Երևան
17 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Վարչապետը ողջունել է պարոն Ռադմանի այցը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հայ-խորվաթական կապերն ունեն առաջընթացի մեծ ներուժ: Նա ընդգծել է երկու կառավարությունների ակտիվ փոխգործակցության անհրաժեշտությունը: Վարչապետը կարևորել է Խորվաթիայի հետ համագործակցության խորացումը նաև որպես ԵՄ անդամ պետություն և նշել Հայաստանում ժողովրդավարության զարգացման ուղղությամբ ԵՄ-ի հետ արդյունավետ համագործակցության փաստը:
Խորվաթիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ ՀՀ ԱԳ նախարարի հետ ունեցել են արդյունավետ բանակցություններ և քննարկել երկկողմ քաղաքական ու տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները: Գորդան Գրլիչ Ռադմանը հավելել է, որ իրենք շահագրգիռ են տնտեսության տարբեր ճյուղերում կապերի զարգացմամբ, այդ թվում՝ զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Պարոն Ռադմանի խոսքով՝ Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման գործում և բարեփոխումների առաջմղման ուղղությամբ ևս պատրաստ են սերտորեն համագործակցել ՀՀ կառավարության հետ:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին:
Վարչապետը նաև ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հերթական խախտման փաստը և շեշտել դրան միջազգային հանրության ուշադրության ու համարժեք արձագանքի կարևորությունը: Այս առումով, կարևորվել են Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած քննարկումներն ու Լաչինի միջանցքը ապաշրջափակելու վերաբերյալ ներկայացված հստակ պահանջները:
Տարածաշրևջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում երկուստեք կարևորվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը:
Հայտնի է, թե երբ այս տարի կնշվի Սուրբ Զատիկը
Ունենք կամք և հնարավորություն՝ Հին Նորքը զբոսաշրջային և պատմական կենտրոն վերածելու. Ավինյան
«Գեղամա աշխարհ» հանգստյան գոտու առանձնատներից մեկում հայտնաբերվել է սեփականատիրոջ դին
Սպորտը պետք է հաշտեցնի ազգերին. նախագահը՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման մասին
Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք կտեղակայի Բելառուսում. Պուտին
Քաղաքացիներն իրազեկված չեն և ունեն թյուր ըմբռնում ծառերի փոխարինման մասին. Արծվի Գրիգորյան
ԳՇ պետը մի շարք պահեստազորայինների պարգևատրել է արժեքավոր նվերներով
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Սյունիքի մարզում բախվել են «ԿամԱԶ»-ն ու «Մերսեդես»-ը, վերջինը ոլորանից ընկել է. կա զոհ
Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են
Ռուս խաղաղապահները բանակցում են, որ ադրբեջանցիները վերադառնան ելման դիրք
Ադրբեջանը ձգտում է ավելի խստացնել Արցախի շրջափակումը. Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Անհարմար եմ զգում այս պարտության համար. Ալեքսանդր Պետրակով
Եթե ցանկանում եք ինձ մեղադրել, մեղադրեք. Ալեքսանդր Պետրակով
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Թուրքիայի հավաքականին
Հայաստան-Թուրքիա՝ 1-2. Թուրքիայի հավաքականը հաշվի մեջ առաջ է անցնում
Տարեկան հաշվետվություն
7 րոպեում 4 դեղին քարտ
Հայաստան-Թուրքիա՝ 1-1. հաշիվը հավասարվեց
Հայաստան-Թուրքիա՝ 1-0. մեր հավաքականը բացում է հաշիվը
ՌԴ ՊՆ-ն՝ Շուշի-Լիսագոր հատվածում ադրբեջանական առաջխաղացման մասին
Ո՞ր պաշտոնյաներն են եկել ֆուտբոլ նայելու (լուսանկարներ)
Հայաստանի և Թուրքիայի հավաքականների ֆուտբոլիստները դուրս են եկել նախավարժանքի (լուսանկարներ)
Հայտնի են Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը
Թուրքիայի սպորտի նախարարը ժամանեց Հայաստան (լուսանկար)
Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ
Ովքեր են Հայաստանի ազգային հավաքականի «վտանգավոր» խաղացողները. թուրքական մամուլի անդրադարձը
Թուրքիայի սպորտի նախարարը ժամանում է Հայաստան. նա ճանապարհին է
Կյանքից հեռացել է Նարինե Հովհաննիսյանը
Ազգային ժողովը մեկ ժամով կանջատի էլեկտրականությունն ու արտաքին լուսավորությունը
Ադրբեջանի ԶՈՒ-ն Շուշի-Լիսագոր հատվածում խախտել է շփման գիծը և դիրքային առաջխաղացում ապահովել
Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վտանգը իրական է. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար
Մոսկովյանից մինչև Տերյան «մեծ սաղարթով» ծառերը ըստ հերթականության. Բեգոյանը լուսանկարներ է հրապարակել
Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց գնդի և ժամկետային ծառայող կանանց համար կառուցվող ուսումնական կենտրոն
Պաշտոնից ազատվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենը
Երևանի կենդանաբանական այգու տնօրենն ազատվել է աշխատանքից
Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ
Ստեփանակերտի 2 բնակիչ Ադրբեջանին են փոխանցել գաղտնի և հույժ գաղտնի տեղեկություններ. նրանք կալանավորված են
Իրանի հյուսիս-արևմուտքում գրանցված երկրաշարժի հետևանքով 165 մարդ է տուժել
© 2023 Հայկական ժամանակ