Ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կատարվել «տոնական հսկիչ գնումներ»․ ՊԵԿ

26/12/2022 schedule11:14

Տնտեսության մեջ առկա ստվերը նվազեցնելու ու թաքցված եկամուտները հարկային դաշտ բերելու նպատակով հարկային մարմինը միջոցներ է ձեռնարկում՝ «Անկանխիկ գործառությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումների պահպանման նկատմամբ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Մասնավորապես, կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ընթացքում միասնական մտահղացման շրջանակում, մտացածին և ճշմարտանման տեղեկությունների օգտագործման միջոցով, «հարսանեկան միջոցառման» նախապատրաստության շրջանակում հսկիչ գնումներ են կատարվել։

Այդ նպատակով ավտովարձույթի ծառայություններ մատուցող «ՄԻԼԵՆԻՈՒՄ ՍՎԻԹ» ՍՊԸ-ից պատվիրվել է չորս ավտոմեքենա, ընդհանուր 860 հազար ՀՀ դրամ արժեքով, որի համար կանխիկ վճարվել է 500 հազար ՀՀ դրամ կանխավճար, սակայն գանձումից հետո չի տրամադրվել ՀԴՄ կտրոն, և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները:

Արձանագրված տուգանքի չափը կազմել է 1 միլիոն ՀՀ դրամ:

«ՄՈՆ ԱՄԻ» ֆիրմային անվամբ ծաղիկների վաճառքով և դիզայնով զբաղվող «ՄՈՆԱՄԻ» ՍՊԸ-ից պատվիրվել է 3 միլիոն 500 հազար ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հարսանեկան ձևավորում, որի համար վճարվել է 1 միլիոն ՀՀ դրամ կանխավճար, որը վճարվել է առձեռն, որի գանձումից հետո չի տրամադրվել ՀԴՄ կտրոն, և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները:

Արձանագրված տուգանքի չափը կազմել է 990 հազար 656 ՀՀ դրամ:

«ԱԳՆԵՍ ՔԵՅԿՍ» ֆիրմային անվամբ հարսանյաց տորթերի պատրաստման և վաճառքի գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատեր Ագնեսա Ավագյանի հրուշակեղենի խանութից պատվիրվել է 1 միլիոն 100 հազար ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հարսանեկան տորթ, որի համար վճարվել է 500 հազար ՀՀ դրամ կանխավճար, որը վճարվել է առձեռն, որի գանձումից հետո չի տրամադրվել ՀԴՄ կտրոն, և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները:

Արձանագրված տուգանքի չափը կազմել է 825 հազար 320 ՀՀ դրամ:

«Go travel» ֆիրմային անվամբ, տուրիստական գործունեությամբ զբաղվող «ՄԻԼԱՄԱՔՍ» ՍՊԸ-ից պատվիրվել է տուրիստական ճամփորդություն դեպի Մալդիվյան կղզիներ 2 միլիոն 575 հազար ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ, որից 500 հազար ՀՀ դրամը, որպես կանխավճար, վճարվել է կանխիկ եղանակով՝ առձեռն, որի գանձումից հետո չի տրամադրվել ՀԴՄ կտրոն, և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները:

Արձանագրված տուգանքի չափը կազմել է 700 հազար 735 ՀՀ դրամ:

«Grace Bridals» ֆիրմային անվամբ հարսի զգեստի վարձույթով և վաճառքով զբաղվող «ԱԼՅՈՒՐ» ՍՊԸ-ի հարսանյաց հագուստի սրահում պատվիրվել է 500 հազար ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հարսանեկան զգեստ, որի համար վճարվել է 100 հազար ՀՀ դրամ կանխավճար, որի գանձումից հետո չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել ՀԴՄ կիրառության պահպանման կանոնները:

Արձանագրված տուգանքի չափը կազմել է 206 հազար 150 ՀՀ դրամ:

Հարսանյաց հանդիսավարների զույգին, որոնք հաշվառված են որպես անհատ ձեռնարկատեր Տարոն Իսպիրյան և անհատ ձեռնարկատեր Թամարա Պետրոսյան, առաջարկվել է վարել հարսանեկան հանդիսությունը, որի դիմաց պահանջված գումարը կազմել է 2 միլիոն ՀՀ դրամ։ Այդ նպատակով կանխիկ վճարված 500 հազար ՀՀ դրամ կանխավճարի դիմաց չի տրամադրվել ՀԴՄ կտրոն, և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները:

Արձանագրված տուգանքի չափը կազմում է 1 միլիոն ՀՀ դրամ:

Առկա իրավակարգավորումներով պայմանավորված՝ ՀԴՄ կտրոնների տրամադրումը պարտադիր է: Ընդ որում, հաճախ կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները խախտելը կարող է վկայել նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների կատարման ռիսկի մասին, ուստի ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է բոլոր սեփականատերերին, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողներին, բոլոր շահառուներին՝ ընդունել ի գիտություն օրենքի պահանջը և պահպանել կանխիկի սահմանափակման կարգավորումներն ու հարկային կարգապահությունը։

