023 schedule23:20

Երևանում գործարկվել է նոր՝ 100 համարի ավտոբուսը, որը ապահովելու է կապը Ֆրանսիայի հրապարակից դեպի Զվարթնոց օդանավակայան և հակառակ ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանի երեկ տարածած հաղորդագրության մեջ, սակայն, հիշատակված չէր, թե ինչ հաճախականությամբ է այն աշխատելու, 24 ժա՞մ է գործելու, թե՞ ոչ, և նմանատիպ այլ մանրամասներ: Ոչ ամբողջական տեղեկատվության տրամադրումը հարուցել է քաղաքացիների դժգոհությունը:

Քաղաքացիների բարձրացրած հարցերի և ոչ միայն դրանց շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանի հետ: Նրա խոսքով՝ ավտոբուն աշխատելու է առավոտ 07:00-ից մինչև երեկոյան 22:00-ն, 45 րոպե տևողությամբ՝ չբացառելով, որ այն գուցե դառնա քսանչորսժամյա: Գինը 300 դրամ է: «Ավտոբուսներում դրված են դրամային արկղեր, որը միայն 100 դրամանոց է ընդունում: Առաջիկայում դրա մեջ վալիդատոր (սարք, որով հնարավոր է քարտային վճար կատարել) կտեղադրվի, որ օտարերկրյա ուղևորները, անկախ իրենց դրամական միջոցներից, բանկային քարտով նույնպես հնարավորություն ունենան վճարելու»,- ասում է քաղաքային իշխանության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ մոտ օրերս էլ մեկ ավտոբուսում փորձնական տեղադրվելու է մանրադրամը հետ վերադարձնող սարք: «Վարորդի ձեռքը էլ գումար չի գնա: Շատ դեպքերում ուղևորներն անգամ 100 դրամանոց ունենալու դեպքում տալիս են վարորդին՝ համապատասխան դրամարկղը գցելու փոխարեն, ինչը շատ սխալ է, և մենք գնում ենք այն ճանապարհով, որ մանրադրամը ևս ավտոմատացված լինի»,- ասում է նա:

Դիտարկմանը՝ ուղևորները դժգոհում են ուղեվարձի արժեքից, մանավանդ այն մարդիկ, որոնք ամեն օր են օգտվելու, վերջինս ասում է. «Այդ մասով բան չեմ կարող ասել՝ թա՞նկ է, թե՞ էժան, բայց, ամեն դեպքում, այսպես թե այնպես օդանավակայան գնացող ավտոբուսները միշտ էլ տարբերվել են սովորական քաղաքային ավտոբուսներից: Եթե հետ գնանք խորհրդային ժամանակներ, այն ժամանակ նույնպես Օպերայի խաչմերուկից 107 համարի ավտոբուսն էր գնում օդանավակայն, որի ուղեվարձը 15, թե 20 կոպեկ էր, այն դեպքում, երբ հանրային տրանսպորտն անվճար էր»:

Հարցին՝ քաղաքացիների շրջանում կա նաև դժգոհություն նստատեղերի փոքր և անհարմար լինելու հետ կապված, «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենը նկատում է՝ ավտոբուսները եվրոպական չափանիշներով են, ու այնպես չէ, որ միայն Հայաստանում են ներդրվել: «Աշխարհով մեկ են դրանք, գերմանական են, և բոլոր նստատեղերը հարմարեցված են քաղաքային տրանսպորտի պայմաններին և պահանջներին»,- ընդգծում է նա:

Մանուկյանի վստահեցմամբ՝ այս երթուղու ավտոբեսները սպասարկող վարորդներին բծախնդրորեն են ընտրել. «Վարորդները կոկիկ են, համազգեստով: Հատուկ ընտրել ենք այնպիսի վարորդների, որոնք օտար լեզուների նույնպես տիրապետում են՝ անգլերեն, իսպաներեն, պարսկերեն, ռուսերեն, և զբոսաշրջիկներն այս առումով ևս անհարմարություններ չեն ունենա»:

Ըստ Հովհաննես Մանուկյանի՝ հնարավոր է՝ հետագայում ավտոբուսի երթուղին փոփոխվի և ընդլայնվի. «Իմ նպատակն է եղել այս երթուղին ներդնել, բայց Ֆրանսիայի հրապարակից շարժվելն այդքան էլ իմ սրտով չէ, որովհետև ամբողջ Մաշտոցի պողոտայում ունենք երեք կանգառ, հետո Իսակովի պողոտա ենք մտնում, որը շատ բնակեցված չէ, որից հետո արդեն հասնում ենք օդանավակայան: Ֆրանսիայի հրապարակը, որը այս պահի դրությամբ սկզբնակետ է, ենթակա է փոփոխման»:

«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենն այս երթուղու համար ևս մեկ առավելություն է առանձնացնում. այն որոշ չափով լուծելու է Փարաքար համայնքում եղած հանրային տրանսպորտի սղության խնդիրը:

Փարաքարի փոխհամայնքապետ Գոռ Սարիբեկյանը ևս կարծում է, որ երթուղին ինչ-որ չափով կօգնի բնակիչների տեղաշարժի խնդիրը լուծելուն, բայց ամեն դեպքում դեռ բավարար չէ՝ ամբողջությամբ խնդիրը լուծված համարելու համար:

«Ժողովրդի և մեր կողմից մեծ անհանգստություն կա, որովհետև մենք չենք կարողանում  ամբողջությամբ ապահովել բնակիչների ազատ տեղաշարժը: Այս պահին գործող 37 համարի երթուղու խնդիրը նրանում է, որ ժամային միջակայքերն են բավականին երկար, ինչը շատ հաճախ մյուս բնակիչներին հնարավորություն չի տալիս օգտվել տրանսպորտից գերծանրաբեռնված լինելու պատճառով: Իհարկե, ես դա անմիջականորեն կապում եմ մեքենաների պակասի հետ: Կարծում եմ՝ դրա լուծումը մեքենաների ավելացումն ու ժամային միջակայքերի փոքրացնելն է»,- ասում է Փարաքարի փոխհամայնքապետը:

Սարիբեկյանի խոսքով՝ ցանկալի է, որ համայնքում հնարավորինս շատ նոր երթուղիներ բացվեն. «Որովհետև մենք ունենք Արևաշատ բնակավայր, որը այսօրվա իրականության մեջ փաստացի մեկուսացած է, և մարդիկ տեղաշարժվում են սեփական կամ համագյուղացիների մեքենաներով՝ մինչև հասնում են մայրուղի: Սա միայն համայնքի ուժերով կարգավորելը փոքր-ինչ դժվար է, դրա համար ակնկալում ենք պետական գերատեսչության աջակցություն»:

Հերմինե Կարապետյան

Տպել
4181 դիտում

Հայաստան է ժամանել ՌԴ ներքին գործերի նախարարը

ԼՂ-ից Հայաստան ուղևորվող մեքենաների շարասյունը. ճանապարհին խցանում է առաջացել

Սամվել Բաբայանը Հակարիի կամրջով ժամանել է Հայաստան

Ձերբակալվել է լրագրող Դավիթ Սագսյանը

Հայաստան են ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Փաուերն ու պետքարտուղարի տեղակալ Քիմը

Ռուսաստանի Դաշնությունը երբեք չի համաձայնի Ղարաբաղում խաղաղապահների հասցեին հնչող նախատինքների հետ. Պեսկով

UCOM-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հատուկ դասախոսությամբ է հանդես եկել «Առաջնորդության դպրոց»-ում

ԱՄՆ սենատորը դատապարտել է ԼՂ-ում տիրող հումանիտար իրավիճակը՝ աջակցություն հայտնելով հայ ժողովրդին

Խոջալուում ընթանում է ԼՂ ներկայացուցիչների ու ադրբեջանական կողմի երկրորդ հանդիպումը

