Լիկբեզ Հայաստանի տարածքին վերաբերող հայտարարությունները միտումնավոր խեղաթյուրող գործիչների համար

«Ողջախոհության ճրագ» դառնալու հավակնություններով ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած, բայց նվազագույն շեմը չհաղթահարած՝ 1,54 տոկոս ստացած երբեմնի «կառուցողական» ընդդիմության ներկայացուցիչներից մեկը հարցազրույց է տվել Ժուռնալիստների միության նախագա(հ)ին։ Այս հարցազրույցին կարելի էր նշանակություն չտալ, եթե դրանում հիշյալ գործիչը՝ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, հարցազրուցավարի հետ սինխրոն չզբաղվեր փաստերի միտումնավոր խեղաթյուրմամբ, կեղծիք տիրաժավորելով։ 

Մինչ այդ մանիպուլյացիաներից մեկին անդրադառնալը՝ մի դիտարկում․ «Հայկական ժամանակ»-ի մասին խոսելիս Ժուռնալիստների միության նախագա(հ)ը եւ նրա զրուցակիցը եւս, ի թիվս այլոց, գործածում են «ընտանեկան լրատվամիջոց», «սեփական լրատվամիջոց» եզրույթները՝ այսպիսով, ըստ էության, լրատվամիջոցի հրապարակումները դիտարկելով «Կառավարությունից իջեցված» «քարոզչական պատվերի» շրջանակներում։ 

Զավեշտն այն է, որ նման կապակցություն հնչում է մասնավորապես այն գործիչների շուրթերից, որոնք «գրանտով» ընտանեկան կայք են «աշխատացնում» (որտեղ տպագրվող նյութերն իրենց վուլգար շարադրանքով արժանի են դասվել բուլվարային մամուլի դասական նմուշների շարքին), հանքարդյունավերության հսկաներից մեկի բյուջեից գրպանված միլիարդներով էլ՝ ՀԿ-ներ ու «ԹՎ»-ներ ֆինանսավորում։ Կամ էլ հետամուտ լինելով հայկական ասացվածքի տրամաբանությանը՝ «խորամանկ գառան» վարքագիծ ցուցաբերում՝ «երկու մոր ծիծ են  ուտում»՝ գոհունակությամբ կատարելով «կաթ տվողների» քաղաքական մանր ու մեծ հրահանգները։ 

Զարմանալին այն է, որ «ընտանեկան կայքերից» մեկում Ժուռնալիստների միության նախագահը ժամանակին ներկայացվել է որպես «Միքայել Մինասյանի գործուն աջակցությամբ» պաշտոնը ստանձնած եւ «միմիայն նախկինների շահերը սպասարկել շարունակող» անձ։ Բայց է՛լ ավելի զարմանալին այն է, որ սույն կայքի հետ աֆիլացված անձը չի խորշել նույն այդ՝ քաղաքական գծի սպասարկմամբ զբաղվող լրատվամիջոցի եթեր գնալ՝ այսպիսով, փաստորեն, համալրելով «սպասարկուների» շարքը։

Մեր խնդիրը, սակայն, մորալի դասեր կարդալը չէ եւ ոչ էլ աշխատաոճ թելադրելը, այլ, ինչպես ասացինք, աղաղակող մի կեղծիքի անդրադառնալը։     

Եվ այսպես․ խոսելով խաղաղության օրակարգի շուրջ ընթացող բանակցային գործընթացի համատեքստում՝ ՀՀ տարածքի չափին վերաբերող՝ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունների մասին՝ Զուրաբյանը անում է խեղաթյուրված մի պնդում։ «Էդ 29 հազար թիվը որ չե՜ն ասում․․․ ես մի քիչ արդեն սկսում եմ ջղայնանալ։ Իրականում մեր տարածքը 30 հազար է․․․ այսինքն՝ 29 հազարից ավել է»։  Հարցազրուցավար Սաթիկ Սեյրանյանն էլ, միջամտելով զրուցակցի խոսքին, փորձում է ամրապնդել իր զրուցակցի սխալը՝ նշելով․ «Գոնե դպրոցական դասագրքերում էլ է 29 հազարից ավելի․․․»։

«Կառուցողական ընդդիմության» ներկայացուցիչը, համաձայնելով ասվածին, շարունակում է պնդել․ «Այսինքն՝ 29 հազարից ավելին է, 29 հազար 800 քանի․․․․․այսինքն՝ էլեմենտար մաթեմատիկական պարկեշտությունը ենթադրում է՝ նման դեպքերում ասել՝ 30 հազար։ ․․․Ես ըտեղ քաղաքականություն եմ տեսնում, մի օր բացվելու է, որ մեր տիրապետության տակ մնացել է 29 հազար կիլոմետր ընդամենը, եւ նրանք (-խմբ. իշխանությունը) նույնքան անմեղ տեսքով ասելու են՝ գիդեք, ոնց եղել է 29 հազար, ըտենց էլ պահպանել ենք։ Այսինքն՝ էս թվերն էլ, էս մանիպուլյացիաներն էլ հենց էնպես չեն արվում»։ «Ողջախոհության ճրագի» հավակնորդ, մասնագիտությամբ ֆիզիկոս պարոն Զուրաբյանին էլեմենտար մաթեմատիկական մի հուշում անենք՝ ՀՀ տարածքը 30 հազար կիլոմետր չէ, այլ ունի ստույգ չափ՝ 29,743 կմ2 է՝ ըստ պետական վիճակագրական հաստատության՝ ԱՎԿ-ի գերստույգ տվյալի:

Հետեւապես ՀՀ տարածքի չափի մասին խոսելիս պետք է լինել ծայրահեղ կոռեկտ եւ այդ չափը չշփոթել հոնորարի կամ աշխատավարձի չափի հետ՝ այն, այսպես ասած, «կլորացված» ներկայացնելով։

Ինչ վերաբերում է ՀԱԿ փոխնախագահի դիտարկմանը, թե ինքը միտում է տեսնում «29 հազար» թիվ նշելու մեջ, ապա մենք էլ միտում ենք տեսնում նրա կողմից՝ սուտ, կեղծիք, թերասածություն պարունակող հայտարարություն անելու, քանի որ ՀՀ վարչապետը, խոսելով ՀՀ տարածքի մասին, երբեք չի կրճատել այն՝ պակասեցնելով մոտ 800-ով։
Հատուկ մի քանի հիշեցում Փաշինյանի խոսքը միտումնավոր խեղաթյուրողների համար․ առաջին անգամ այդ կապակցությունը ՀՀ վարչապետը գործածեց ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ հայտարարելով, որ «29,800 քառակուսի կմ Հայաստանի սուվերեն տարածքը կարմիր գիծ է մեզ համար»։ «ՀՀ տարածքներն անսահմանափակ չեն, ՀՀ-ն ունի սուվերեն տարածք, էդ սուվերեն տարածքը Խորհրդային Հայաստանի տարածքն է՝ 29 հազար 800 քառակուսի  կիլոմետր»,- նշեց Փաշինյանը:

Եթե պարոն Զուրաբյանը պատահմամբ բաց է թողել Փաշինյանի այս հայտարարությունը կամ էլ 29 հազարի վերջում արտասանվող 800-ը չի լսել, ապա նրա համար եւս մեկ մեջբերում Փաշինյանի՝ արդեն ՄԱԿ-ի ամբիոնից հնչած ելույթից․ ««Եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը ոչ թե տեսականորեն, այլ գործնականում, նկատի ունեմ մեր՝ միջազգայնորեն ճանաչված 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի ամբողջականությունը, նշանակում է՝ մենք կարող ենք ստորագրել խաղաղության համաձայնագիր»։

