Երևանի գերեզմանատները մաքրվում են տասնամյակների շինաղբից․ աղբակույտերի տակ էին մնացել հին գերեզմանատեղերը

Երևանի գերեզմանատները մաքրվում են շուրջ 30 տարի կուտակված շինարարական աղբից: Աղբի կույտերի տակ էին մնացել տասնյակ հին գերեզմանատեղեր:

Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանը։

«Անբարեխիղճ քաղաքացիների կամ արհեստավորների արած աշխատանքների հետևանքն է: Շինարարական աղբի դուրսբերման աշխատանքներին ոչ ոք ուշադրություն չի դարձրել, արհեստավորները հանձն են առել աղբը դուրս բերել, բայց լցրել են մի ուրիշ աղտոտված վայր: Ու ժամանակի ընթացքում գոյացել են այդ կույտերը»,-պատմել է Զեյթունի գերեզմանատան հսկիչ Կարեն Կիրիշչյանը:

Խնդրի լուծման համար Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» կազմակերպությունը դեռ 5 ամիս առաջ նախաձեռնեց տարածքների մաքրում: Միայն Զեյթունի գերեզմանատանը հայտնաբերվեց 170 աղբակույտ՝ յուրաքանչյուրը 25-30 տոննա աղբով: Խնդրի լուծման համար Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» կազմակերպությունը դեռ 5 ամիս առաջ էր նախաձեռնել տարածքների մաքրում։

«Հին գերեզմանատեղիներ են եղել, որոնք հարազատների կողմից չեն խնամվել և շինարարական աղբը այլ գերեզմանատեղիի հարազատները կուտակել են տվյալ գերեզմանատեղիի վրա: Տարիների ընթացքում մեծ աղբակույտ է առաջացել: Մաքրման աշխատաքների արդյունքում պարզվել է, որ այդտեղ եղել է գերեզմանատեղի: Կան նաև բաց տարածքներ, որոնք գերզմանատեղի չեն»,-ասում է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Հրաչյա Նազարյանը:

Տարածքներից աղբը դուրս է բերվում պարկերով: Նեղ ու երբեմն անանցանելի արահետներով մեծ տեխնիկան մոտենալ չի կարող: Հիմնական գործը բանվորների ուսերին է: Աշխատանքներում ներգրավել են նաև քաղաքի աղբահանության և կանաչապատման հիմնարկների մեքենաները:

«Հիմա փաստաթղթի ձև ենք մշակել, որով քաղաքացին պարտավորվում է ներսում աղբ չթողնել: Բոլոր աշխատանքների ժամանակ հետևողական ենք լինում»,-ասում է Կարեն Կիրիշչյանը:

«Երևանում 21 գերզմանատուն կա, որից շահագործվում է 20-ը: Տարածքում զբաղեցնում է մոտ 550 հա, որ տրամադրված է գլխավոր հատակագծով որպես գերեզմանատուն օգտագործման: Նախագիծ ենք առաջարկել, որպեսզի հսկիչների քանակն ավելանա, դա արդեն հաստատվել է: ՀՈԱԿ-ում ավելացել է վերահսկողության բաժնի աշխատակիցների թիվը: Հետագայում առաջարկվել է, որպեսզի պարսպապատվեն գերեզմանոցները, ներկա պահին կատարվում է չափագրում, գերեզմանոցների տարածքներն են հստակեցվում: Նաև տեղի վարիչների, հսկիչների կողմից պետք է վերահսկողությունն ավելի մեծացվի, որպեսզի նման դեպքեր չունենանք» ,-ընդգծում է Հրաչյա Նազարյանը:

Թեև գերեզմանատների զգալի հատվածներ մաքրվել են, սակայն աշխատանքներ դեռ շատ կան: Այս օրերին մաքրվում ու բացվում են նաև տարիներով ճահճացած ու եղեգնուտներով փակված տարածքները: Հաջորդ տարի գերեզմանատների մաքրումը կիրականացվի մրցույթում հաղթած կազմակերպության ուժերով: Ոլորտը կանոնակարգելու համար առաջիկայում նախատեսվում են մի շարք այլ փոխոխություններ:

