Զատուլինը որոշել է «զադնի դնել», բայց շարունակում է տվայտվել «միջանցքի» հարցով

ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը որոշել է ի հավաստումն հայ-ռուսական բարեկամության՝ հետ կանգնել շաբաթներ առաջ արած իր՝ ոչ բարեկամական հայտարարությունից, այսպես ասած՝ «զադնի դնել»։ Խոսքը չարաբաստիկ «միջանցքի» մասին նրա հայտարարությանն է վերաբերում։

Քաղաքական կենսագրության պատկառելի ստաժով, տասնյակ ժամերով հարցազրույցներ տված, հանրային ելույթներ ունեցած գործիչը, փաստորեն, կարող է այսօր մի բան ասել, մի քանի օր հետո հրաժարվել սեփական մտքի արգասիքներից, այսինքն՝ հերքել ինքզինքը։ Նման կեցվածքը, համաձայնեք, լրջմիտ, իր ամեն մի բառի համար պատասխանատվություն կրելու պատրաստ ու պատվարժան գործչի բնութագրիչ չէ, եւ այդպիսի գործիչների ասածների նկատմամբ հավատ ընծայողները պետք է համապատասխան հետեւություններ անեն։

Նշենք, որ Հ1-ի հաղորդավար Պետրոս Ղազարյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ նախօրեին տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ շոշափելով Զատուլինի՝ Հայաստան մուտքի արգելքի թեման, մասնավորապես ասել էր․ «Զատուլինը հայտարարում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ մենք «միջանցք» ենք ստորագրել, եւ նա ասում է՝ գնացեք ստորագրողին հարցրեք, թե ինչու է ստորագրել, սա Ալիեւի նարատիվն է։ Երբ Զատուլինը կրկնում է Ալիեւի միտքը, ե՛ւ ստում է, ե՛ւ դա ուղղված է մեր պետականության դեմ, ձեզնից մեկը էնտեղ չի ասում՝ հարգելի՛ Զատուլին, գուցե դրա՞ համար է Ձեր մուտքն արգելվել, ուզում եք ՀՀ սուվերեն տարածքը վերցնեք ու տաք Ադրբեջանին»։ Արծվիկ Մինասյանը, պարզվում է, չի լսել, որ ռուսաստանցի իր կոլեգան յուրային հեռուստաալիքի հետ զրույցում նման բան է ասել, բայց «դատապարտելի» է որակում ասվածը. «Ցանկացած անձի եմ ես դատապարտում, ով նման բան կասի»:

Լրատվամիջոցներից մեկը, գնալով Պ․ Ղազարյանի խոսքերի հետքերով, Կոնստանտին Զատուլինին այսօր հարցրել է՝ արդյոք վերջինս ասե՞լ է այն, «ինչ Պետրոս Ղազարյանն է նրան վերագրում, եթե այո, ապա ինչի՞ց ելնելով է ասել»։

«Ոչ, ես այդպիսի բան չեմ հայտարարել»,- իր խոսքերից հրաժարվել է ՌԴ պատգամավորը՝ պարզաբանելով․ «Հայկական լրատվամիջոցներից մեկն ինձ հարց տվեց, թե ինչու է ՌԴ-ն ՀՀ-ից պահանջում, որ միջանցք բացի։ Ես ասացի, որ միջանցքի հարցի վերաբերյալ ամեն ինչ ճշտեք Նիկոլ Փաշինյանից, քանի որ նա իր վրա է վերցնում կամ չի վերցնում ինչ-որ պարտավորություններ, այդ թվում՝ կապված միջանցքի հետ։ Ահա այն ամենը, ինչ ես ասել եմ դրա վերաբերյալ, ես ոչ մի համաձայնագրի հղում չեմ կատարել։ Դա արդեն հետո սկսեցին գրել, թե Զատուլինը ՀՀ-ին վերագրում է միջանցքի համաձայնություն, մինչդեռ եռակողմ հայտարարության մեջ նման համաձայնություն չկա։ Ես եռակողմ հայտարարությանն ընդհանրապես հղում չեմ արել, դա այդպես են մեկնաբանել հայկական այն ԶԼՄ-ները, որոնք Կառավարության գիծն արդարացնելու շահագրգռվածություն ունեն, բայց ես Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն բանին, որ եթե հաստատվի այն ամենը, ինչ գրված է, այսպես կոչված, «վաշինգտոնյան դեկլարացիայում», ապա «միջանցք» բառն այնտեղ չի օգտագործվում, բայց այնտեղ կա կետ՝ կապված ցամաքային ճանապարհի հետ, որը կարելի է անվանել միջանցք կամ չանվանել։

