«Իմ պաշտելի ժողովուրդ». այսօր Օհան Դուրյանի 100-ամյակն է. Կոմիտասի անվան պանթեոնում հարգեցին նրա հիշատակը

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Օհան Դուրյանի ծննդյան օրն է. լրացավ անվանի երաժիշտի և դիրիժորի 100-ամյակը։ Մաեստրոյի ծննդյան օրվա առթիվ Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին: Դուրյանի պատվին այսօր նաեւ նախատեսվում է աննախադեպ միջոցառում-համերգ «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Կոմիտասի անվան պանթեոնում էր նաեւ Դուրյանի կինը՝ Ալիս Շամիրյան Դուրյանը: Նա, «Հայկական ժամանակի» հետ զրույցում հիշելով ամուսնու կերպարը, ասաց՝ շատ բարի, ազնիվ, միեւնույն ժամանակ շատ խիստ մարդ էր Դուրյանը: «Խստապահանջ էր թե՛ իր անձի եւ թե՛ իր հետ աշխատող բոլոր երաժիշտների հանդեպ: Երեխաներ շատ էր սիրում, միշտ ուզում էր, որ իր համերգներին փոքր երեխաներ ներկա լինեն: Ասում էր՝ պետք է փոքրուց վարժվեն երաժշտությանը»,- վերհիշեց Ալիս Դուրյանը:

1976 թվականից մինչեւ վարպետի կյանքի վերջին օրերը տիկին Դուրյանը եղել է նրա կողքին: Ասում է՝ այդ 35 տարիները քիչ էին՝ վայելելու համար նրա թանկ ներկայությունը. «Այնքա՜ն կնամեծար էր: Ինձ հետ այնքան քնքուշ էր, խստության մասին իմ կողքին երբեւէ չէր հիշում»:

Հիշեցնենք՝ Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը նշելու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ:

Այսօրվա միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ եւ բազմաթիվ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ու արվեստագետներ:

լենկա.jpg (178 KB)

մզզզզզզզզզզ.jpg (156 KB)

Ներկաները, նախ, ծաղիկներ խոնարհեցին վարպետի կիսանդրու մոտ, ապա ողջագուրվեցին ու շփվեցին տիկին Ալիսի հետ: Բացման խոսքով հանդես եկավ հոբելյանական 100-ամյակի կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի անդամ, հասարակական գործիչ, բժիշկ Վահան Վարդապետյանը:

«Ինչպես մաեստրոն կասեր, իմ պաշտելի ժողովուրդ. մեծ բարեբախտություն եւ Աստծո պարգեւ էր ունենալ Օհան Դուրյանի նման երաժիշտ, դիրիժոր, արվեստագետ, մտավորական, քաղաքացի, բայց կան ազգեր ու ժողովուրդներ, որ պարզապես կդողային ու կփայփայեին այսպիսի մեծությանը: Իսկ մենք թեեւ մեզ համարում ենք մշակութային ազգ՝ իրավամբ ունենալով մեծ ներդրում համաշխարհային քաղաքակրթության եւ մշակույթի ասպարեզում, ունակ ենք նաեւ դատապարտել, արհամարհել եւ անգամ ոչնչացնել մշակութային արժեքներ ու անհատներ: Մենք ինչպես Օհան Դուրյան ծնող ազգ ենք, այնպես էլ՝ Դուրյանին տանջող, տառապեցնող «կառավարություն» հանդուրժող ազգ: Օհան Դուրյանի թաղման օրը մաեստրո Չեքիջյանն ինձ ասաց՝ Դուրյանի տեղը թափուր է մնալու»,- շեշտեց Վարդապետյանը:

Ելույթ ունեցավ նաեւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որը 1990-ականներից մինչեւ մաեստրոյի կյանքի վերջին օրերը եղել է նրա անձի եւ արվեստի ջերմ գնահատողն ու արժեւորողը:

ծաղիկկկկկ.jpg (226 KB)

«Ես այն բախտավորներից եմ, որը հնարավորություն է ունեցել 1993 թվականից ճանաչել ու շփվել մաեստրոյի հետ: Ես նաեւ բախտ եմ ունեցել 2007 թվականից «Համաժողովրդական շարժման» այդ ամբողջ ճանապարհն անցնել մաեստրոյի հետ: Նա կյանքում երբեւիցե չդավաճանեց այն սկզբունքներին, որոնցով ապրել էր: Այդ սկզբունքների պատճառով նա շատ տանջվել է, նախ՝ խորհրդային Հայաստանում, երբ ստիպված էր ուղղակի լքել իր հայրենիքը, հետո՝ անկախ Հայաստանը: Կարծում եմ՝ այսօր ամենակարեւորն այն է, որ մենք կարողանում ենք պետական մակարդակով նշել մաեստրոյի 100-ամյակը: Սրա մասին մենք կարող էին երազել, բայց իրականություն դարձնելը դժվար էր պատկերացնել»,- ընդգծեց ՀՀ նախագահը:

Վահագն Խաչատուրյանը նաեւ շեշտեց՝ իր բացատրությունն ունի մաեստրոյի բռնած ճանապարհը: «Շատ իշխանություններ չեն գնահատում ազատ մտածող մարդուն: Շահում է այն իշխանությունը, որը գնահատում է այդ մարդկանց: Երջանիկ է այն իշխանությունը, որն ունի իր երկրում մաեստրոյի նման մարդիկ: Օհան Դուրյանի հետ շփվելիս ես հասկացել եմ կյանքի շատ կարեւոր կետեր՝ երբեւիցե մի դավաճանիր քո սկզբունքները: Նա կեղծիքը չէր կարողանում հանդուրժել, շատ խստապահանջ մարդ էր»,- ասաց Խաչատուրյանը:

Ապա հիշելով մաեստրոյի կյանքի վերջին օրերից դրվագներ՝ նախագահը պատմեց, թե ինչպես էին Դուրյանի կինն ու Վահան Վարդապետյանը տարբեր ձեւերով նրան հանգստացնում ու ասում, որ շարժումը հաղթել է, եւ իշխանափոխություն է եղել: Խաչատուրյանը, դիմելով Ալիս Դուրյանին, ասաց. «Տիկի՛ն Ալիս, եղավ, հեղափոխություն եղավ, ինքը չտեսավ, բայց մենք բոլորս մասնակից ենք, եւ նա դա լսում ու տեսնում է: Երանի այս խոսքերն էլ ինքը լսի, որովհետեւ դրանով մեզ էլ կոգեւորի»:

կանգգգ.jpg (188 KB)

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ նկատեց՝ հավաքվել են խոնարհումը բերելու մի անհատականության հիշատակի հանդեպ, որի անցած ուղին, ստեղծագործական տաղանդը, արտիստիզմը, քաղաքացիական նկարագիրը եւ պատասխանատվությունը սեփական միջավայրի հանդեպ շարունակում են հիացնել եւ ոգևորել մինչ օրս։ Նրա մասին խոսելիս դժվար է օգտագործել սովորական դարձած բառեր, որովհետեւ անսովոր էր ինքը՝ իր կեցվածքով, եռանդով եւ վաստակով։

«Օհան Դուրյանն արժեք էր ոչ միայն մեզանում, այլեւ միջազգային երաժշտական հանրության շրջանում։ Բավական է նշել միայն այն հանգամանքը, որ մեծանուն մաեստրոն համագործակցել է ավելի քան հարյուր նվագախմբերի հետ, որոնց թվում քիչ չեն աշխարհահռչակ համբավ ունեցող նվագախմբերը։ Նրա ղեկավարությամբ հայ կատարողական արվեստը դասական նվագացանկում հասավ մեծ բարձունքների, նվաճեց աննախադեպ որակներ։ Նա իր մասնագիտական ազդեցությունը թողեց երիտասարդ սերնդի վրա՝ ներշնչելով ոչ միայն իր խորագույն մասնագիտական գիտելիքներով ու վարպետությամբ, այլև նմանը չունեցող արտիստիզմով կամ, ինչպես ընդունված է ասել, խարիզմատիկ նկարագրով»,- ասաց նախարարը:

Դումանյանը նաեւ ընդգծեց՝ ՀՀ վարչապետի որոշմամբ ձեւավորված հոբելյանական հանձնաժողովը խիստ պատասխանատու վերաբերմունք է դրսեւորել սիրելի վարպետի հոբելյանի նշանավորման հանդեպ: Ապա ներկայացնելով սպասվելիք միջոցառումների շարքը՝ թվարկեց. «Համաշխարհային դասական երաժշտության գոհարների կատարում, կենսագրական ֆիլմի պատրաստում՝ նկարահանումների լայն աշխարհագրությամբ, արձանի տեղադրում Ազատության հրապարակում եւ այլն: Եվ թող բոլոր այս նախաձեռնությունները լինեն մեր երախտագիտության, խոնարհումի փաստումները եւ հաստատումն այն իրողության, որ մեծանուն վարպետի անունը կենդանի է ու ներկա մեր հոգևոր էության մեջ»:

Տպել
1320 դիտում

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

Ասֆալտի ֆիդայականությունը շատերին նողկալի է. Սաֆարյանը՝ Ծիծեռնակաբեդում Աննա Հակոբյանի և դստեր հետ տեղի ունեցածի մասին

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