Մենք «Մարտի 1» չենք անում, բայց մեզ մեր ընտրողները մեղադրել են, որ պողպատե մանդատը պետք է օգտագործվի. Ալեն Սիմոնյան

Յուրի Քիմն ու Սամանթա Փաուերը ժամանում են Հայաստան

Անկախ նրանից, թե ՀՀ-ում ով կլիներ իշխանության, այս պրոցեսը լինելու էր. Սիմոնյան

Արտակարգ դեպք Երևանում․ կինը երեխայի հետ սպառնացել է կամրջից ցած նետվել

Այն, ինչ կատարվում է Երևանի փողոցներում, արտաքին ուժերի կողմից հրահրվող, մեծ սատարում ունեցող գործընթաց է. ԱԺ նախագահ

Պատմական հնարավորություն ունենք հասնելու համաձայնության, նույնիսկ՝ կնքել խաղաղության պայմանագիր. Ալեն Սիմոնյան

ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել «Մայրենի 5» դասագրքի շուրջ տարածվող ապատեղեկատվության վերաբերյալ

Ժամը 12:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ

Հրամանատարը կալանավորվել է՝ զինծառայողին ինքնասպանության հասցնելու, մեկ ուրիշի նկատմամբ բռնություն գործադրելու համար

Խուճապի չմատնվել և չշտապել՝ ԼՂ-ն Հայաստանին կապող միջանցքը չծանրաբեռնելու համար. ԱԻՊԾ-ն իրազեկում է

ԼՂ-ից Երևան տեղափոխված և բուժում ստացող 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

Կարմիրգրքային բեզոարյան այծը՝ մեքենայի բեռնախցիկում. ապօրինի որս կատարած տղամարդիկ ձերբակալվել են

Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է

Տղամարդկանց առանձնացնում և կամուրջը ոտքով անցնելու հրահանգ են տալիս, տեսանկարահանում. փորձագետն ահազանգում է

Մարդիկ տարհանվում են հազարներով, ՌԴ առաքելությունը չի ապահովել նրանց խաղաղ գոյությունը Լեռնային Ղարաբաղում. Մարուքյան

Մայրաքաղաքի հավաքների ընթացքում հանցագործություններ կատարելու մեղադրանքներով կալանավորվել է 26 անձ

ԼՂ-ից ՀՀ սեփական մեքենաներով տեղափոխվող քաղաքացիներին բենզալցակայաններում անվճար վառելիք կտրվի

Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ծանրաբեռնված վիճակի պատճառով հնարավոր չի լինում կազմակերպել ծանր վիրավորների տեղափոխում

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարությամբ դիմել է ԼՂ հայերին

Երևանում այսօր բերման է ենթարկվել 142 քաղաքացի. ոստիկանություն

Ռուս խաղաղապահները Մարտունուց Ստեփանակերտ են տարհանել 70 բնակչի

Տարհանումը՝ Ստեփանակերտի հրապարակում (լուսանկարներ)

ՄԻՊ խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ

Ժամանակն է մտածել Հայաստանում հնդկական ռազմական/ավիացիոն բազայի մասին. հայ-հնդկական բարեկամության ՀԿ ղեկավար

Թույլ չենք տա համաշխարհային առաջնորդներին մոռանալ իրենց մեղսակցությունը ԼՂ-ում. Լեմկինի ինստիտուտ

ՀՀ-ն ցանկանում է, որ կոմունիկացիաների ապաշրջափակումը տեղի ունենա հնարավորինս արագ, դա բխում է մեր շահերից. Գնել Սանոսյան

Լևոն Քոչարյանը կալանավորվեց

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանի և 5 մարզի մի շարք հասցեներում

ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված գրեթե 3 հազար անձ

Ժամը 24:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 1510 անձ

ՌԴ-ն աջակցում է Ադրբեջանին, Ֆրանսիան՝ Հայաստանին. Մակրոն