Կալանքի տակ գտնվող Վերմիշյանն ու նրա ընտանիքի անդամները ապօրինի գույքի գործով կանչվել են դատախազություն

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող Վահագն Վերմիշյանին եւ նրան փոխկապակցված անձանց՝ կնոջը՝ Մարգարիտա Վերմիշյանին, եւ դստերը՝ Սուսաննա Վերմիշյանին, ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանուցագրեր է ուղարկել։

Ըստ այդ ծանուցագրերի՝ Վերմիշյան ընտանիքի անդամները պետք է դեկտեմբերի 20-ին ներկայանան դատախազության հիշյալ վարչություն։ Մարգարիտա եւ Սուսաննա Վերմիշյանների ծանուցագրերում նշված է. «Վահագն Վանիկի Վերմիշյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա Ձեր անունով հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»։ 

Նշենք, որ Վերմիշյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու եւ խարդախություն կատարելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար՝ դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2 միլիոն 379 հազար 950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար եւ շուրջ 2 միլիոն 300 հազար ՀՀ դրամին համարժեք շինանյութ։ Գործը դատարանում է։ 

Վերմիշյանից բացի՝ սույն գործով ամբաստանյալի կարգավիճակ ունի եւս 7 անձ՝ Վազգեն Վոլոդյայի Պողոսյանը, Գագիկ Շաղաբեկի Գալստյանը, Ջոն Սուրենի Ֆարխոյանը, Ռազմիկ Հրաչիկի Խուրշուդյանը, Մուշեղ Սերգեյի Ավետիսյանը, Էլեն Վանիկի Գրիգորյանը, Վրեժ Տիգրանի Ասրյանը։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը պաշտոնին նշանակվել էր 2019թ. մարտի 21-ին՝ Կառավարության որոշմամբ: Մինչ այդ՝ 2017-2018թթ., եղել էր Երեւանի քաղաքապետի խորհրդական։ 2014-2017թթ.՝ ՌԴ Օրյոլ մարզի գլխավոր ճարտարապետ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցած գույքի եւ եկամուտների հայտարարագրում կալանքի տակ գտնվող Վերմիշյանը հայտարարագրել է 4 անհատական բնակելի տուն եւ 1 բնակարան՝ բազմաբնակարան շենքում, 1 այգետնակ (ամառանոց)։ Որպես տրանսպորտային միջոց՝ VOLVO XC 90 T6 մակնիշի մարդատար ավտոմեքենա եւ JAGUAR XJ8 մակնիշի մարդատար ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Վերմիշյանի դրամական միջոցները կազմել են 12 միլիոն դրամ, 18 հազար եվրո, 250 հազար դոլար:

Հատկանշական է, որ Վերմիշյանին փոխկապակցված անձանց հայտարարագրերը առկա չեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում, հետեւապես նրանց պատկանող եւ հայտարարագրված գույքի վերաբերյալ որեւէ տեղեկություն հայտնի չէ։

Նշենք, որ պետռեգիստրում Սուսաննա Վերմիշյանի անունով գրանցված երեք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն կա՝ «Յան Լեջենդս», «Արտշիննախ»  եւ «Դուռում», որի տնօրենը Արամ Վերմիշյանն է՝ Վ․ Վերմիշյանի որդին։ 

Հասկանալու համար, թե ինչպե՞ս պետք է Վերմիշյանը ներկայանա ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, քան որ գտնվում է կալանքի տակ, դատախազությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ, ըստ կարգի, նա հնարավորություն ունի ներկայացուցիչ (փաստաբան կամ մեկ այլ ներկայացուցիչ) ներգրավել եւ վերջինիս միջոցով ծանոթանալ գործի նյութերին։

Տպել
1224 դիտում

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