Նույնիսկ այն դեպքում, երբ ինչ-որ միջանցք տրամադրվում է, ապա պետք է շատ ուշադիր լինել, թե ով է իրականացնում իրավազորությունը, ինչպես է անցնում ստուգումը, ում ձեռքերում են մաքսակետերը, կա՞ն մաքսակետեր, թե՞ չկան։ Եթե «վաշինգտոնյան դեկլարացիայում» այս կետը կա, նշանակում է, որ ՀՀ-ն այդ հարցի վերաբերյալ քննարկումներ տանում է, իսկ Ադրբեջանն էլ, ինչպես գիտեք, ամենուր օգտագործում է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, ավելին՝ Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ պարոն Ալիեւը խոսում էր այն 5 պայմանների մասին, որոնք իրենք առաջ են քաշում՝ որպես ՀՀ-ի հետ հարաբերությունների բազային նախապայմաններ, դրանցից մեկն էլ «Զանգեզուրի միջանցքն» է։ Այնտեղ կան գեղեցիկ խոսքեր խաղաղության, սրա-նրա մասին, բայց հետո կա նաեւ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք։ Դա է ասում Ալիեւը, բայց նա դա ասում է ՌԴ նախագահի եւ ՀՀ վարչապետի մասնակցությամբ հանդիպման ժամանակ»։

Այժմ տեսնենք, թե ինչ է հայտարարել Ադրբեջանի «միջանցաքային» նարատիվը տիրաժավորող, իսկ ՀՀ վարչապետի՝ «միջանցք չկա եւ չի լինելու» պնդումը ականջի կողքով անցկացնող պարոն Զատուլինը իր խնդրո առարկա հարցազրույցում։ (Աղմկահարույց այդ զրույց-մենախոսությունից հետո հավանաբար Կրեմլից մեսիջներ են ուղարկվել՝ բարոյախրատական-բացատրական խիստ կոնկրետ բովանդակությամբ)։

 «Հնարավոր միջանցքի մասին հարցերը պետք է տալ նրանց, ովքեր ստորագրել են համաձայնագրերը։ Հայկական կողմից դա եղել է Նիկոլ Փաշինյանը։ Երբ նա ստորագրում էր այդ համաձայնագիրը, ինչի՞ մասին էր մտածում։ Եվ ինչո՞ւ են նա եւ հայերը այդ հարցերը վերահասցեագրում Ռուսաստանին։ Այդ ձե՛ր վարչապետն է ստորագրել նման պայման։ Ուրեմն գոյություն ունեն տարբեր կարծիքներ այդ միջանցքի մասին, որ այն շատ  անհրաժեշտ է տարածաշրջանի տնտեսական զարգացման համար, սա մի պատմություն է։ Մյուս պատմությունն այն է, որպեսզի կազմակերպվի թուրքական էքսպանսիան ՀՀ-ի տարածքով դեպի Կասպիական ավազան՝ Ղազախստանի ուղղությամբ, ինչպես նաեւ ՌԴ մուսուլմանական ինքնավարություններ։ Այսինքն՝ ընդգծվում է այդ միջանցքի ռազմական եւ աշխարհաքաղաքական նշանակությունը։ Իմ տպավորությունն այն է, որ Ռուսաստանը բացարձակապես չի հանդիսանում այդ միջանցքի ստեղծման գլխավոր շահագրգիռ կողմը։ Գլխավոր շահագրգիռները Ադրբեջանն ու Թուրքիան են։ Համապատասխանաբար Հայաստանն էլ պետք է իր դիրքորոշումը կառուցի՝ պետք է դա իրեն, թե պետք չէ։ Մենք, ինձ թվում է, չենք մասնակցում միջանցքը բացելուն ուղղված Հայաստանի դեմ ճնշումներին։ Եթե իրենք՝ հայերը, վերընտրում են Կառավարությունը 2021թ.-ին, ինչո՞ւ են նրանք պահանջներ ներկայացնում Ռուսաստանին՝ միջանցքի հետ կապված։ Միջանցքը ստորագրել է Փաշինյանը։ Եթե դուք համարում եք, որ նա պետք է շարունակի ղեկավարել Կառավարությունը, ի՞նչ կապ ունի այստեղ Ռուսաստանը»։ »

Մեկ պարբերության մեջ մոտ 10 անգամ «միջանցք» բառը տարբեր համատեքստերում հոլոված Զատուլինը, փաստորեն, այսօր հայտարարում է, թե նման գեոդեզիական տերմին, որը, նկատենք, առնչվում է այս կամ այն երկրի սուվերենիտետին եւ իրավական որոշակի հետեւանքներ առաջացնում, չի գործածել: Լավ է՝ չի հայտարարել՝ հարցազրույց տված պերսոնն ինքը չէ, այլ իր դիմագծերով ինչ-որ ֆեյք։ Ի դեպ, ուշադրություն դարձնենք, որ նա «միջանցքի» մասին խոսելիս միջանցք բառը չի գործածում թեականորեն՝ «այսպես կոչված միջանցք» ձեւով, այլ միջանցքի մասին խոսում է՝ որպես հաստատապես գոյություն ունեցող մի բանի, եղելության, որն էլ, իր պնդմամբ, «ստորագրել է Փաշինյանը»։

Հարկ է ուշադրություն դարձնել նաեւ Զատուլինի խոսքի այն հատվածին, որը հաջորդում է ինքզինքը հերքելուն․ խոսելով մտացածին «վաշինգտոնյան դեկլարացիայի» մասին՝ Զատուլինը չի խորշում այն «այսպես կոչված»-ով անվանել՝ թեականորեն խոսելով դրա մասին, եւ նշում է, թե ««միջանցք» բառն այնտեղ չի օգտագործվում, բայց այնտեղ կա կետ՝ կապված ցամաքային ճանապարհի հետ, որը կարելի է անվանել միջանցք կամ չանվանել։ Նույնիսկ այն դեպքում, երբ ինչ-որ միջանցք տրամադրվում է, ապա պետք է շատ ուշադիր լինել, թե ով է իրականացնում իրավազորությունը, ինչպես է անցնում ստուգումը, ում ձեռքերում են մաքսակետերը, կա՞ն մաքսակետեր, թե՞ չկան»։

Այս նախադասությունը ստիպում է կասկածի տակ դնել ոչ միայն այն ասողի սթափությունը, այլ նաեւ կոմպետենտությունը՝ որպես Կրեմլի հետ սերտ շփվող անձ։ Պետդումայի պատգամավորը տեղյա՞կ է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ելակետային, հիմնարար փաստաթուղթը հենց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է, որին հղում է արվում հետագա մյուս փաստաթղթերում, այդ թվում՝ Սոչիի, այլ ոչ թե հիպոթեթիկ՝ «այսպես կոչված վաշինգտոնյան դեկլարացիան»։ Իսկ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում, ինչպես երեկ հանգամանորեն լիկբեզ արեց Փաշինյանը, ո՛չ «Զանգեզուրի», ո՛չ «Զուրազանգի», ո՛չ էլ որեւէ այլ անունով միջանցքի մասին որեւէ հիշատակում չկա՝ «նի՛խթ»։  

«Միջանցք» տերմինը գործածվում է միայն «Լաչինի միջանցք» կապակցության դեպքում։ Տպավորություն է ստեղծվում, որ պարոն Զատուլինի համար իր երկրի նախագահի ստորագրությամբ հայտարարությունը ստորակա է «վաշինգտոնյան» փաստաթղթին, խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներում էլ հեգեմոն է ԱՄՆ-ն, եւ գործընթացի հանգուցալուծումը պետք է տեղի ունենա ոչ թե նոյեմբերի 9-ի, այլ «վաշինգտոնյան դեկլարացիայի» հիման վրա։ Եվ բացի այս, եթե հայտարարության տեքստում «տրանսպորտային ուղի» կապակցության փոխարեն «միջանցք» տերմինի գործածման անհրաժեշտություն ծագեր, ապա հայտարարության տեքստը կազմած պարոն Պուտինը, վստահաբար, հենց այդ տերմինն էլ գործածած կլիներ, եւ Զատուլինը ստիպված չէր լինի արհեստական հավելագրումներ անել հիշյալ տեքստին։ 

Վախենանք պարոն Զատուլինն այժմ էլ իր այս պարզաբանումից հրաժարվի եւ, բացի ՀՀ-ում անցանկալի անձ ճանաչվելուց, անցանկալի անձ համարվի նաեւ Կրեմլում։ 

Հեղինե Մանուկյան

Տպել
2950 դիտում

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)