Փարիզի փորձերը՝ սեպ խրելու Երևանի և Բաքվի հետ Մոսկվայի հարաբերություններում, դատապարտված են ձախողման. ՌԴ ԱԳՆ

Մոսկվա-Երևան-Բաքու հարաբերություններում սեպ խրելու Փարիզի փորձերը դատապարտված են ձախողման և կհանգեցնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության արժեզրկման։ Այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից։

«Էմանուել Մակրոնի այն հայտարարությունը, թե Ռուսաստանն իբր ԼՂՀ հակամարտությունն օգտագործում է Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու համար, աղաղակող և բացարձակ անընդունելի ենք համարում։ Նման պոռթկումները Արևմուտքի հակառուսական գծի և Ռուսաստանին հրեշացնելու հունի մեջ են և վկայում են այն մասին, որ փորձ է արվում Ուկրաինայից առճակատման տրամաբանությունը տեղափոխել հետխորհրդային տարածքի այլ հատվածներ, այդ թվում՝ Հարավային Կովկաս։

Ֆրանսիայի նախագահի անհեթեթ մտքերը խոսում են այն մասին, որ Փարիզը շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու հարցում և հարցականի տակ է դնում սեփական երկրի ունակությունն այդ հարցում կառուցողական դեր խաղալու առումով»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ից։

Գերատեսչությունից հիշեցրել են, որ ի տարբերություն Ֆրանսիայի, որը նույնիսկ Բաքվի և Երևանի միջև սրացման շրջանում սահմանափակվում էր խաղաղության ստանդարտ կոչերով, Ռուսաստանը գործնականում աջակցում էր հակամարտության կարգավորմանը։

«Մեր երկիրը վճռորոշ ներդրում ունեցավ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման հարցում, որը վերջ դրեց արյունահեղությանը։ Նշված պայմանավորվածության համաձայն տեղակայված խաղաղապահ զորախումբը շարունակում է անվտանգության երաշխիք մնալ տարածաշրջանում»,- հավելել է ՌԴ ԱԳՆ-ից:

Նշվում է, որ հենց Ռուսաստանն է գործարկել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների համալիր կարգավորման աշխատանքը: Մասնավորապես, քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, խաղաղության պայմանագրի կնքման, հասարակության և փորձագետների գծով երկխոսության հաստատման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները միտումնավոր հրահրելու համար՝ նշելով, որ ՌԴ քայլերը Կովկասի տարածաշրջանում և դրանից դուրս ապակայունացման ջանքերի են նման:

Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ նշելով, որ France 2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մակրոնն ասել է՝ Մոսկվան վերջին ամիսներին լարվածություն է բորբոքել՝ հօգուտ Ադրբեջանի:

Տպել
1040 դիտում

2022-ին ՊԵԿ 89 ծառայող ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, 5-ը՝ ազատվել աշխատանքից (տեսանյութ)

ՀՀ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքել են Լաչինի և Կուբաթլուի ուղղությամբ հարձակումների մասին ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը

Արմավիրի մարզում հայտնաբերվել է հերթական ապօրինի ընդերքօգտագործման դեպքը․ նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ՍԱՏՄ նորանշանակ ղեկավարին

ՀԿԵ-ի 2023 թվականի ներդրումային ծրագիրը կգերազանցի 2 մլրդ դրամը

ՀՀ նախագահն ընդունել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր ղեկավար մաեստրո Տիգրան Հեքեքյանին

Եթե կա հետընթաց, ուրեմն մի բան սխալ է գնացել. վարչապետը մտահոգված է կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանի նահանջով

Բոլոր այն մարզիկները, որոնք կդառնան Օլիմպիական չեմպիոն, Հայաստանում նրանց անունով մարզադպրոց կհիմնվի. վարչապետ

Ամերիաբանկն ամփոփեց Visa-ի հետ համատեղ արշավը. հայտնի է Volkswagen ID.4 էլեկտրամոբիլի հաղթողը (տեսանյութ)

Արժևորում ենք Խորվաթիայի հետ մեր հարաբերությունները և պատրաստակամ ենք դրանք որակապես նոր մակարդակի հասցնելու․ Միրզոյան

Հայ-խորվաթական կապերն ունեն առաջընթացի մեծ ներուժ․ վարչապետն ընդունել է Խորվաթիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

Ադրբեջանն ու Թուրքիան գիտեն, որ ճանապարհների բացման կարիքը հենց ՀՀ-ն ունի և փորձում են բացելու գինը ավելացնել․ վարչապետ

Եվրամիության կողմից հայ-ադրբեջանական սահմանին դիտորդներ կտեղակայվեն այլ պատճառով․ վարչապետը մանրամասնել է՝ ինչու ոչ ՀԱՊԿ

Սկանդալի փնտրտուքն այստեղ անպտուղ զբաղմունք է․ Աղաջանյանը՝ իր հրաժարականի ու Խանդանյանի առաջադրման հանգամանքի մասին

Պատրաստակամութիւն կը յայտնէմ օգնութեան ձեռք երկարելու Սուրիոյ ժողովուրդին․ Արամ Ա կաթողիկոսը ցավակցագիր է հղել

Օղի է խնդրել, մերժում ստանալով՝ հայհոյել է․ Արմավիրի մարզի 65-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ

2022թ. հայրենադարձության 8000 դիմում է ստացվել․ վարչապետն այցելել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Արցախում կրկին գազ չկա. Ադրբեջանը խափանել է գազատարի աշխատանքը

Սեյրան Օհանյանն այլևս անձեռնմխելի չէ

Տոյվո Կլաարն առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել Թբիլիսիում

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածուն Սարգիս Խանդանյանն է

ՔԿ-ն՝ ամիսներ առաջ Դավթաշենի կամրջից նետված 16 և 21 տարեկան երիտասարդների գործի ընթացքի մասին

ՀՀ և Խորվաթիայի ԱԳ նախարարները դիվանագիտական կրթության և վերապատրաստման վերաբերյալ հուշագիր են կնքել

Հրդեհավտանգ համարվող առաջնային խախտումները վերացվել են. «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը թույլատրվել է

Հալեպի նահանգապետն ընդունել է Սիրիայում ՀՀ դեսպանին ու հայկական պատվիրակությանը

«Մալաթիա» տոնավաճառի տնօրինությունը դիմել է դատարան. բողոքարկում են տեսչական մարմնի որոշումը

Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան ճանապարհահատվածը դժվարանցանելի է

Ինձ և հանրությանը հետաքրքրում է, թե ով է տվել պատվերը. Թորոսյանը՝ Վարդապետյանին

Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել երկրաշարժի էպիկենտրոն Ղահրամանմարաշում. նա կայցելի վրանային ավան

Որոնք են հանրային օբյեկտներում հրդեհային անվտանգության հետ կապված հաճախ կրկնվող խախտումները

Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը կշնորհվի «Փյունիկին»

Հայկոյի իրական դարձած հեքիաթի՝ հայրության մասին «Կյանքով» երգն արդեն հասանելի է (տեսանյութ)

Ցավում եմ, որ մեր եղբայրները գնացել են ծառայության մի բանակում, որի նախարարը եղել է Սեյրան Օհանյանը. Արփի Դավոյան

Թուրքիայի հարավային ափերի մոտ նոր երկրաշարժ է տեղի ունեցել

Կարմիր խաչի միջնորդությամբ Լաչինի միջանցքով Հայաստան է տեղափոխվել 17 անձ

Ինչում է մեղադրվում Չարչյանն ու ինչու պետք է զրկել անձեռնմխելիությունից. դատախազը ներկայացրել է մեղադրանքի մանրամասները

Ողբերգական դեպք Օշական գյուղում․ սեփական տանը հայտնաբերվել են տղամարդու դի և կիսաայրված անկողին

ԱԺ նախագահը հանդիպել է մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ

Խորվաթիայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Սեյրան Օհանյանին առնչվող քրեական գործով ցուցմունք տվողների թվում են Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը