Տղա ունենալու կարծրատիպը ՀՀ-ում տարածված է, աբորտները արգելող նախագիծ կներկայացվի ԱԺ. կընդունվի՞ արդյոք այն

Հայաստանում արհեստական ընդհատումների (սելեկտիվ աբորտների) ցուցանիշերը թեև փոքր-ինչ նվազել են, բայց շարունակում են անհանգստացնող մնալ: Յուրաքանչյուր տարի հարյուրավոր աղջիկ երեխաներ այդպես էլ լույս աշխարհ չեն գալիս, և սա չնայած այն հանգամանքին, որ նոր կյանք պարգևողը իգական սեռն է: Որոշ դեպքերում երեխայի սեռը իմանալուց հետո, երբ պարզվում է՝ աղջիկ է, մայրն ինքն է ընդհատում հղիությունը, որոշ դեպքերում էլ կանայք այդ քայլին գնում են ստիպված՝ ընտանիքի անդամների ճնշմամբ և դրդմամբ պայմանավորված:

Պարտադիր տղա երեխա ունենալու կարծրատիպը մեր երկրում տարածված է բոլոր բնակավայրերում՝ թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում:

Սելեկտիվ աբորտների հետ կապված վիճակագրությունը Հայաստանում.

Մոտ 10 տարի առաջ իրականացված որոշ ոչ պաշտոնական հետազոտությունների համաձայն՝ կանանց շրջապատում տղաներին նախապատվություն տվողների թիվը (59.3%) մոտ տասն անգամ ավելին է եղել աղջիկներին նախապատվություն տվողների թվից (5.6%): Իսկ հարցվածների 35.1%-ը նշել է, որ իր շրջապատի մարդկանց համար երեխայի սեռը նշանակություն չունի:

Թե Հայաստանում վերջին մի քանի տարիների ընթացքում որքա՞ն աղջիկ երեխա չի ծնվել սելեկտիվ աբորտների հետևանքով, պաշտոնական վիճակագրություն չկա, սակայն 2019 թվականին տեղի ունեցած սելեկտիվ աբորտների դեմ պայքարի հանրային արշավի շրջանակներում այդ ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց՝ մեր երկրում տարեկան մոտ 1300 աղջիկ չի ծնվում սելեկտիվ աբորտների հետևանքով, իսկ վերջին 25 տարիների ընթացքում չի ծնվել 40 հազարը։

Ըստ որոշ ոչ պաշտոնական հետազոտությունների էլ՝ 2010-2020 թթ. ընթացքում ՀՀ-ում աբորտների միջոցով չի ծնվել ավելի քան 95 հազար երեխա։

Կենսաբանորեն ընդունված նորմալ հարաբերակցություն է համարվում՝ 102-106 տղա՝ 100 աղջկա դիմաց.

Նորածինների սեռերի բնականոն հարաբերակցությունը, ըստ ԱՀԿ-ի, պետք է լինի՝ 100 աղջիկ և 104-106 տղա: Մեր երկրում ամենավատ ցուցանիշը գրանցվել է 2000 թվականին՝ 100 աղջկա դիմաց՝ 120 տղա: Դրականն այն է, որ այդ թիվը հետագայում նվազել է. 2010-ին՝ 100 աղջիկ, 114 տղա, 2021-ին՝ 100 աղջիկ, 108.6 տղա:

«Հայաստանի առողջապահության նախարարությունը ձեռնարկած քայլերի միջոցով փորձում է հասնել կենսաբանորեն ընդունված հարաբերակցությանը՝ մինչև 2023 թվականը»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան վարչության մայրական վերարտադրողական առողջության առողջապահության գլխավոր կազմակերպիչ Աիդա Սարգսյանը։

Ըստ նրա՝ ներկա պահին մեր երկրում ուրախալի փաստն այն է, որ առաջին երեխայի դեպքում գրեթե չկա սելեկտիվ ընդհատում, հիմնականում երկրորդ և երրորդ երեխաների դեպքում է լինում: Մասնագետն ասում է՝ սելեկտիվ աբորտների հետ կապված վերջին շրջանում աշխարհի մակարդակով ունենք դրական դինամիկա, սակայն, միևնույն է, դեռ մտահոգվելու տեղիք կա։

«Եթե չկարողանանք հասնել կենսաբանական հարաբերակցության, ապա 10 տարի հետո կունենանք լուրջ խնդիրներ։ Ներկա պահին մենք քայլեր ենք ձեռնարկում, որ կարողանանք պահպանել ներկայիս թվերը, որպեսզի չգնանք նորից բացասականին»,- նշում է Սարգսյանը։

Սելեկտիվ աբորտների դեմ պայքարում պետությունը երկու ռազմավարություն է մշակել․ կրթել հասարակությանը և բարձրացնել կնոջ դերի կարևորությունը հանրության շրջանում, կոտրել կարծրատիպը, թե պետք է պարտադիր տղա երեխա ունենալ՝ ընտանիքի շարունակության համար։ Երկրորդ ուղղությունը պետք է բժիշկների միջոցով իրագործվի, ընդգծում է Սարգսյանը, որպեսզի բժիշկը ընդհատման համար իր մոտ եկած հղիին բացատրի այդ քայլին գնալու բարդություններն ու հետագա խնդիրները։ Նախարարությունը, սակայն, կողմ չէ ընդհատումները արգելելու որևէ նախագծի: Զրուցակցի խոսքով՝ ցանկացած արգելք էլ ավելի վտանգներ կարող է առաջ բերել:

Կինը ո՞ր շաբաթականում կարող է ընդհատել հղիությունը.

Հայաստանում ընդհատումները օրենքով թույլատրված են մինչև 12 շաբաթականը։ 2016 թվականին ընդունված օրենքի փոփոխությունների համաձայն՝ «բժշկի կողմից բԺշկական կամ սոցիալական ցուցումների՝ նախատեսված կարգով ընդունված ցանկում չնախատեսված որևէ այլ դեպքում, ներառյալ՝ սեռով պայմանավորված, 12-ից մինչեւ 22 շաբաթական ընդհատումը արգելվում է»։ Հղիության արհեստական ընդհատումը ապօրինաբար կատարելը քրեականացված է և առաջացնում է պատասխանատվություն՝ տուգանքից մինչև ազատազրկում: Սակայն հաշվի առնելով, որ երեխայի սեռը գործնականում հնարավոր է պարզել 12 շաբաթական հղիությունից հետո միայն՝ պարզ է դառնում, որ այս տիրույթում կատարվող գործողությունները մնում են թաքնված և անվերահսկելի։ Վիճակագրությունն այս մասով թերի է․ սեռով պայմանավորված աբորտները Հայաստանում ինչպես եղել են թաքնված, այդպես էլ շարունակում են մնալ փակ դռների հետևում:

12-22 շաբաթական հղիությունը կարող է ընդհատվել, եթե հղի կինն ունի առողջական խնդիրներ, չծնված երեխայի մոտ են հայտնաբերվել առողջական խնդիրներ, կամ առկա են հանգամանքներ, որոնք ավելի հավանական են դարձնում երեխայի մոտ արատի առկայությունը, առկա են առողջական վիճակի հետ չկապված հանգամանքներ, օրինակ՝ հղիության ընթացքում ամուսնու մահը կամ ամուսնալուծությունը, կնոջ կամ ամուսնու՝ պատիժն ազատազրկման վայրում կրելը և այլն։

Այժմ փաստաբան Ներսես Իսաջանյանը և իր գործընկերները հեղինակել են «Չծնված երեխայի կյանքի իրավունքի մասին» օրենքի նախագիծ, որն առաջիկայում կուղարկեն Ազգային ժողով՝ համապատասխան հանձնաժողովի քննարկմանը։ Այն վերջերս ԱՄՆ-ի 10-ից ավելի Նահանգներում ընդունված օրենքի նախատիպն է, որով Միացյալ Նահանգներում արգելվեց աբորտներ իրականացնելը։

«Դեռ 2020 թվականին էինք ստեղծել «Չծնված երեխայի կյանքի իրավունքի մասին» հանրագիրը, որը ներկայացրինք ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով, սակայն այն հանձնաժողովը քննարկելուց հետո մերժեց։ Այժմ փոփոխություններ ենք կատարել և պատրաստվում ենք, որպես օրենքի նախագիծ, նորից ներկայացնել նույն հանձնաժողով»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է փաստաբան Ներսես Իսաջանյանը։

Նոր նախագծով առաջարկվում է թույլ տալ հղիությունն ընդհատել առանց պատճառի, եթե չծնված երեխայի մոտ չի հայտնաբերվել սրտի զարկ (երեխայի սիրտը սկսում է բաբախել ձևավորման 8-րդ շաբաթվա ընթացքում): Սրտի զարկ հայտնաբերելու դեպքում հղիությունը կարող է ընդհատվել միայն հետևյալ դեպքերում՝

  • Աբորտը կատարվում է հղի կնոջն անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելիս՝ կնոջ մահը կամ նրա օրգանիզմի հիմնական որևէ գործառույթի էական և անշրջելի խախտումը կանխելու համար,
  • Չծնված երեխան ունի խոր և անուղղելի արատ, որն անհամատեղելի է ծննդից հետո կյանքի պահպանման հետ,
  • Հղիությունն առաջացել է բռնաբարության հետևանքով, և դրա ժամկետը մինչև 20 շաբաթական է։

«Հղիության արհեստական ընդհատումը արգելելով՝ հարցը չի լուծվի».

Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանի խոսքով էլ՝ աբորտները ընդհատելու վերաբերյալ օրենքները կամ նախագծերը շատ ավելի վտանգներ են պարունակում։ Բժիշկը օրինակ է բերում եվրոպական երկրներից Լեհաստանին, որտեղ օրենքով արգելված են հղիության արհեստական ընդհատումները, սակայն դրանից հետո այդ երկրում կտրուկ աճել է երիտասարդ կանանց մահացության ցուցանիշը տարբեր առողջական խնդիրների պատճառով։

Վերջինս շեշտում է՝ հղիության արհեստական ընդհատում երբեք չի արել և չի անի, սակայն թույլ չի տա իրեն քննադատել այն կանանց, որոնք, տարբեր պատճառներից ելնելով, գնում են այդ քայլին։

«Ես դեմ եմ աբորտին, բայց աբորտները արգելող նոր օրենքները կամ նախագծերը բացարձակ ավելորդ գործողություններ են, որովհետև այսօր գործող օրենքով արդեն ամեն ինչ հստակ ընդգծված է։ Պետք է ոչ թե նոր օրենքներ ընդունել, այլ հետևել, որ գործող օրենքը պահպանվի, որ հղի կինը չգնա օրենքը խախտելու ճանապարհով, և բժիշկը իրեն այդ հարցում չօգնի։ Արգելելով կնոջը՝ ստիպում ես, որ տան պայմաններում դեղամիջոցների միջոցով գնա այդ քայլին, վտանգի իր կյանքը կամ ոչ օրինական հաստատություններում գնա հղիության ընդհատման, որը նույնպես շատ վտանգավոր է»,- մտահոգություն է հայտնում գինեկոլոգը։

Իսկ ինչպես հասկանալ՝ հղիության անօրինական ընդհատման դեպքում մեղավորը բժի՞շկն է, թե՞ մայրը, Տեր-Մինասյանն ընդգծում է՝ երկուսն էլ սխալ են, սակայն բժիշկը մեղավոր չէ, որ օգնում է կնոջը ազատվել անցանկալի հղիությունից։ Սեռով պայմանավորված ընդհատումները պարզապես մտածելակերպի, կրթության պակասի ու ինտելեկտի բացակայության հետևանքն են, համոզված է նա։

«Ստիպելով չէ, խրախուսելով է պետք այնպես անել, որ մարդիկ ցանկանան ոչ թե հղիությունը ընդհատել, այլ շատ երեխաներ ունենալ։ Ցանկալի և ավելի նախընտրելի տարբերակ է, որ այն ընտանիքները, որտեղ արդեն կան միասեռ երկու և ավելի երեխաներ, սակայն ցանկանում են կոնկրետ սեռով պայմանավորված հղիություն, դիմեն արհեստական բեղմնավորման, որի միջոցով նախապես կարող են որոշել պտղի սեռը։ Եթե այդքան շատ կարևոր է սեռի հարցը, կարելի է մի փոքր ավելի շատ գումար ծախսել ու գնալ այդ ճանապարհով»,- խորհուրդ է տալիս Տեր-Մինասյանը։

Ըստ ՄԱԿ-ի բնակչության հայաստանյան գրասենյակի՝ եթե Հայաստանում շարունակվեն սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, ապա մինչև 2060թ. մեր երկրում 93 հազար աղջիկ չի ծնվի, ինչի հետևանքով Հայաստանի բնակչությունը կնվազի 80 հազարով:

Տպել
2154 դիտում

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

Ասֆալտի ֆիդայականությունը շատերին նողկալի է. Սաֆարյանը՝ Ծիծեռնակաբեդում Աննա Հակոբյանի և դստեր հետ տեղի ունեցածի մասին

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան