Անցնող տարին բարդ ու ծանր էր, բայց մենք գնալու ենք առաջ. Ռուբեն Վարդանյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել  

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր տարեվերջյան  ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ամփոփելով  անցնող տարին՝ պետնախարարն այն համարել է բարդ ու ծանր: «Մենք  բախվեցինք նոր իրականության՝ շրջափակման հետ: Մյուս կողմից՝ այս տարին ցույց տվեց, որ հասարակությունն իսկապես պատրաստ է համախմբվելու, և երկու հանրահավաքները ցույց տվեցին կողք կողքի կանգնելու մարդկանց պատրաստակամությունը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել արցախցիներին, որոնք այս իրավիճակում չեն կորցնում իրենց ոգին, չեն փոխում իրենց պատկերացումներն Արցախի անկախության ու ապագայի վերաբերյալ և շարունակում են արժանապատիվ կանգնած մնալ իրենց հողի վրա»,-ընդգծել է Ռուբեն Վարդանյանը։

1.jpg (2.00 MB)

Պետնախարարը շնորհակալություն է հայտնել նիստի մասնակիցներին՝ բարդ պայմաններում իրականացվող աշխատանքի համար: Դիմելով առողջապահության, գյուղատնտեսության, տարածքային կառավարման և ենթակառուցվածների նորանշանակ նախարարներին՝  նա ասել է, որ այս իրավիճակում շնորհավորելն այնքան էլ տեղին չէ, փոխարենը, թերևս ավելի ճիշտ է  շնորհակալություն հայտնել պատասխանատվություն ստանձնելու համար:

Պետնախարարն ընդգծել է, որ չնայած շրջափակմանը՝  նախաձեռնված բարեփոխումները շարունակվելու են. «Իհարկե, այլ կերպ էինք նախատեսում իրականացնել այս ամենը, սակայն նոր իրողությունները նոր մոտեցում են պահանջում: Պետք է որոշումներ կայացնենք ու քայլ առ քայլ առաջ գնանք»:

Անդրադառնալով ֆինանսատնտեսական իրավիճակին՝  նա նշել է, որ 2022 թվականն ավարտվում է բյուջետային մեծ դեֆիցիտով: Բացի այդ, շրջափակման հետևանքով  գնալով ծանր վիճակում է հայտնվում  տնտեսությունը:

Պետնախարարը նկատել է, որ այսպիսի իրողություններում բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար մեծ ջանքեր և առավելագույնս կազմակերպված աշխատանք է պահանջվելու: «Չնայած այս դժվարություններին, մենք գնալու ենք առաջ, ուրիշ ճանապարհ չունենք»,-ընդգծել է նա:

Տպել
392 դիտում

«Նիվայի» խմած վարորդը նախ փախուստի է դիմել, ապա հարվածել պարեկային ծառայության մեքենային

Բերման ենթարկված բարձրաստիճան պաշտոնյաներն ազատ են արձակվել. մանրամասներ

Աշխատանքային և սեռական շահագործում. ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեպքերը 2022-ին

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել. զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան

Պարեկների և բժիշկների անհետաձգելի գործողությունների շնորհիվ Գյումրիում երեխայի կյանք է փրկվել

Ինչ հարցեր են քննարկվել ՔՊ վարչության նիստում. մանրամասներ

Դոլարն էժանացել է. ինչ տատանումներ կան տարադրամի շուկայում

Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին մեքենան ժայռին է բախվել. տուժածը հոսպիտալացվել է

«5-րդ շարասյունն» այսօր էլ գործում է. պետք չի նստել, մտածել թե ովքեր են, դիմակները պատռվել է. քաղաքագետ

Ինչ փաստաթղթեր են համատեղ ստորագրել ՌԴ և Չինաստանի ղեկավարները

Երևանի քաղաքապետարանի հերթական բարձրաստիճան պաշտոնյան է բերման ենթարկվել

30 մետր գլորվել է. մանրամասներ Տիգրանաշենի ոլորաններում ձորն ընկած բեռնատարի դեպքից

«Վարդաշեն» ՔԿՀ-ում արգելված իրեր են հայտնաբերվել

Երևանյան տասը գետնանցումում 20 վերելակ կտեղադրվի (տեսանյութ)

ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

Փախստականների հարցը քաղաքակական օրակարգ չբերելը նույն հանցագործությունն է, ինչ անտարբերությունը. Խառատյան

Երևանի գերեզմանատներում մատուցվող վճարովի ծառայությունների գները փոխվել են

Կոլումբիայում այրին միտումնավոր մի քանի տարի գայթակղել է ամուսնուն սպանողին, ապա, որպես վրեժ, հանձնել ոստիկանությանը

Ռուսաստանը շարունակում է գաղտնի զորահավաքը. Անդրեյ Յուսով

ՀՀ վարչապետը Բունդեսթագի պատգամավորական խմբի անդամների հետ խաղաղության օրակարգի շուրջ մտքեր է փոխանակել

ՔՊ-ն հաստատում է՝ ՄԻՊ թեկնածուն Անահիտ Մանասյանն է. Հայկ Կոնջորյան

Բենզալցակայաններից մեկում երիտասարդը հայհոյել ու փորձել է պայթեցնել նռնակը

Սահմանվել է պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը

Կենսաթոշակային տարիքի քաղաքացիներին աշխատանքից ազատել չեն կարողանա. նոր նախագիծ

Միացված է արհեստական շնչառության սարքին․ Լուսինե Կիրակոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է

Պաշտոնական Բաքուն ծրագրում է օկուպացված Թալիշում իրականացրած սցենարը կիրառել Արցախի ողջ տարածքում. ԱՀ ԱԳՆ

Նիկոլ Փաշինյանը վարչության նիստ է անում

Փոփոխություններ են առաջարկվում «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ՄԻՊ թեկնածուն Անահիտ Մանասյանն է

Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղ և Լաչին միջազգային փաստահավաք առաքելության գործուղման հրամայական են. ԱԳՆ

Սպորտային կոշիկներ՝ նման սև գույն աղբի տոպրակի․ Dolce & Gabbana–ն նորություն ունի

Աստղերը հուշում են, որ հիմա ընդդիմադիր պատգամավորները պետք է լքեն դահլիճը, ճողոպրեն. Հայկ Կոնջորյան (տեսանյութ)

Հայաստանի անկախության դեմ 5-րդ շարասյան արշավը չի դադարել. Արթուր Հովհաննիսյան

Աննա Վարդապետյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել դատախազության բարեփոխումների օրակարգը

Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու

Տիգրանաշենի ոլորաններում բեռնատարը ձորն է ընկել. կա տուժած

Աղմուկ բարձրացրած «Որբանոց» ներկայացումը վերականգնվել է. այն կբեմադրվի

Ադրբեջանում համատարած են մարդու իրավունքների խախտման դեպքերը. ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցը

ՊՆ-ն մանրամասներ է հայտնում գերի ընկած ծառայողի մասին

Հեռուստաալիքների հերթականութունը բոլորի մոտ կլինի նույնը