«Այս պահին առաջարկությամբ հանդես ենք եկել, որոպեսզի կազմակերպության կողմից մատուցվող վճարովի ծառայությունների ցանկը համալրվի, որի արդյունքում ոլորտում առկա արատավոր երևույթների դեմ պայքար կլինի՝ ապօրինի ձեռնարկատիրության: Կազմակերպությունը կմատուցի նաև գերեզմանի բարեկարգման խնամքի ծառայություններ, որը կլինի կամավորության սկզբունքով, եթե քաղաքացիները կցանկանան, կծանոթանան գնացուցակին և կկարողնան օգտվել»,- նշում է ՀՈԱԿ-ի գլխավոր իրավաբան Եվա Օհանյանը:

Գործող օրենսդրությամբ համայքնային գերեզմանատներում հուղարկավորության համար տեղը հատկացվում է բացառապես անվճար, սակայն միայն մահվան վկայականի առկայության դեպքում: Հողահատկացման չափը ևս սահմանված է օրենքով՝ ոչ ավել, քան 12.5 քմ՝ այն էլ ընտանեկան գերեզմանատեղիի համար: Տարածքի նախապես ամրագրում օրենքը չի նախատեսում, մինչդեռ գերեզմանատներում կարելի է հանդիպել գերեզմանատեղերի, որտեղ չկան հուղարկավորություններ: «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ այժմ ապօրինի գերեզմանատեղերը փոխադարձ համաձայնությամբ քանդվում են:

«1965 թ.-ից է գործում գերեզմանատունը: Գերեզմանատանն այս պահին ունենք երկու գերեզմանատեղի, որը բետոնապատված է, բայց թաղում չկա մեջը, քանդման ենթակա է» ,- պատմում է Դավթաշենի գերեզմանատան վարիչ Արտյոմ Նորեկյանը:

«Տարածքը ձեռք է բերվել մոտ 30 տարի առաջ: Հայրիկիս գերեզմանը գտնվում է Սովետաշենում, իսկ այնտեղ փլուզում էր տեղի ունեցել, այդ պատճառով մենք որոշեցինք տեղափոխել: Տրվեցին համապատասխան փաստաթղթերը, սակայն ստացվեց այնպես, որ ես որոշ պատճառներով հապճեպ տեղափոխվեցի Մոսկվա: Այդպես ձգձգվեց, որից հետո փաստաթղթերը չկարողացանք գտնել: Դիմեցինք թաղման բյուրո, որտեղ բացատրեցին կանոնակարգը, ու տեսնում եք այսօր, օրենքը պահանջում է, որ պետք է քանդել, որից հետո կորոշեն հետագա քայլերը»,- մեզ հետ զրույցում ասում է Տիգրան Սահակյանը:

«Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային կազմակերպությունն աշխատանքը թափանցիկ ու առավել հասանելի դարձնելու համար այժմ մշակում է նոր ծրագիր, որը հնարավորություն կտա տարածքի ընտրությունից մինչև վկայականի տրամադրում անցնել առցանց եղանակով:

«Գրանցումը որպեսզի ժամանակատար չլինի, կարող են էլեկտրոնային տարբերակով տեսնել, թե ինչ փաստաթղթեր են պահանջվում գրանցվելու համար, որպեսզի տրվի սեփականության վկայական՝ գերեզմանատեղիի համար»,-ընգծում է ՀՈԱԿ-ի ժ/պ Հրաչյա Նազարյանը:

Երևանի գերեզմանատներում հնարավոր չարաշահումները բացառելու, նախկինում կատարված ապօրինությունները հայտնաբերելու ուղղությամբ ամենօրյա աշխատանք է տարվում: Նպատակը քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն է:

Տպել
864 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