Ընտանեկան բռնությունների դեպքերով նյութերն ուղարկվում են դատարան. Քննչական կոմիտեն իրազեկում և նախազգուշացնում է

14/12/2022 schedule13:18

ՀՀ քննչական կոմիտեն ակտիվ միջոցներ է ձեռնարկում ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակներում քրեական օրենքից բխող նպատակների կենսագործման, բռնություններից տուժող անձանց իրավունքների պաշտպանության և բռնարարների քրեական պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու նպատակով։

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մասնավորապես ՀՀ քննչական կոմիտեի միայն Արմավիրի և Տավուշի մարզային քննչական վարչություններում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում վերջին ամիսներին բացահայտվել է հիշյալ մարզերում ֆիզիկական ներգործության, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու հատկանիշներով ընտանեկան բռնության 6 դեպք, որոնց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։

Այսպես. քննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի (Մրգաշատ գյուղի), Տավուշի մարզի (Լուսաձոր գյուղի, Այրում, Կողբ, Այգեձոր, Ն.Աղբյուր բնակավայրերի) առանձին բնակիչներ տարբեր ամիսների վիճաբանության ընթացքում քաշքշել են իրենց կանանց, հնչեցրել հայհոյանքներ, բռունցքով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Ընդ որում, առանձին դեպքերում անձինք այդ ոտնձգությունները կատարել են՝ խախտելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքով սահմանված նախատեսված անհետաձգելի միջամտություն կիրառելու, այն է՝ տուժող մերձավորին որոշակի հեռավորությունից մոտենալու արգելքի մասին որոշումները։

Երկու այլ դեպքերում էլ պարզվել է, որ ծնողը ծեծի է ենթարկել իր անչափահաս որդուն՝ նրանց թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ պատճառելով:

Նախաձեռնված քրեական վերոնշյալ վարույթներով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վարույթն իրականացնող մարմինների կողմից մեղադրանքներ են ներկայացվել համապատասխանաբար 6 անձի:

Նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննության առնելու նպատակով:

2022թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քննված՝ ընտանեկան բռնության վերաբերյալ 53 քրեական գործ ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 56 անձի վերաբերյալ ուղարկվել դատարան։

ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում իրազեկել և զգուշացնել, որ 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած և գործող ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ որոշ հանցատեսակների պարագայում, օրինակ՝ սպանություն, առողջությանը ծանր, միջին կամ թեթև վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, հոգեկան կամ ֆիզիկական ներգործությունը և այլն, հանցանքը մերձավոր ազգականի կողմից կատարելը համարվում է ծանրացնող հանգամանք:

Բացի այդ, թեև ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, օրինակ՝ առողջությանը միջին ծանրության կամ թեթև վնաս պատճառելը, անզգուշությամբ ծանր կամ միջին վնաս պատճառելը, հոգեկան կամ ֆիզիկական ներգործությունը և այլն, նախատեսված հանցանքը կատարած անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միայն հանցագործությունից տուժածի քրեական հայցի (բողոքի) հիման վրա, այսինքն՝ քրեական հետապնդումն իրականացվում է մասնավոր կարգով, սակայն, ընտանիքում բռնության հատկանիշներով հանցանքներով՝ դատախազի նախաձեռնությամբ քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով՝ անկախ քրեական հայց ներկայացնելուց կամ քրեական հայցից հրաժարվելուց՝ օրինակ հաշտության հիմքով:

Տպել
628 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին