Նախկին իշխանություններից որևէ մեկը քայլ չի արել, որ Արցախը չճանաչվի Ադրբեջանի կազմում, այլ՝ հակառակը․ Հովհաննիսյան

23/05/2023 schedule14:52

«Որևէ մեկը չի եղել ու չի կարող լինել, որ ՀՀ սուվերեն տարածքից կամ ԼՂ-ի տարածքներից նվերներ տա, այն տարածքներից, որտեղ հայ ժողովուրդը ապրել է դարերով և պետք է ապրի»:

Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով երեկ ուշ երեկոյան Արցախի Ազգային ժողովի ընդունած հայտարարությանը։

Հովհաննիսյանը նշեց, որ չի մեկնաբանի այդ հայտարարությունը, քանի որ դա Արցախի ներքաղաքական կյանքին վերաբերող խնդիր է։

«Չեմ ուզում երեկվա հայտարարությունը մեկնաբանել, քանի որ Արցախի ներքաղաքական կյանքը նրանցն է: Ես չեմ ընդունում այդ հայտարարությունը, դրա համար էլ չեմ արձագանքում: Կարծում եմ՝ մենք կոնստրուկտիվ կերպով պետք է քննարկենք մեր առջև ծառացած մարտահրավերները, քանի որ ՀՀ իշխանությունների համար թիվ մեկ օրակարգային հարց է ինչպես ՀՀ տարածքային ամբողջականության, սուվերենության ապահովումը, այնպես էլ ԼՂ-ի հայ ժողովրդի իրավունքների և իր տարածքում անվտանգ ապրելու ապահովումը»,- ասաց նա։

Նշենք, որ Արցախի ԱԺ-ն երեկ՝ ուշ երեկոյան, արտահերթ նիստ էր հրավիրել՝ պահանջելով Արցախի և Հայաստանի ներկա ու նախկին նախագահներից դատապարտել Նիկոլ Փաշինյանի երեկվա արած հայտարարությունները, ըստ որոնց՝ Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրի մեջ ներառվում է նաև Արցախը:

Նրա խոսքով՝ արցախցի իրենց գործընկերները մշտապես տեղյակ են եղել ամեն ինչից, քանի որ նրանց հետ եղել է մշտական հաղորդակցություն։ Ըստ նրա՝ երբևէ նախկին իշխանություններից որևէ մեկը քայլ չի արել, որ Արցախը չճանաչվի Ադրբեջանի կազմում, այլ լրիվ հակառակը․ «Մենք հասկանում ենք, որ խորհրդարանը տարբեր քաղաքական միավորումներից է կազմված։ Չեմ կարող նորմալ գնահատել այն հայտարարությունները, որոնք հատում են անձնական վիրավորանքի շեմը»։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ է ՀՀ-ն Ադրբեջանի հետ գնում խաղաղության, Հովհաննիսյանը շեշտեց․ «Ամեն դեպքում, գնում ենք խաղաղության, որպեսզի մեր երկրի շուրջ ապահովենք խաղաղություն, ճանապարհները ապաշրջափակենք, որ զարգանանք, բանակը հզորացնենք, որ այլևս երբեք որևէ մեկը չկարողանա մեր սահմաններին կրակել։ Ալիևը վստահելի չէ, ռազմական հանցագործ է։ Մենք շատ հստակ ընդգծում ենք այն հարցը, որ Ադրբեջանը պետք է դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքից»:

Տպել
1011 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին