Երևան
12 °C
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն օրերս բացահայտել է առանց ընդերքօգտագործման թույլտվության ավազի արդյունահանում իրականացնելու դեպք։
Մասնավորապես` հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզում առանց լիցենզիայի իրականացվում է ավազի արդյունահանում:
Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով` ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության Արմավիրի բաժնի աշխատակիցները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ` պարզելու տվյալ անձանց ինքնությունը, շրջանակը, ինչպես նաև գործունեության իրականացման վայրը:
Շուրջօրյա ռեժիմով իրականացված ուժեղացված օպերատիվ հսկողության շնորհիվ նշված միջոցառումներն իրենց դրական արդյունքն են տվել:
Արմավիրի մարզի բնակիչ Ռ.Մ.-ն, չունենալով պետական գրանցում և ընդերքօգտագործման թույլտվություն, Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի վարչական տարածքում գտնվող ավազակոպճային հանքից արդյունահանել և իրեն պատկանող բեռնատարով մեկ այլ տարածք է տեղափոխել ավազակոպճային զանգված և ստացել` ձեռնարկատիրական եկամուտ: Պարզվել է նաև, որ 2023 թվականի փետրվար ամսին, ընդհանուր առմամբ, քաղաքացու կողմից այդ նույն տարածքից արդյունահանվել և տեղափոխվել է մոտ 150 խորանարդ մետր ավազակոպճային զանգված: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է խոշոր չափի վնաս:
Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր, որոնք ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի (Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Միաժամանակ, նյութերն ուղարկվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչություն` ՀՀ հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի հատկանիշներով վարչական վարույթ իրականացնելու նպատակով:
ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է զերծ մնալ առանց պետական գրանցման և համապատասխան լիցենզիայի գործունեություն իրականացնելուց։
UCOM-ը շարժական կապի անվճար ծառայություններ կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին
Էդմոն Մարուքյանն արձագանքել է Հաջիևի հերթական կեղծ թեզին
Քոչարյանի «ինքնաքոքամաշումը», և մտահոգիչ ֆենոմեն. ինչու Երևանի ավագանու ընտրություններն անցան պասիվ
Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանից օգնություն չի ստանա, քաղաքացիությունից հրաժարվելը նրա կամավոր ընտրությունն էր. Բաշկին
Միջազգային հանրության կոշտ արձագանքի բացակայության պայմաններում Ադրբեջանի գործողությունները հասան նոր դրսևորման. ԱԳՆ
Ֆրանսիան կաջակցի ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը. Կոլոննա
«Հանրային ձայն»-ի առաջ քաշած պայմանին դեմ չենք, բայց կա մտահոգություն. Հայկ Մարության (տեսանյութ)
Ուզում են իրենց վրա «Արևմտյան Հայաստան», «Արցախ» գրեն, շալվարները հանեն՝ ռուսը երևալու է. քաղաքագետը՝ ընդդիմության մասին
Ադրբեջանի նպատակը ԼՂ-ի հայ բնակչության էթնիկ զտումն ավարտին հասցնելն է. քննարկում ԵԽ նախարարների կոմիտեում
ԼՂ-ում Ադրբեջանի կողմից ուժի կիրառմամբ իրականացվող էթնիկ զտումը պետք է արժանանա միջազգային հստակ գնահատականի. Միրզոյան
Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված արցախահայերին վերաբերող հարցերը
Հայաստա՞նն է «կորցնում» Ռուսաստանին, թե՞ հակառակը. Լավրովը կրկին «հաթաթա» է տվել ՀՀ-ին
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
Առողջապահության նախարարը հետևում է ԼՂ-ից ՀՀ տարբեր բուժհաստատություններ տեղափոխված վիրավորների բուժման ընթացքին
2020-ի ողբերգական իրադարձությունների հիշատակի օրը սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
Սյունիքում ՆԳՆ ենթակա ծառայություններն աշխատում են արտակարգ ռեժիմով
Ժամը 18:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է մուտք գործել 53 հազար 629 բռնի տեղահանված անձ
Ալիևն ընդունել է Սամանտա Փաուրերի գլխավորած պատվիրակությանը
Պայթյունի վայրից հայտնաբերվել է անձնական իրերի նոր խմբաքանակ. ԼՂ ԱԻՊԾ-ն լուսանկարներ է հրապարակել
ՀՀ ԱԳՆ-ն կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները Ռուբեն Վարդանյանի վերադարձն ապահովելու համար. Բադալյան
Տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը. հայտնի է՝ ինչ է քննարկվել
Ժամը 19:00-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ. նախարարություն
Դադարեցրեք ակցիաներ անել և պահանջել, որ արցախցիները սպասարկվեն անվճար, Կառավարությունը դա նախատեսել է. Զեյնալյան
Արտավան գյուղում տրակտորը գլորվել է ձորը․ կա տուժած
Ստեփանակերտից Երևանի բժշկական կենտրոններ տեղափոխված վիրավորների կարիքների գնահատում է արվել. Ավանեսյան
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում կմասնակցի ԵԽ մեծամասշտաբ գագաթնաժողովին
Վայոց ձորի փոխմարզպետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. վարչապետը որոշում է ստորագրել
Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների հետ
ԼՂ ԱԻՊԾ-ն հորդորում է հեռանալիս չվառել բնակարանները, խանութներն ու այլ նշանակության օբյեկտներ
Էրդողանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ կանցկացնի. կքննարկվեն ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձությունները
Ռուբեն Վարդանյանն արդեն Բաքվում է, սարսափելի է պատկերացնել՝ ինչ ճակատագիր է նրան սպասվում. Մարգարիտա Սիմոնյան
Սամանթա Փաուերը ժամանել է Ադրբեջան
Ցոլակ Ակոպյանի «պատվիրված հայրենասիրությունը». հայտարարություն
Իրականացվում է ԼՂ խնամքի հաստատություններում բնակվող երեխաների և տարեցների՝ ՀՀ-ում տեղավորման գործընթացը
Գերմանիան աշխատում է հնարավորինս արագ դիտորդներ ուղարկել ԼՂ, որովհետև ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում իրականում. Բերբոք
Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ մուտք գործող ամեն 3-րդն անչափահաս է, 100 քաղաքացի արդեն դիմել է դպրոցներ. Ժաննա Անդրեասյան
Իսպանիան օգնություն կուղարկի՝ նկատի ունենալով ԼՂ-ից բռնի տեղահանված արցախահայերի թվի աճը և պայթյունի հետևանքը. Ալբարես
Ռուբեն Վարդանյանի հարցով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ
Թինա Կանդելակին անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը
© 2023 Հայկական ժամանակ