Հ1-ին տված հարցազրույցում նույնպես խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի հնարավոր բովանդակության եւ հայկական կողմի պատկերացումների մասին՝ Փաշինյանը մասնավորապես հայտարարել էր․ «Ես ասում եմ՝ ՀՀ-ն 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է: Ինչո՞ւ եմ ասում՝ 29 հազար 800, որովհետեւ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է: ․․․Եվ մենք ի՞նչ ենք ասում՝ եթե Ադրբեջանը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, որը հիմնված է 1991 թ. դեկտեմբերի 18-ին Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ) ստեղծելու համաձայնագրի վրա, մենք պատրաստ ենք այդ հենքի վրա գնալ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման»։

Փաշինյանը ՀՀ տարածքի մասին հարցն արծարծեց նաեւ «Բյուջե-2023»-ի քննարկումների ժամանակ իր եզրափակիչ խոսքում՝ մասնավորապես նշելով․ «Ադրբեջանն ունի այսպիսի դիրքորոշում, որ 2021 թվականից առաջ էլ, մայիսից առաջ էլ կան տարածքներ, որոնք, այսպես ասած, օրինակ՝ Հայաստանը օկուպացրել է, եւ եթե կա խնդիր, եւ իրենք կարծում են, որ Հայաստանն էլ իր հերթին պետք է դուրս գա այդ տարածքներից: ․․․Մենք ասում ենք՝ շատ լավ, ցույց տվեք քարտեզը, ցույց տվեք սահմանի գիծը եւ ցույց տվեք այդ սահմանի ձեր ցույց տված գիծն ի՞նչ իրավական հիմնավորում ունի: Այդ դեպքում նաեւ մենք պատրաստ ենք, ինչպես ասել եմ իմ վերջին հարցազրույցներից մեկում, իրադրությունը զարգացնել մինչեւ ամբողջ սահմանի երկայնքով, որ ո՛չ ադրբեջանական, ո՛չ հայաստանյան օկուպացված տարածքներ չլինեն:․․ Ես ուզում եմ՝ ե՛ւ հայ հանրությունը, ե՛ւ միջազգային հանրությունը սա արձանագրի՝ պայմանով, որ մեր այն սիրելի հայրենակիցները, ովքեր քարտեզի մասին այդքան էլ լավ պատկերացում չունեն, միանգամից չշտապեն որակումներ տալ, որովհետեւ խոսքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու եւ ոչ թե ընդհակառակը՝ զիջելու մասին է»:

Հավելենք նաեւ, որ կառավարող ուժի մի շարք ներկայացուցիչներ եւս, խոսելով ՀՀ-ի, այսպես ասած, «կարմիր գծերի» մասին եւ այդ համատեքստում շեշտելով ՀՀ տարածքի չափը, գործածել եւ գործածում են ոչ թե 29 հազար, ինչպես Զուրաբյանն է միտումնավոր խեղաթյուրելով ներկայացնում, այլ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր կապակցությունը։

Լ․ Զուրաբյանը սույն երկարուձիգ հարցազրույցում մի շարք այլ մանիպուլյատիվ, հայ-ռուսական հարաբերություններին վնասող, տրամաբանության կանոնների առջեւ մեղանչող հայտարարություններ էլ է արել՝ իշխանությանը մեղադրելով «Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու» մտադրության համար, ընդհուպ Նիկոլ Փաշինյանին համեմատել է Ադրբեջանի նախկին նախագահի հետ եւ որակել «կպչուն Էլչիբեյ»։ Դրանց անդրադառնալը, անկեղծ ասած, նպատակահարմար չենք գտնում...

Ընդամենն արձանագրենք, որ, ի դեմս որոշ «կառուցողական ընդդիմադիր գործիչների», գործ ունենք ոչ թե «ողջախոհության ճրագների», այլ «հանգած մոխիրների» հետ։ Իսկ «հանգածների» մասին՝ կա՛մ լավը, կա՛մ․․․ ոչինչ։ 

Հայկ Մալխասյան

Տպել
1613 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին