Ադրբեջանի ԶՈԻ-ն պետք է լքի ՀՀ ինքնիշխան տարածքը. Ալեն Սիմոնյանը՝ Վալենտինա Մատվիենկոյին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հոկտեմբերի 10-ին հյուրընկալել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից:

Գործընկերները փաստել են, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև բազմակողմանի կապերն անշեղորեն զարգանում են բարեկամության և փոխըմբռնման պատմական ավանդույթների հունով:

Զրուցակիցներն արձանագրել են, որ երկկողմ կապերի շարունակական զարգացման երաշխիքն ակտիվ երկխոսությունն է, որի շրջանակում առանձնացվել է խորհրդարանական փոխգործակցության նշանակալի դերակատարումը:

Հատուկ ընդգծվել է մեր խորհրդարանների պրոֆիլային հանձնաժողովների համատեղ գործունեությունը, որտեղ ձևավորվել է համատեղ նիստերի պրակտիկան: Հաջորդ ամիս Երևանում նախատեսվում է Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը:

ՀՀ ԱԺ նախագահը Վալենտինա Մատվիենկոյին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի մանրամասները՝ նշելով, որ մեր դիրքորոշումը միանշանակ է. ադրբեջանական զինված ուժերը պետք է լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը: Ծավալուն անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությանը, որի ժամանակ հաշվի կառնվեն և կերաշխավորվեն Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքներն ու անվտանգությունը:

«Հայաստանի Հանրապետությունը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի մեր տարածաշրջանում հաստատվի ամուր խաղաղություն: Վստահ եմ, որ դա նաև լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության ռազմավարական շահերին»,- շեշտել է ՀՀ ԱԺ նախագահը:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը Վալենտինա Մատվիենկոյին հրավիրել է Երևան:

«Հայաստանը մեզ համար ոչ միայն դաշնակից է, այլ  նաև եղբայրական ջերմ հարաբերություններով ենք կապված»,- նշել է Վալենտինա Մատվիենկոն՝ սիրով ընդունելով հրավերը:

Տպել
542 դիտում

Պապիկյանը տունդարձին սպասող զինծառայողներին հանձնել է վկայականները, պարգևատրել ժամացույցներով

Վրեժից դրդված արձակել էր 15 կրակոց. «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի դստեր սպանությունը բացահայտվել է

Բարձր ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձը. ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ

Իրանցի զինվորականն այցելել է Հայաստանի և Ադրբեջանի հետ իրանական սահման

Ուժեղ Հայաստանն ավելի շատ հնարավորություններ կունենա ընտրելու գործընկերներ և դաշնակիցներ. Պետդեպ

Ադրբեջանում երկրորդն երկրաշարժն է գրանցվել

«Հայբիզնեսբանկ»-ը հայտարարում է ակցիա Apple Pay-ով վճարումների համար

Հայաստանում կա՞ երկրաշարժի վտանգ և ո՞ր քաղաքներն են ամենավտանգավոր գոտում. սեյսմոլոգը մանրամասնում է

Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

Ամոնիակի արտահոսք, ցիստեռնի բռնկում. Գյումրիում անցկացվել են ՀԿԵ-ԱԻՆ համատեղ զորավարժություններ

Բացահայտվել են Լոռու, Արմավիրի, Վայոց ձորի մարզերում դանակահարությունների դեպքեր

«Գոյ» թատրոնը չի փակվում․ նախարարը պարզաբանեց ստեղծված վիճակը

Ամերիկյան բիզնեսների հաջողությունը մեր շուկայում մեծապես կարևոր է. Մհեր Գրիգորյան

«Զանգի էսօրվա զոհին, նախշուն, սիրուն Սուսոյին». Գարիկ Մարտիրոսյանը նոր՝ հումորային երգ է ներկայացրել (տեսանյութ)

Զինված մարդիկ չեն կարող լինել դպրոցներում․ նախարար

Առողջական տարբեր խնդիրներով 12 մարդ Արցախից տեղափոխվել է ՀՀ բուժկենտրոններ

Ադրբեջանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Նախարարությունը միշտ աջակցել է Արցախի կրթական գերատեսչությանը

Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է Գագիկ Սուրենյանին

Իրանից ժամանած բեռնատարի ցեմենտը փոխարինվել է այլ բեռով, կապարակնիքը՝ դիտավորյալ փոխվել. ՊԵԿ

ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող մի շարք օբյեկտների

ՀՀ ՌԴ շատ քաղաքացիներ են եկել. պատրաստ ենք հայ-ռուսական դպրոց բացել, որ ռուսերենով կրթություն ստանան. նախարար

Պապիկյանը մասնակցել է զինծառայողներին դիրքեր ճանապարհելու արարողությանը (լուսանկարներ)

Թուրքիայի հյուրանոցներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ

Փարիզ-Երևան թռիչքով ՀՀ եկած 61-ամյա տղամարդը «Զվարթնոցում» հանկարծամահ է եղել

Կիլոգրամով թմրամիջոց հայտնաբերելու գործով բերման ենթարկվածների թվում է «Լեդի Հակոբ»-ի եղբոր որդին

Վլադիկավկազից Լարս տանող ավտոճանապարհը փակ է ծանր բեռնատարների համար

Հստակեցվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքը, առաջիկայում կշրջանառենք ստեղծման նախագիծը․ ԿԳՄՍ նախարար

Աշխարհի ամենաուժեղ բանակների բախման հետևանքները հրեշավոր են լինելու. Մեդվեդև

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 69 անդամ կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը

Ո՞վ է «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն

Սոչիում երկրաշարժ է գրանցվել

ԱՄՆ դեսպանատան և ՀՀ քննչական կոմիտեի միջև ձևավորվել են սերտ համագործակցության ավանդույթներ. Քվին

Լեռնային Ղարաբաղն իր ամբողջ պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի հետ. Մարուքյան

Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Արցախում

Կասկադի հարևանությամբ մեկնարկել է հատված ծառերի փոխարինման գործընթացը (լուսանկարներ)

Ուկրաինային մարտական ինքնաթիռներ մատակարարելու հարցը ԵՄ երկրները պետք է առանձին որոշեն. Միշել

Վթարի պատճառով 10,5 ժամ ջուր չի լինելու Դիլիջանի մի մասում

Երևանի Մալաթիայի փողոցում վթարի հետևանքով մեքենան կողաշրջվել է. կան տուժածներ

Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում