ՊԵԿ-ը հայտնաբերել է կեղծ ակցիզային դրոշմանիշերով 1274 տուփ ծխախոտ. դրանք վաճառվել են Երևանում ու մարզերում (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ՀՀ տարբեր մարզերում և Երևան քաղաքում վաճառվում են կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված, միաժամանակ ապրանքանիշը կեղծված ծխախոտներ։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը դեպքի առթիվ ձեռնարկել է համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Մասնավորապես, Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները Երևանում, ինչպես նաև մարզերում մանրածախ առևտուր իրականացնող երեք տնտեսվարող սուբյեկտի գործունեության հասցեներում բացահայտել են ընդհանուր առմամբ 1274 տուփ առերևույթ կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված և ապրանքանիշը կեղծված ծխախոտների վաճառքի փաստեր։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված տնտեսվարող սուբյեկտները կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ծխախոտները ձեռք են բերել առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի, այդ ապրանքանիշը ներկայացնող պաշտոնական ներկայացուցչի մեծածախ գներից անհամեմատ էժան գներով և իրացնում են մանրածախ առևտրով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների մոտ առկա տվյալ ապրանքանիշի վաճառվող գներից ավելի ցածր գներով՝ վնասելով այդ ծխախոտի  ապրանքանիշը ներկայացնող անձի օրինական  գործունեությունը։

Այսպիսով, վերոնշյալ անձանց գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 289-րդ հոդվածով սահմանված հանցակազմի հատկանիշներ, այն է՝ իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշ կամ դրոշմապիտակ պատրաստելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք օգտագործելը կամ իրացնելը: Առերևույթ հանցագործության հատկանիշների փաստով նախապատրաստվում են նյութեր՝ քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով։

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշներ կամ դրոշմապիտակներ պատրաստելուց, տեղափոխելուց և օգտագործելուց կամ դրանցով ծխախոտային ապրանքները դրոշմավորելուց, հակառակ դեպքում այդ անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։

 

Տպել
773 դիտում

Ընկերությունը խեղաթյուրել է հարկային հաշվարկները. պետությանը պատճառված վնասից պետբյուջե է վճարվել 140 մլն դրամ

Արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է Խաղաղության օրակարգից. ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Ալիևի վերջին հայտարարություններին

Յունիբանկը գործարկել է մոբայլ հավելված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց համար

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները ծաղկեպսակ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին

Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները. ՄԻՊ

Չեղարկված չվերթեր չկան ո՛չ Իրանից, ո՛չ Թել-Ավիվից․ քաղավիացիա

ՔՊ խմբակցության պատգամավորների, Կառավարության անդամների մասնակցությամբ աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Բաքուն կոնտեքստից կտրում է Հայաստանից հեռացած ադրբեջանցիների հարցը, որպեսզի հարձակվի ՀՀ-ի վրա. Իոաննիսյան

Մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային 19-րդ գագաթնաժողովը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության դեպքի նախաքննությունն ավարտվել է․ 3 անձի մասով գործը դատարանում է

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, ոգելից խմիչք․ ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ներում սեպտեմբերին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աճառյան փողոցում

Առաջիկա օրերին հնարավոր է նվազի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցակետերի թողունակությունը. ՊԵԿ-ը հայտնել է՝ ինչու

ՌԴ գլխավոր դատախազը Աննա Վարդապետյանին պարգևատրել է «ԱՊՀ մասնակից պետությունների պատվավոր դատախազ» կրծքանշանով

Սիսիան-Գորիս հատվածում 2 պայթյուն կիրականացվի. ՊՆ

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հոկտեմբերի 4-ին

ԱՄՆ-ն ակնկալում է ընդլայնել և ամրապնդել Հայաստանի հետ գործընկերային կապերը տեխնոլոգիաների ոլորտում. Քրիստինա Քվին

Ucom-ն ավարտել է շարժական ցանցի վերազինումը Գյումրիում և Վանաձորում

10% idcoin IDBank-ի Mastercard քարտերով

Հոկտեմբերի առաջին ուրբաթը` որպես ժպտալու տոն. Ամիօ բանկը տոնում է

Ինչ եղանակ է սպասվում Երևանում ու մարզերում առաջիկա օրերին

Հայաստանի վերաբերյալ ՌԴ ԱԴԾ ղեկավարի հայտարարությունը սուտ է ու մանիպուլյացիա. Ստանո

Մակրոնը Փաշինյանին վերահաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ աջակցելու ՀՀ տարածքային ամբողջականությանը

Ինչ անել, որպեսզի երթևեկության խախտումների տուգանքն ավտոմատ նվազի 20 տոկոսով. քանի քաղաքացի է օգտվել ծրագրից

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեին 5 տարվա մեջ առաջին քարոզն է կարդացել Թեհրանում՝ խոսելով «վամպիր» ռեժիմից

Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա

Նոր Կյանք-Տափերական ճանապարհին 3 մեքենա է բախվել. տուժածների վիճակը ծանր է

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են համակարգում ու մարդաքանակ ապահովում սուտասանին, նրանք են տիկնիկավարները. Չախոյան

Սարյանի «Հայաստան» նկարը՝ իր անվամբ փողոցում. աստիճանները կգունազարդվեն սարյանական ներկապնակով (տեսանյութ)

Չմոռանա՛ք ղարաբաղյան վերջին պատերազմը. Ալիևը կրկին սպառնում է

Վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը. մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ ԶՈԻ-ի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարները

Կրակոցներ Արարատի մարզում, կա վիրավոր. կասկածյալը համայնքի նախկին ղեկավարի որդին է

Հակոբ Արշակյանն ու Հնդկաստանի ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացման մասին

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի և կնոջ հետ միջադեպ է տեղի ունեցել օդանավակայանում

Ռեփեր Էմինեմը պապիկ է դառնալու (տեսանյութ)

Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափն ավելի քան 1,5 միլիոն դրամ է

Արտոնյալ սպառազինությունների մատակարարումների դիմաց Արևմուտքը Հայաստանից պահանջում է դուրս գալ ՀԱՊԿ-ից. Բորտնիկով

Բեյրութի հարավում հզոր պայթյուններ են որոտացել. հարվածների թիրախը եղել է «Հըզբոլլահ»-ի սպանված առաջնորդի զարմիկը

ԲԴԽ-ն դատավոր Արտուշ Գաբրիելյանին խիստ նկատողություն է տվել