Երևան
22 °C
Ավտոմեքենաների կարգավիճակի մասին ՀՀ ՊԵԿ դիմում գրելու և համապատասխան տեղեկանք ստանալու անհրաժեշտություն այլևս չկա։ Անհրաժեշտ է պարզապես ստուգել տվյալ տրանսպորտային միջոցի առկայությունը կից ցանկում։
Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի հավելված 3-ի 12, 13, 30, 31 և 37 կետերի, ինչպես նաև հավելված 4-ի՝ երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 870421 և 870431 ծածկագրերին դասվող տրանսպորտային միջոցները, որոնց համար մաքսատուրքերը, հարկերը վճարվել են ԵԱՏՄ դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերով, 2023թ. հունվարի 1-ից ձեռք են բերում ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։
Բացառություն են կազմում 339-ը տրանսպորտային միջոցներ, որոնց հայտարարագրումն իրականացվել է ԵՏՀ խորհրդի 21.02.2020թ. թիվ 20 որոշման ևԵՏՀ խորհրդի 03.04.2020թ. թիվ 49 որոշման համաձայն (ցանկը կցվում է):
Նշված 339-ը տրանսպորտային միջոցները ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ կստանան 2025թ. հունվարի 1-ից կամ ԵԱՏՄ միասնական դրույքաչափի տարբերության վճարման դեպքում:
Ուստի, կոմիտեն հայտնում է, որ ավտոմեքենաների կարգավիճակի մասին ՀՀ ՊԵԿ դիմում գրելու և համապատասխան տեղեկանք ստանալու անհրաժեշտություն այլևս չկա։ Անհրաժեշտ է պարզապես ստուգել տվյալ տրանսպորտային միջոցի առկայությունը կից ցանկում։ Եթե տվյալ տրանսպորտային միջոցը առկա է ցանկում, և դրա համար չեն վճարվել ԵԱՏՄ դրույքաչափերիցտարբերվողդրույքաչափերով հարկերը կամ մաքսատուրքերը, ապա վերջինս չունի ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։ Մնացած բոլոր դեպքերում վերոնշյալ տրանսպորտային միջոցները 2023թ-ից ձեռք են բերել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։
Միաժամանակ, վերոնշյալի մասին պաշտոնական գրություններով տեղեկացվել է նաև ԵԱՏՄ գործընկեր կառույցներին։
Դատախազությունն իր 2 բացառիկ լիազորությամբ պետությանն է վերադարձրել 30 մլն դոլարը գերազանցող գույք և ֆինանսական միջոցներ
Երևանի քաղաքապետարանն արձագանքել է ՄԻՊ-ի՝ Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները խախտելու վերաբերյալ հրապարակմանը
«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվում է Ֆրանսիայում՝ առաջին անգամ վերջին 33 տարում. ՀՀ վարչապետը մասնակցել է բացմանը
Ընկերությունը խեղաթյուրել է հարկային հաշվարկները. պետությանը պատճառված վնասից պետբյուջե է վճարվել 140 մլն դրամ
Արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է Խաղաղության օրակարգից. ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Ալիևի վերջին հայտարարություններին
Յունիբանկը գործարկել է մոբայլ հավելված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց համար
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները ծաղկեպսակ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին
Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները. ՄԻՊ
Չեղարկված չվերթեր չկան ո՛չ Իրանից, ո՛չ Թել-Ավիվից․ քաղավիացիա
ՔՊ խմբակցության պատգամավորների, Կառավարության անդամների մասնակցությամբ աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել
Բաքուն կոնտեքստից կտրում է Հայաստանից հեռացած ադրբեջանցիների հարցը, որպեսզի հարձակվի ՀՀ-ի վրա. Իոաննիսյան
Մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային 19-րդ գագաթնաժողովը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության դեպքի նախաքննությունն ավարտվել է․ 3 անձի մասով գործը դատարանում է
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, ոգելից խմիչք․ ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ներում սեպտեմբերին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աճառյան փողոցում
Առաջիկա օրերին հնարավոր է նվազի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցակետերի թողունակությունը. ՊԵԿ-ը հայտնել է՝ ինչու
ՌԴ գլխավոր դատախազը Աննա Վարդապետյանին պարգևատրել է «ԱՊՀ մասնակից պետությունների պատվավոր դատախազ» կրծքանշանով
Սիսիան-Գորիս հատվածում 2 պայթյուն կիրականացվի. ՊՆ
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հոկտեմբերի 4-ին
ԱՄՆ-ն ակնկալում է ընդլայնել և ամրապնդել Հայաստանի հետ գործընկերային կապերը տեխնոլոգիաների ոլորտում. Քրիստինա Քվին
Ucom-ն ավարտել է շարժական ցանցի վերազինումը Գյումրիում և Վանաձորում
10% idcoin IDBank-ի Mastercard քարտերով
Հոկտեմբերի առաջին ուրբաթը` որպես ժպտալու տոն. Ամիօ բանկը տոնում է
Ինչ եղանակ է սպասվում Երևանում ու մարզերում առաջիկա օրերին
Հայաստանի վերաբերյալ ՌԴ ԱԴԾ ղեկավարի հայտարարությունը սուտ է ու մանիպուլյացիա. Ստանո
Մակրոնը Փաշինյանին վերահաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ աջակցելու ՀՀ տարածքային ամբողջականությանը
Ինչ անել, որպեսզի երթևեկության խախտումների տուգանքն ավտոմատ նվազի 20 տոկոսով. քանի քաղաքացի է օգտվել ծրագրից
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեին 5 տարվա մեջ առաջին քարոզն է կարդացել Թեհրանում՝ խոսելով «վամպիր» ռեժիմից
Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա
Նոր Կյանք-Տափերական ճանապարհին 3 մեքենա է բախվել. տուժածների վիճակը ծանր է
Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են համակարգում ու մարդաքանակ ապահովում սուտասանին, նրանք են տիկնիկավարները. Չախոյան
Սարյանի «Հայաստան» նկարը՝ իր անվամբ փողոցում. աստիճանները կգունազարդվեն սարյանական ներկապնակով (տեսանյութ)
Չմոռանա՛ք ղարաբաղյան վերջին պատերազմը. Ալիևը կրկին սպառնում է
Վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը. մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի
Քննարկվել են ՀՀ ԶՈԻ-ի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարները
Կրակոցներ Արարատի մարզում, կա վիրավոր. կասկածյալը համայնքի նախկին ղեկավարի որդին է
Հակոբ Արշակյանն ու Հնդկաստանի ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացման մասին
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի և կնոջ հետ միջադեպ է տեղի ունեցել օդանավակայանում
Ռեփեր Էմինեմը պապիկ է դառնալու (տեսանյութ)
© 2024 Հայկական ժամանակ