Ներառականության ապահովումը ՄԿՈՒ ոլորտում առաջնային խնդիրներից է. Ժաննա Անդրեասյան

20/10/2022 schedule16:33

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Խելամիտ հարմարեցումները մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատություններում հաշմանդամություն ունեցող անձանց համար» օրենքի նախագծի քննարկմանը, որը կազմակերպվել էր «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» շրջանակում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարության, ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչներ, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների անդամներ, միջազգային գործընկերներ և շահագրգիռ պետական կառույցների աշխատակիցներ:

Օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դնում ՄԿՈՒ հաստատություններում հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսվող խելամիտ հարմարեցումների հասկացությունը: Դրա նպատակն է ծառայել որպես իրավական հիմք՝ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց համար մասնագիտական կրթության հավասար հնարավորություններ (ներառյալ ֆիզիկական, տեղեկատվության և հաղորդակցության հասանելիությունը, հատուկ կրթական պայմանների ապահովումը և խելամիտ հարմարեցումները) և ներառականության սկզբունքներ։

Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ խնդիրը հրատապ է, քանի որ մատչելիությունը և ներառականության ապահովումը նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում ամենակարևոր անելիքներից են:

«Հանրակրթության ոլորտում այդ ուղղությամբ բավական ջանքեր ենք ներդրել, որոնք պետք շարունակել: Համընդհանուր ներառման ուղղությամբ փուլային անցում ենք կատարում նախադպրոցական կրթության ոլորտում. համապատասխան կարգերը մշակված են, ֆինանսավորումն ապահովվում է: Այս առումով մասնագիտական կրթության ոլորտն ամենախոցելին է ոչ միայն ֆիզիկական ենթակառուցվածքների և հարմարեցումների տեսանկյունից, այլև օրենսդրական մակարդակում՝ կրթության իրավունքի ապահովման և երաշխավորման համատեքստում»,- ասել է նախարարի տեղակալը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ քանի որ օրենսդրական կարգավորումներն անկատար են, մարդիկ չեն կարողանում իրացնել իրենց կրթության իրավունքը՝ պայմանավորված առանձնահատուկ պայմաների կարիք ունենալու հանգամանքով. «Համատեղ ջանքերով օր առաջ պետք է լուծումներ գտնեք թե՛ օրենսդրական մակարդակում, և թե՛ ոլորտում կարողությունների զարգացման, համապատասխան ծառայությունների ներդրման, միջավայրային հարմարեցումների տեսանկյունից: Այս ամենի իրագործումը միջին մասնագիտական կրթությունը կդարձնի մատչելի, հասանելի և ներառական»:

Նա նաև տեղեկացրել է, որ հանրային քննարկման է դրվել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որտեղ հստակ կետերով առանձնացվել են կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման և ներառման միջոցով ուսուցման կազմակերպմանն ուղղված քայլերը: Արդեն մշակվել և լրամշակվում է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում հաստատությունների ֆինանսավորման կարգը, որտեղ ներառականության ֆինանսավորումն առանձին բաղադրիչ է դիտարկվում:

Քննարկմանը բացման խոսքով հանդես են եկել նաև ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը և «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ղեկավարի տեղակալ Լուսինե Ղուկասյանը:

Միջոցառման ընթացքում «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի փորձագետ Մուշեղ Հովսեփյանը մանրամասն ներկայացրել է օրենքի նախագիծը, որին հաջորդել են շահագրգիռ քննարկում և հարցուպատասխան։

Նշենք, որ «Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը և իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի և «ՍԻՎԻՏՏԱ Հայաստանի» կողմից։

Ծրագրի նպատակն է ընդլայնել երիտասարդների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային հմտությունների զարգացման հնարավորությունները, համապատասխանեցնել դրանք աշխատաշուկայի պահանջներին, ինչպես նաև խթանել վերջիններիս ներգրավվածությունը բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտներում։

Տպել
429 դիտում

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)