Երևան
20 °C
Պարզվել են 32-ամյա տղամարդու կողմից Էջմիածին քաղաքի 41-ամյա բնակչուհու դեմքին ծծմբաթթու լցնելու փորձի դեպքի վերաբերյալ հանգամանքները:
Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ մանրամասնելով, որ քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա տղամարդը Վաղարշապատ քաղաքի 42-ամյա բնակչի պատվերով նույն քաղաքի 43-ամյա բնակչի կազմակերպմամբ, գումարի դիմաց ծծմբական թթու լցնելու եղանակով այլանդակել է վերջինիս կնոջ՝ նույն քաղաքի 41-ամյա բնակչուհու դեմքը:
Պատվերը կատարելու նպատակով 32-ամյա տղամարդը, 2022թ. հոկտեմբեր ամսին նախապես իր հետ վերցնելով ծծմբական թթու լցրած ներարկիչը, մի քանի անգամ գնացել է 41-ամյա կնոջ բնակության վայր, հանցավոր արարքն իրագործել չի կարողացել. մի դեպքում կնոջ՝ տանը չլինելու պատճառով, իսկ մյուս դեպքում, քանի որ ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել է նախապես լուծույթով լցված ներարկիչը:
Վարույթից՝ 41-ամյա բնակչուհու դեմքին ծծմբաթթու լցելու փորձի վերաբերյալ անջատված մասով 32-ամյա տղամարդուն վերջնական մեղադրանք է ներկայացվել կայացվել:
Միջնորդություն է հարուցվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան 32-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց կալանք ընտրելու մասին, որը բավարարվել է:
Այդ մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեկան վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Նախաքննության փուլում գտնվող քրեական վարույթի մյուս մասի շրջանակներում վարութային և ապացուցողական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։
Վաղարշապատ քաղաքի 42-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել մերձավոր ազգական հանդիսացող կնոջը ծանր մարմնական վնասված հասցնելու փորձի կազմակերպման և միջնորդության համար, իսկ 43-ամյա բնակչին՝ այդ հանցավոր արարքի կատարումը պատվիրելու համար։ Նա մեղադրվում է նաև խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար։
Ընդ որում՝ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նշված երկու անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք մերժվել են, ինչից հետո 43-ամյա բնակիչը կատարել է առերևույթ ևս մեկ հանցավոր արարք։
Նշված քրեական վարույթին միացված այլ վարույթներով քննության առարկա են նաև մի քանի այլ հանցագործությունների՝ ավտոմեքենայի հրկիզման փորձ կատարելու, խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության և իրացման, Վաղարշապատի մթերային խանութներից մեկից մի քանի տուփ ծխախոտի հափշտակության դեպքեր։
Այս մասով նախաքննությունը շարունակվում է։
Նոր հրաժարականի դիմում. Հրաչյա Սարգսյանի կադրերը հեռանում են քաղաքապետարանից
Դանակահարել են երևանյան ռեստորաններից մեկի անվտանգության աշխատակցին
Տավուշի մարզպետը ՌԴ դեսպանի հետ միջտարածաշրջանային երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել
«Տելեգրամ»-ով մեթադոն ձեռք բերած տղամարդը ձերբակալվել է
Գերեզմանների վրա միայն թվեր են գրված, միլիոնավոր մարդկանց ինքնությունն անհայտ է. Էրդողանը կօգտվի դրանից. թուրքագետ
Խնածախ-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան ձորն է գլորվել. 35-ամյա տուժածի վիճակը ծանր է
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Ակադեմիական քաղաքը (տեսանյութ)
Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը
Համաշխարհային բանկը Հայաստանին 100 միլիոն դոլարի վարկ կտրամադրի
Մեր քաղաքացիները ևս պահանջում են օր առաջ բացել Բարսեղ Թումանյանի՝ օպերա տանող ճանապարհը
24-ամյա կինը ամենօրյա ռեժիմով ենթարկվել է սեռական շահագործման. կա կալանավորված
«Հանուն քեզ». Էրիկ Կարապետյանը 5 նոր տեսահոլովակ է ներկայացրել (տեսանյութ)
Շրջանների զգալի մասում անձրև և ամպրոպ կլինի
Մենք պետք է ձգտենք տարածաշրջանային հավասարակշռության և խաղաղության, ոչ թե պատերազմի. ՀՀ նախագահ
Ադրբեջանը պետք է դադարեցնի իր դատապարտելի արարքների մեջ ՀՀ-ին մեղադրելու ապարդյուն փորձերը. Մհեր Մարգարյան
Վերահաստատում եմ հայ-հունական համագործակցությունը զարգացնելու մեր պատրաստականությունը. ՀՀ վարչապետի ուղերձը
Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի պատշգամբում տղամարդու կախված դի է հայտնաբերվել
Թուրքիայից ովքեր ներկա կլինեն ֆուտբոլային հանդիպմանը. ՀՖՖ նախագահը մանրամասեր է հայտնել
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Վաղը Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Երթևեկության փոփոխություն Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց խաչմերուկում
Օգոստոսից բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչը դպրոցում աշխատել չի կարողանա. ինչ է առաջարկվում
Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենա է շրջվել
Թույլատրվել է «Տաշիր ինվեստ գրուպ»-ի գործունեությունը
Ողբերգական դեպք Երևանում. շրջված մոպեդի ուղևորները հայտնվել են ավտոբուսի տակ, կա մահացած երեխա
Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի (լուսանկարներ)
Պայքար ծխելու դեմ՝ հասնելով վերջնագծին. THE LANCET
Վրաստանի խորհրդարանը 4 պատգամավորի զրկել է մանդատից
Մի հաջողության պատմություն. «ՍտոմԱրթ»՝ ստոմատոլոգիական կլինիկա զրոյից
Ադրբեջանի տարածած հաղորդագրություն չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Չմտածված սադրանքը ոչ միայն քաղաքական հետևանք է ունենալու, այլև մարզական, ի վերջո՝ նաև պատասխան խաղ է լինելու. Սաֆարյան
Չի մնացել եռակողմ հայտարարությունների մի դրույթ, որն այս պահի դրությամբ Ադրբեջանը խախտած չլինի. Արմեն Պապիկյան
Արմավիրի ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել
Թուրքիայի ֆուտբոլի հավաքականը Երևանում է (լուսանկարներ)
Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ
Ռուսաստանի անհիմն պահանջներին մենք սկսել ենք ասել` կներեք, դրանք անհիմն են. Արսենյան
Պեսկովը խոսել է Հայաստանում Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքի մասին
Մինչև տուրիստական սեզոնը ՀՀ-ն ու Թուրքիան կբացեն սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար. Արարատ Միրզոյան
Հետմահու պարգևատրվել է Երասխում հակառակորդի կրակոցից զոհված Արշակ Սարգսյանը
Պաշտոնանկություն Նիկոլ Փաշինյանի որոշմամբ
© 2023 Հայկական ժամանակ