ՔԿ-ն պարզաբանում է ներկայացրել Է․ Վանեսքեհյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթների առնչությամբ

09/12/2022 schedule18:16

Հաշվի առնելով, որ մամուլում և սոցիալական ցանցերում ակտիվորեն միակողմանի տեղեկատվություն է տարածվում է․ Վանեսքեհյանի վերաբերյալ քրեական վարույթների առնչությամբ, ՀՀ քննչական կոմիտեն հետևյալ հաղորդագրությունն է տարածել․

«ՀՀ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված վարույթի շրջանակներում տվյալներ են առկա այն մասին, որ 2022թ․ նոյեմբերի 19-ին` ժամը 01:00-ի սահմաններում, ՕԿԿ-ից լռության կանոնների խախտման վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության և Արաբկիրի բաժնի աշխատակիցները ժամանել են Երևան քաղաքի Սարմեն փողոցի համապատասխան հասցե, որտեղ նկատել են, որ երկու քաղաքացի միմյանց փոխադարձ հարվածներ են հասցնում և հնչեցնում են սեռական բնույթի հայհոյանքներ:

Քաղաքացիներից մեկը ՀՀ ոստիկանության ծառայության աշխատակիցներին հարվածներ է հասցրել և պոկել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցի համազգեստին ամրակցված տեսախցիկը։ Նշված անձը՝ է․Վանեսքեհյանը, տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին և ձերբակալվել` հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։

Նախաքննության ընթացքում, ի թիվս այլ քննչական, վարութային գործողությունների, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Զննության են ենթարկվել ոստիկանության պարեկային ծառայության ծառայողների ծառայողական համազգեստներին ամրակցված տեսախցիկների՝ քննությանը հետաքրքրող ժամանակահատվածի տեսագրությունները և կազմվել են համապատասխան արձանագրություններ, որոնցում առկա են Է․Վանեսքեհյանի կողմից ՀՀ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջին չենթարկվելու և առերևույթ բռնություն գործադրելու հանգամանքների մասին տվյալներ։

20.11.2022թ․, բավարարելով ներկայացված միջնորդությունը, քրեական վարույթի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը որոշում է կայացրել` Է․Վանեսքեհյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, և նրան ներկայացվել է մեղադրանք:

21.11.2022թ. բժշկական կենտրոնից Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել է տեղեկանք` այնտեղ տեղափոխված Է․Վանեսքեհյանի ինքնազգացողության վատացման, դրանով պայմանավորված՝ հիվանդի անկողնային ռեժիմի խախտման անհնարինության մասին, որի պայմաններում որոշում է կայացվել` ձերբակալված Է․Վանեսքեհյանին ազատ արձակելու մասին:

05.12.2022թ․ որոշում է կայացվել` ազատության մեջ գտնվող մեղադրյալ Է. Վանեսքեհյանին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին, և 06.12.2022 թվականին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդություն է ներկայացվել` նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Բացի այդ, 2022թ․ նոյեմբերի 19-ին փաստաբանից հաղորդում է ստացվել` ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից իր վստահորդ Է.Վանեսքեհյանին խոշտանգման ենթարկելու մասին, որի արդյունքում վերջինս բազմաթիվ մարմնական վնասվածքներ է ստացել և ընդունվել բուժհաստատություն ստացիոնար բուժման:

Դեպքի առթիվ 2022թ. նոյեմբերի 22-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ: Է․Վանեսքեհյանը ճանաչվել է տուժող, ոստիկանությունից պահանջվել են անհրաժեշտ վերաբերելի տվյալներն ու տեղեկությունները, որոնք դեռևս չեն ստացվել։

Այս վարույթով ևս նախաքննությունը շարունակվում է»։

Տպել
688 դիտում

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց