Նոյեմբերի 9-ի հայտարարության չարաբաստիկ կետերից մեկը եկել է հենց այս ձևակերպումներից․ Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մադրիդյան սկզբունքներին և գրել․

«Մադրիդյան սկզբունքների մասին շատ է խոսվել՝ գովաբանվել և քննադատվել: Հայտնի է, որ այն բանակցվել է երկրորդ նախագահի կողմից և շարունակվել երրորդ նախագահի պաշտոնավարման ընթացքում:

Մադրիդյան հրապարակված փաստաթղթում բոլոր դրույթները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին: Բոլորը՝ ԲԱՑԻ մեկից: Այդ բացառիկ ձևակերպումը հետագայում նույնությամբ տեղ է գտել Կազանի փաստաթղթում:

Առաջարկում եմ մանրամասն ընթերցել այն.

«Կողմերի միջև բաց և անարգել տրանսպորտային և հաղորդակցային կապերը խրախուսվելու են ողջ տարածաշրջանում, ներառյալ՝ Ադրբեջանի ՈւՂԻՂ և ԱՆԱՐԳԵԼ ցամաքային կապը Նախիջևանի հետ»:

Նոյեմբերի 9-ի հայտարարության չարաբաստիկ կետերից մեկը եկել է հենց այս ձևակերպումներից: Խոսելով կոմունիկացիաների ապաշրջափակման մասին՝ ասվում է, որ Հայաստանը պետք է երաշխավորի «ԱՆԽՈՉԸՆԴՈՏ տեղաշարժը» Ադրբեջանի և Նախիջևանի միջև:

Այսպիսով՝ Ադրբեջանի կողմից ներդրված այս դրույթը վերջին 15 տարիների ընթացքում ձևափոխվել է «խրախուսումից» մինչև պարտադրանք և «անարգելից» մինչև «անխոչընդոտ»: Այս ձևափոխումներով հանդերձ, սակայն, պահանջի էությունը չի փոխվել:

Այն, որ Փաշինյանը Նոյեմբերի 9-ին համաձայնել է այս ձևակերպմանը պատերազմի պարտության բերումով, ես դա հասկանում եմ: Ես չեմ հասկանում, թե Արցախյան հաղթական ազատամարտից հետո Քոչարյանն ու Սարգսյանը ի՞նչ հիմնավորմամբ էին համաձայնել ընդունել այս ձևակերպումը, որը վերաբերել է միջազգայնորեն ճանաչված Հայաստանի սուվերեն տարածքին:

Առավելևս ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ Փաշինյանը անգամ այս իրավիճակում պնդում է, որ այդ ձևակերպումը միջանցքի մասին չէ (և դա իսկա՛պես միջանցքի մասին չէ), իսկ այդ ձևակերպումը բանակցած երկու նախագահները բառ անգամ չեն ասել այդ մասին:

Ես հասկանում եմ, որ նախագահները իրենց ներքաղաքական խնդիրներն ունեն, բայց չէ՞ որ իրենց ընդունած ձևակերպումն է շահարկվում Ադրբեջանի կողմից որպես «Զանգեզուրի միջանցք»:

Գտնում եմ, որ հանուն մեր արտաքին ճակատի ամրացման իրենք շատ հստակ պետք է հայտարարեն, որ այդ ձևակերպումը միջանցքի մասին չի եղել 2007-ից սկսած և հիմա էլ դրա մասին չէ»:

Տպել
8757 դիտում

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք