Միջազգային հանրությունն Արցախն ընկալում է որպես ՌԴ-ի մի մասնիկ. բեկումնայի՞ն կլինեն արդյոք քիշնևյան բանակցությունները

31/05/2023 schedule21:30

Ըստ քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանի՝ դժվար է ենթադրել, թե Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի Քիշնևում սպասվող հանդիպումը ինչ հարցերի պատասխաններ կտա, որոնք հնարավոր չի եղել ստանալ օրեր առաջ Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ։

Միսկարյանի խոսքով՝ փակ ձևաչափով հանդիպումներից քիչ բան է լուսաբանվում, որով հնարավոր չէ հստակ եզրահանգումների գալ կամ կանխատեսումներ անել:

Վերջինս, սակայն, իրատեսական չի համարում, որ այս հանդիպումով Ադրբեջանի և Հայաստանի միջև կկնքվի խաղաղության պայմանագիր, որի մասին օրերս ակնարկել էր Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը։

«Միգուցե փորձում են հայկական կողմի տրամադրությունները ստուգել նման հայտարարություններով կամ ցանկանում են հանրության մեջ որոշակի ակնկալիքներ ձևավորել, որպեսզի հետո ցույց տան, թե Հայաստանը չարդարացրեց այդ ակնկալիքները, և հայ ժողովրդի շրջանում հիասթափություն ձևավորվի»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Ըստ զրուցակցի՝ նման նպատակ ունեին նաև Ադրբեջանի նախագահի վերջերս արած այն հայտարարությունները, որտեղ Ալիևին անդրադարձել էր ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ ընդգծելով, թե այն պետք է կնքվի «իրենց առաջարկած պայմաններով՝ բացվի Նախիջևան տանող ճանապարհը, և այնտեղից դուրս բերվեն հայկական բանակի ներկայացուցիչները, որոնք ներկա են Ղարաբաղում»։

«Ցանկացած բանակցության մեջ կան նվազագույն և առավելագույն պայմաններ, որտեղ կողմերը փորձում են իրենց առավելագույն սպասելիքներն առաջ տանել՝ ելնելով պետական շահերից։ Ալիևի հայտարարություններն այդ նվազագույն պլանի բաղադրիչներն են, նա իր պատկերացրած ճանապարհով փորձում է ինտեգրել կամ ճնշել կամ հասնել նրան, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չպահպանվի կամ դուրս գա բանակցային սեղանից։ Վատն այն չէ, որ Ալիևը նման հայտարարություններ է անում, այլ այն, որ նրանք դա ուզում են, և եթե Արցախի ժողովուրդը մի օր համաձայնվի այդ պայմաններին, նոր պայմաններ կառաջարկեն նրանց»,- նկատում է քաղաքագետը։

Վերջինիս կարծիքով՝ այս պարագայում առկա խնդիրներից մեկն այն է, որ Արցախի ժողովուրդը որևէ տարբերակ չի առաջարկում բանակցային սեղանին դնելու համար։ Միսկարյանի համոզմամբ՝ Արցախից չեն հնչում այդ առաջարկները, քանի որ ՌԴ-ն թույլ չի տալիս այդ քայլին դիմել:

«ՌԴ-ն փորձում է խնդիրը շահարկել իր շահերի տեսանկյունից, որը չի բխում Արցախի ժողովրդի շահերից։ Եթե Արցախի ժողովուրդը կամ իշխանությունները հայտարարեն, որ ճանապարհային քարտեզ կա, որը բխում է իրենց շահերից, ապա այն կհակասի ՌԴ-ի շահերին, ու Ռուսաստանին այլևս Արցախը չի հետաքրքրի, Արցախի իշխանություններն էլ կկորցնեն իրենց իշխանությունը։ Այդ պատճառով էլ նրանք լռում են և որևէ հայտարարություն իրենց հարցի լուծման հետ կապված չեն անում։ Միայն ՀՀ իշխանություններին են մեղադրում ու հորդորում, իսկ իրական շահառուին, որը պետք է երաշխավորեր Արցախի ժողովրդի անվտանգությունը, այսինքն՝ ՌԴ-ին, ոչինչ չեն ասում»,- կարծում է նա:

Սրանով պայմանավորված, Միսկարյանի դիտարկմամբ, միջազգային հանրությունը նրանց չի ընկալում և չի պատրաստվում երաշխավոր դառնալ ինքնորոշման հարցում, քանի որ ընկալում է որպես Ռուսաստանի կայսրության մի մասնիկի։

