Երևան
25 °C
Լուսանկարը՝ նախորդ տարիների Մայիսի 9-ի միջոցառումներից, արխիվային
Երեկ՝ մայիսի 9-ին, Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք էին մեկնել ԱՊՀ երկրների առաջնորդները:
Սա տեղի է ունենում ավանդաբար ամեն տարի. տասնամյակներ ի վեր Մոսկվայի Կարմիր հրապարակում է տեղի ունենում Մայիսի 9-ի գլխավոր շքերթը, այնտեղ էլ հավաքվում են հետխորհրդային հանրապետությունների ղեկավարները: Ինչպես հայտնի է, ՌԴ երկարամյա ղեկավարի համար այս տոնն առանձնահատուկ է, այն տարվա գլխավոր իրադարձություններից մեկն է համարվում, շքերթին պատրաստվում են խիստ բծախնդրորեն, իսկ Պուտինի ելույթը փորձում ամեն տարի ավելի ազդու կազմել:
Այս տարի ևս կրեմլյան գլխավոր տոնակատարություններին ՌԴ նախագահի անունից մասնակցելու հրավեր էր ուղարկվել ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարներին։ Այսպես է հայտնել Կրեմլի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հրավիրվել են բոլոր առաջնորդները:
Երեկ, սակայն, Մոսկվա ժամանածների թվում էին ԱՊՀ ոչ բոլոր երկրների ղեկավարները. մեկնել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահներ Սերդար Բերդիմուհամեդովն ու Շավքաթ Միրզիյոևը:
Ադրբեջանի և Մոլդովայի ղեկավարները չէին ժամանել Մոսկվա։
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իրենց նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը, հայտնել էին, որ Իլհամ Ալիևը չի կարող մեկնել խիստ զբաղվածության պատճառով:
«Մայիսի 9-ին և 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է մասնակցել հանրապետության համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հարյուրամյակին նվիրված միջոցառումներին։ Նախագահը մայիսի 2-10-ը գտնվում է Ղարաբաղում՝ մասնակցելու Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հարյուրամյակին նվիրված միջոցառումներին»,- նշել են վարչակազմից:
Ուշագրավ է, որ նախորդ տարիներին Ալիևը ոչ մի գնով բաց չի թողել Մոսկվա մեկնելու և Պուտինի կողքին նստելու հրավերը, այս տարի, սակայն, որոշել է չմասնակցել:
Դժվար չէ հասկանալ, որ ցանկության դեպքում Ադրբեջանի ղեկավարը կկարողանար տեղափոխել կամ այլ կերպ կարգավորել ժամանակացույցը, սակայն ուղղակի հարմար չի գտել մասնակցել մայիսյան տոնակատարությանը՝ Ուկրաինայի ղեկավարին հաճոյանալու և եվրոպական կողմի ու Արևմուտքի գոհունակությանն արժանանալու համար: Չմոռանանք, որ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի «հաղթանակն» առաջիններից մեկը շնորհավորել էին Ուկրաինայի նախագահ Զելենսկին ու երկրի ԱԳՆ-ն, հրապարակել Ուկրաինայի ու Ադրբեջանի դրոշները, «ձեռքդ դիր գլխիս» ժողովրդական խոսքի տրամաբանությամբ ինքն իրեն «տարոսը» մաղթել, իսկ որոշ տեղեկությունների համաձայն էլ՝ պատերազմի օրերին ֆոսֆորային զինամթերք մատակարարել Ադրբեջանին:
Ի դեպ, Ադրբեջանում տոնական միջոցառումներ էլ չեն եղել: Վաղ առավոտյան այր ու կին Ալիևները իրենց թվիթերյան էջերում միայն 1 նախադասությունից կազմված շնորհավորանք են հրապարակել՝ նշելով, որ «շնորհավորում են Հայրենական մեծ պատերազմի ադրբեջանցի վետերաններին ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի առթիվ, մաղթում են առողջություն»:
Մոսկվա չմեկնելով և միջոցառումներին չմասնակցելով՝ Ալիևը մասամբ կատարեց Արևմուտքին և Ուկրաինային հաճոյանալու իր քաղաքականությունը, քանի որ դուրս մնաց նաև Ուկրաինայի ԱԳՆ-ի հրապարակած «պարսավանքի տեքստ»-ից:
Բանն այն է, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը անբարյացակամ քայլ էր անվանել Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձի կապակցությամբ Մոսկվայում կայացած տոնակատարություններին։
«Այս օտարերկրյա պետությունների ղեկավարների մասնակցությունը հրապարակային միջոցառմանը մենք համարում ենք անբարոյական և ոչ բարեկամական քայլ Ուկրաինայի նկատմամբ, ուկրաինացի ժողովրդի հանդեպ արհամարհանքի դրսևորում»,- ասված էր ԱԳՆ հայտարարության մեջ։
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով կազմվել է առաջնորդող ուղեցույց
Ադրբեջանի հերթական վանդալիզմը
ԼՂ-ից տեղահանվածների համար ՀՀ քննչական կոմիտեն երկարաձգում է քննիչների մրցույթի ընդունելության ժամկետ
ԼՂ խոշորագույն ջրամբարը՝ Սարսանգը, փոխանցվել է Ադրբեջանի պետական գործակալության հաշվեկշռին
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսսարին. անդրադարձ է եղել ԼՂ բռնի տեղահանվածների հարցին
Ադրբեջանը համբերատար սպասում էր, ԼՂ-ում գործողությունները նրա իրավունք էին. Ֆիդան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը մնում է արդիական, բացի այդ, կան ծրագրեր. Պեսկով
Ճիշտ ժամանակն է աշխատել խաղաղության համաձայնագրի նախագծի վրա. Ալիև
Կառավարությունը քննարկել է 2023-2030 թթ. Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության նախագիծը
Դատական իշխանությունը պատրաստ է աշխատանքի ընդունել ԼՂ-ից բռնի տեղահանված դատական ծառայողներին ՀՀ դատարաններում
Եվլախում ավարտվել է ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը
Շահրամանյանը Ադրբեջանի հետ բանակցություններ է վարում՝ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությանը դուրս բերելու համար. Ազատություն
Ադրբեջանը գերեվարել և 4 ամսով կալանավորել է Գեղամ Մանուկյանի եղբորը՝ գեներալ Դավիթ Մանուկյանին. հրապարակվել են կադրեր
Արդարադատության նախարարությունն աշխատանքի է հրավիրում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
Բոյկոտելու ենք ավագանու նիստը՝ քարոզելով նոր ընտրություններ. «Ազգային առաջընթաց» կուսակցություն
Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանված են լինելու. Ալիև
Առաջիկա օրերին Ղարաբաղ կայցելի ՄԱԿ-ի փորձագետների խումբը. Հաջիև
Եվլախում ընթանում է Ադրբեջանի և ԼՂ ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը
Ավանեսյանը Կոռնիձորի հումանիտար կայանում և Գորիսի թատրոնում զրուցել է տեղահանված անձանց հետ, լսել նրանց կարիքները
Ժամը 16:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 93 հազար անձ է ժամանել Հայաստան
Ինչի՞ շուրջ է բանակցել Արցախի նախագահը ադրբեջանցիների հետ, եթե անգամ անխոչընդոտ տարհանում չի իրականացվում. Խաժակյան
Հայ ժողովուրդը կրկին դարձել է էթնիկ զտման թիրախ. արքեպիսկոպոս Կառլո Մարիա Վիգանո
Ալեն Սիմոնյանը զրուցել է Դուբլինում բողոքի ակցիա նախաձեռնած հայ երիտասարդների հետ
ԼՂ նոր իշխանությունը մանդատը օգտագործեց կապիտուլյացիայի համար, իսկ Սամվել Բաբայանին խաղից դուրս թողեցին. Խաչատրյան
Ինչ տեսք ունի Ստեփանակերտը հիմա (լուսանկարներ)
Ալեն Սիմոնյանը Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի հետ խոսել է Կովկասի տարածաշրջանում անվտանգային խնդիրների մասին
Բաքվի հետ քննարկման առարկա կդառնա ռուս խաղաղապահների աշխատանքը «Ադրբեջանի տարածքում». Պեսկով
Ադրբեջանը Լաչինի անցակետում բերման է ենթարկել և գերեվարել ԼՂ բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին. «ՏԱՍՍ»
Դադարեցնել ՌԴ հեռուստաալիքների վերահեռարձակումը, ՀԱՊԿ-ից դուրս գալու և ռուսական ԶՈՒ-ն հանելու գործընթաց սկսել. ՀԿ-ներ
ՀՀ բուժհաստատություններ տեղափոխված ԼՂ քաղաքացիները երկարատև շրջափակման հետևանքով սրտանոթային և այլ խնդիրներ ունեն նաև
Հայ-չինական կապերը հիմնված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա. ՀՀ նախագահի ուղերձը
Ռուս զինվորականները Հակարիի կամրջի մոտ առգրավում են արցախցիների ունեցվածքը. տելեգրամյան ալիքներ
Եվրամիությունը մեկնաբանել է ԼՂՀ-ի ինքնալուծարման մասին հայտարարությունը
Հայրենի տան պատկերը՝ սրտում, երեխաների ապագան՝ Հայաստանում. ԼՂ-ից բռնի տեղահանվածների մի մասը Կոտայքում են (տեսանյութ)
Ռուբեն Վարդանյանի կալանավորումը համարում ենք ապօրինի, պետք է ձեռնարկենք բոլոր միջոցները՝ ազատենք գերությունից. Խաչատրյան
Մարկուս Ռիտերը միացել է գործընկերներին. պարեկություն կիրականացվի Լաչինի միջանցքի մուտքի մոտ
Պե՞տք է արդյոք ունեզրկել «ղարաբաղյան կլանին» և այդ միջոցները բաժանել տեղահանվածներին. Արմեն Խաչատրյանը մանրամասնեց
«Իդրամ»-ը և «ՎԻՎԱ» հիմնադրամը՝ ԼՂ հայերին
Ադրբեջանի անօրինական գործողությունները բխում են միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքից. Ալեն Սիմոնյան
Հուսամ՝ եկեղեցին «Իզմիրլյան»-ի կարողությունները կհատկացնի ԼՂ մեր հայրենակիցների բուժման կարիքներին․ Բաբաջանյան
© 2023 Հայկական ժամանակ