Հոկտեմբերի 1-ից ստուգումների մասին փաստաթղթերը և բողոքարկման հանձնաժողովի որոշումները կծանուցվեն էլեկտրոնային եղանակով

05/10/2022 schedule14:50

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում 2022 թվականի հոկտեմբերի 1-ից հարկային ստուգումներին և ուսումնասիրություններին վերաբերող փաստաթղթերը, ինչպես նաև հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի որոշումները հարկ վճարողներին ծանուցվում են էլեկտրոնային եղանակով և համարվում պատշաճ ծանուցված՝ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում տեղադրելու օրվանից:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հարկ վճարողները հնարավորություն ունեն անձնական գրասենյակի «Ծանուցումներ» բաժնի համապատասխան ենթաբաժնում իրենց լիազորությունների շրջանակներում դիտել ստուգումներին և ուսումնասիրություններին վերաբերող փաստաթղթերը և բողոքարկման հանձնաժողովի որոշումները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ներկայացնել առարկություններ և այլ փաստաթղթեր: 

Կոմիտեն միաժամանակ հայտնում է, որ «Ծանուցումներ» բաժնի համապատասխան ենթաբաժնում հարկ վճարողներին հնարավորություն է ընձեռվել մուտքագրելու էլեկտրոնային փոստի հասցեները, որոնց միջոցով նույնպես կիրազեկվեն անձնական էջում տեղադրված ստուգումներին և ուսումնասիրություններին վերաբերող փաստաթղթերի, հանձնաժողովի որոշումների տեղադրված լինելու վերաբերյալ:

Տպել
902 դիտում

Երևանում 10 անչափահաս է բերման ենթարկվել․ հայտնաբերվել են դանակներ

Ադրբեջանի խորհրդարանը Ֆրանսիայի հետ միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խումբ չի ստեղծել

Հեծանվային զբոսանք Մոսկվայում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ ՄԻՊ-ը ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել է համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններին առնչվող հարցեր

Վթարի պատճառով 7,5 ժամ ջուր չի լինելու Արմավիր քաղաք որոշ հասցեներում

Իսրայելը հայտնել է Բեյրութում «Հըզբոլլահի» շտաբի ղեկավարի սպանության մասին

Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամ կհոսանքազրկվեն

Իլոն Մասկն ուղերձ է հղել Երևանում անցկացված WCIT2024-ի մասնակիցներին և խոսել Starlink-ը Հայաստան բերելու մասին

Մեղրի քաղաքին կտրվի «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի» պատվավոր կարգավիճակ

Լոռիում հայտնաբերվել են թմրամիջոցների իրացմամբ զբաղվող ամուսիններ

Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ ժամում Հըզբոլլահ-ի ավելի քան 120 օբյեկտի են հարվածել

Բերդի ԲԿ-ին թվային ռենտգեն սարք է տրվել. այն կսպասարկի 25 հազար բնակչի

Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում. հասցեներ

Գևորգ Պապոյանն ու ՀԲ տարածաշրջանային տնօրենն անդրադարձել են ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղություններին

Երևանը հույս ունի խաղաղության համաձայնագիրը Բաքվի հետ ստորագրել մինչև COP29-ը. ՀՀ նախագահի հարցազրույցը Reuters-ին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համբուրգի Կայունության համաժողովի բացմանը

Տեղի է ունեցել ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրությունը

Գևորգ Պապոյանը կգործուղվի Ֆրանսիա

Եկեղեցու վերնախավն ուղղորդվում է արտաքին ազդակներով, չի բացառվում, որ Գալստանյանին փոխարինեն Աջապահյանով. Դալլաքյան

Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ՝ աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյին. Տիգրան Ավինյանը պարգևատրել է

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում Հայաստանի Հանրապետությունը չի միացել երկու հայտարարության. ԱԳՆ

«Մերսեդես»-ը դուրս է եկել հանդիպակաց, բախվել «Ֆորդ»-ին․ 57-ամյա վարորդը մահացել է

Հրդեհը զարգացել է կայծակնային արագությամբ, ազդանշման համակարգն աշխատել է. «Դոմուս»-ը հայտարարություն է տարածել

Հասանք Մոսկվա. վարչապետը տեսանյութ է հրապարակել

2018-ին ամենուր «Մերժիր Սերժին» խոսույթն էր, երեխաներին հատուկ չէին սովորեցնում, այս դեպքի հետ համեմատելի չէ. Հակոբյան

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում Միրզոյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրի կնքման շուրջ վերջին զարգացումներին

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն (լուսանկարներ, տեսանյութ)

Զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Հարցաքննվել են դպրոցի տնօրինությունն ու ուսուցիչները, համադասարանցիները. մանրամասներ 15-ամյա աշակերտի մահվան դեպքից

Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական

Վերին Լարսի անցակետը փակ է

Պարզվել են Սուրենավանում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության դեպքի էական հանգամանքները. մեկ անձ կալանավորվել է

Գրիգոր Մինասյանը նոր պաշտոն ունի

Հայաստանն ուսումնասիրում է կորեական K2 «Սև Հովազ» մարտական տանկերի ձեռքբերման հնարավորությունը. Army Recognition

Հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում

ԲՐԻԿՍ-ի շրջանակներում Պուտին-Էրդողան առանձին հանդիպման պայմանավորվածություն է հաստատվել. հեռախոսազրույց է տեղի ունեցել

Անհրաժեշտ է սահմանել փորձագետների ընտրության չափանիշ. վարչապետի գլխավորությամբ նիստ է տեղի ունեցել

Աշխատանքային այցով մեկնեցի Մոսկվա. վարչապետը տեսանյութ է հրապարակել ինքնաթիռից

«Գործարանային» կայարանի շարժասանդուղքներն ամբողջությամբ կփոխարինվեն

Լավագույն ֆինանսական փորձառությունը Converse Mobile-ում