Կրկին անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ քաղաքական գործիչն ասում է՝ այս պարագայում ռազմական ճանապարհով էլ հարցի լուծումն իրատեսական չէ, որի մասին հայտարարում է ընդդիմությունը: «Ընդդիմությունն ամեն ինչ կարող է ասել՝ նոր պատերազմ ենք սկսելու, նոր Սարդարապատ, բայց այլ հարց է՝ ինչքանով է դա բխում մեր շահերից ու իրատեսական: Կարծում եմ՝ դրանք փուչ հայտարարություններ են»,- նշում է նա:

Տպել
834 դիտում

Կատրին Կոլոննան հոկտեմբերի 3-ին կայցելի Հայաստան

ԼՂ-ում ռուս խաղաղապահներին է հանձնվել 14 միլիոն զինամթերք

ԱԹՍ-ն ընկել է մեր ընտանիքի տան դիմաց․ Մարգարիտա Սիմոնյան

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը 100 հազար 514 է. ինչպիսին է բաշխվածությունը՝ ըստ մարզերի

Հայ մարզիկները կմասնակցեն մարմնամարզության աշխարհի առաջնության եզրափակչին

«Չայնիի ոլորաններ»-ում «Զիլ»-ը բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել. կա տուժած

Ադրբեջանում հայտարարել են, թե սկսել են ցուցակագրել ԼՂ-ում մնացած հայերին. նրանց թիվն անհայտ է

Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը

ՀՀ-ում ԵՄ առաքելության 11 մեքենա տեղակայվել է Եղեգնաձորում

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Եթե անհրաժեշտ լինի, ավտոբուսները կրկին կմեկնեն ԼՂ՝ տեղահանված անձանց Հայաստան բերելու համար. Սանոսյան

Արմեն Գրիգորյանը Թեհրանում է

Տղերքը լավ են. Թադևոսյանը՝ ԼՂ-ում մնացած արցախցի փրկարարների մասին

Ե՞րբ կմեկնարկեն դպրոցների աշնանային արձակուրդները

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը 100 հազար 490 է. ինչպիսին է բաշխվածությունը՝ ըստ մարզերի

ՄԱԿ-ի առաքելության անդամները դատարկ Լաչինի սահմանային կետում են

Ալիևի օգնականը բացատրել է, թե ինչու Ադրբեջանը Ստեփանակերտում «չի շտապում ծածանել» իր դրոշը

Ժոզեպ Բորելը Օդեսսայից մեկնել է Կիև

Հռոմի պապը Երևանի և Բաքվի միջև տևական համաձայնության հասնելու հույս է հայտնել

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 8-10 աստիճանով. սպասվում է անձրև և ամպրոպ

Երեկ 18։00-ից հետո ընդամենը 3 արցախցի է Հակարիի կամրջով անցել Հայաստան

Մայր Աթոռում դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը. ԼՂ-ի համար համազգային աղոթքի օր է

Վրաստանում միջանկյալ և արտահերթ ընտրություններ են մի շարք շրջաններում

Բնակության ծախսերը հոգալու համար օգնությունը չի տրամադրվի արցախցիներին, որոնք Հայաստանում ունեն բնակարան. փոխվարչապետ

Ահաբեկչություն Թուրքիայում. ՆԳՆ-ի շենքի մոտ ահաբեկիչը պաթեցրել է իրեն, ևս մեկին վնասազերծել են (լուսանկարներ)

Վանաձորում ծնվել է արցախցի առաջին փոքրիկը, որին ծնողները սպասել են 19 տարի

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ

ԼՂ-ից բռնի տեղահանվել է ընդհանուր առմամբ 100 հազար 483 անձ

Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում. Սեբաստիան Լեկորնյու

Ես արդեն Երևանում եմ, առաջինը եկա Եռաբլուր․ Արտակ Բեգլարյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 44.8 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները տարբեր մարզերում

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց անվճար երթևեկելու իրավունք է ընձեռում

Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ

Ուժեղ երկրաշարժ Ղրղզստանում

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 74-րդ տարեդարձի առիթով

30 տարի անց ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Ղարաբաղ

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար մարզերում ակտիվ աշխատում են ՄՍԾ խմբերը (տեսանյութ)

Սյունիքի մարզում մեքենան դուրս է եկել ճանապարհից ու գլորվելով հայտնվել դաշտում. կա տուժած

Այս օրերին ձեր վարքով աշակերտներին ամենակարևոր դասն եք տալիս. Ժաննա Անդրեասյանը` ուսուցիչներին

Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել Ստեփանակերտից տեղահանված ընտանիքի որդին՝ Ավետը (լուսանկար)