Ելնելով ստեղծված իրավիճակից և գնահատելով ստացված օպերատիվ տվյալները՝ ՊԵԿ-ը մշտապես հսկողության տակ է պահելու նշված վարքագիծ դրսևորող անձանց բացահայտումը և առկա արատավոր երևույթների կանխումը։

Տպել
565 դիտում

Երևանում 10 անչափահաս է բերման ենթարկվել․ հայտնաբերվել են դանակներ

Ադրբեջանի խորհրդարանը Ֆրանսիայի հետ միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խումբ չի ստեղծել

Հեծանվային զբոսանք Մոսկվայում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ ՄԻՊ-ը ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել է համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններին առնչվող հարցեր

Վթարի պատճառով 7,5 ժամ ջուր չի լինելու Արմավիր քաղաք որոշ հասցեներում

Իսրայելը հայտնել է Բեյրութում «Հըզբոլլահի» շտաբի ղեկավարի սպանության մասին

Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամ կհոսանքազրկվեն

Իլոն Մասկն ուղերձ է հղել Երևանում անցկացված WCIT2024-ի մասնակիցներին և խոսել Starlink-ը Հայաստան բերելու մասին

Մեղրի քաղաքին կտրվի «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի» պատվավոր կարգավիճակ

Լոռիում հայտնաբերվել են թմրամիջոցների իրացմամբ զբաղվող ամուսիններ

Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ ժամում Հըզբոլլահ-ի ավելի քան 120 օբյեկտի են հարվածել

Բերդի ԲԿ-ին թվային ռենտգեն սարք է տրվել. այն կսպասարկի 25 հազար բնակչի

Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում. հասցեներ

Գևորգ Պապոյանն ու ՀԲ տարածաշրջանային տնօրենն անդրադարձել են ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղություններին

Երևանը հույս ունի խաղաղության համաձայնագիրը Բաքվի հետ ստորագրել մինչև COP29-ը. ՀՀ նախագահի հարցազրույցը Reuters-ին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համբուրգի Կայունության համաժողովի բացմանը

Տեղի է ունեցել ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրությունը

Գևորգ Պապոյանը կգործուղվի Ֆրանսիա

Եկեղեցու վերնախավն ուղղորդվում է արտաքին ազդակներով, չի բացառվում, որ Գալստանյանին փոխարինեն Աջապահյանով. Դալլաքյան

Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ՝ աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյին. Տիգրան Ավինյանը պարգևատրել է

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում Հայաստանի Հանրապետությունը չի միացել երկու հայտարարության. ԱԳՆ

«Մերսեդես»-ը դուրս է եկել հանդիպակաց, բախվել «Ֆորդ»-ին․ 57-ամյա վարորդը մահացել է

Հրդեհը զարգացել է կայծակնային արագությամբ, ազդանշման համակարգն աշխատել է. «Դոմուս»-ը հայտարարություն է տարածել

Հասանք Մոսկվա. վարչապետը տեսանյութ է հրապարակել

2018-ին ամենուր «Մերժիր Սերժին» խոսույթն էր, երեխաներին հատուկ չէին սովորեցնում, այս դեպքի հետ համեմատելի չէ. Հակոբյան

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում Միրզոյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրի կնքման շուրջ վերջին զարգացումներին

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն (լուսանկարներ, տեսանյութ)

Զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Հարցաքննվել են դպրոցի տնօրինությունն ու ուսուցիչները, համադասարանցիները. մանրամասներ 15-ամյա աշակերտի մահվան դեպքից

Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական

Վերին Լարսի անցակետը փակ է

Պարզվել են Սուրենավանում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության դեպքի էական հանգամանքները. մեկ անձ կալանավորվել է

Գրիգոր Մինասյանը նոր պաշտոն ունի

Հայաստանն ուսումնասիրում է կորեական K2 «Սև Հովազ» մարտական տանկերի ձեռքբերման հնարավորությունը. Army Recognition

Հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում

ԲՐԻԿՍ-ի շրջանակներում Պուտին-Էրդողան առանձին հանդիպման պայմանավորվածություն է հաստատվել. հեռախոսազրույց է տեղի ունեցել

Անհրաժեշտ է սահմանել փորձագետների ընտրության չափանիշ. վարչապետի գլխավորությամբ նիստ է տեղի ունեցել

Աշխատանքային այցով մեկնեցի Մոսկվա. վարչապետը տեսանյութ է հրապարակել ինքնաթիռից

«Գործարանային» կայարանի շարժասանդուղքներն ամբողջությամբ կփոխարինվեն

Լավագույն ֆինանսական փորձառությունը Converse Mobile-ում