Երևան
12 °C
Հայաստանի քաղաքական դաշտը առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում՝ ԱԺ ընտրություններից հետո, ապրում է երկու հիմնական քաղաքական բեւեռների կոնֆլիկտային համակեցության, քաղաքական առճակատումների պայմաններում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» եւ խորհրդարանական ընդդիմությունը՝ համախմբված Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի շուրջ:
Քաղաքական դաշտի գործունակ, առերեւույթ ակտիվ դերակատարների ցանկն այսպիսով սահմանափակվում է։ Մնացած՝ արտախորհրդարանական քաղաքական ուժերի մի մասը կա՛մ հարում է գործող իշխանությանը՝ սատարելով Կառավարության որդեգրած քաղաքական գծին, որոշ հարցերում էլ՝ քննադատելով եւ անհամաձայնություն հայտնելով, կա՛մ էլ այս կամ այն կերպ սպասարկում է խորհրդարանական ընդդիմության քաղաքական կուրսն ու շահերը՝ դնելով մեկ օրակարգային հարց՝ օրվա իշխանության հրաժարականն ու հեռացումը՝ առանց հեռացող իշխանության վարած արտաքին եւ ներքին քաղաքականությանն այլընտրանք առաջարկելու։
Նման ծայրահեղ բեւեռացման պայմաններում խիստ ընդգծվում է «երրորդ ուժի» դեֆիցիտը, ուժ, որը հանդես կգար որպես առանձին, այլընտրանքային, հանրային պատշաճ վստահություն վայելող բեւեռ եւ քաղաքական դաշտին նոր, թարմ «արյուն» մատակարարելուց զատ՝ իր վարքագծով եւ բացառապես ազգային-պետական շահերի սպասարկման վրա հենված քաղաքական կուրսով ու ծրագրով կհավակներ դառնալ գործող իշխանության եւ ինստիտուցիոնալ ընդդիմության ռեալ այլընտրանքը։
Այդօրինակ «երրորդ ուժի» գոյությունը ոչ միայն կշահագրգռեր իշխանությանն ու ընդդիմությանը՝ բարձրացնելու իրենց կառավարման ու լիազորությունների իրացման արդյունավետությունը, այլեւ հասարակությանը գալիք ընտրություններում մրցունակ այլընտրանքների միջեւ ընտրություն կատարելու հնարավորություն կընձեռեր՝ քաղաքական դաշտը դուրս բերելով նախկիններ-ներկաներ հակադրության շրջապտույտից եւ ընտրական սահմանափակումից։
Այսպիսի որակյալ եւ ընդգծված այլընտրանքի բացակայությունը քաղաքական դաշտին ստիպում է առերեսվել «սուրբ տեղը դատարկ չի մնում» ասացվածքի տրամաբանության հակառակ էֆեկտին՝ առկա/առաջացած դատարկությունը լրացվում է ոչ թե նոր, բարձրորակ բովանդակությամբ, այլ նոր դատարկությամբ։ Այսինքն՝ դատարկությունը լրացվում է, սակայն՝ ինքն իրենով։ Երեւույթ, որին ականատես ենք լինում վերջին մի քանի ամիսների եւ օրերի ընթացքում, երբ իշխանության հեռացման պայման են դնում եւ այդ պայմանի բավարարման գնով երկրի կառավարումը ստանձնելու հավակնություններ են ցուցաբերում քաղաքական հին ու սպառված, իրենց «երգը ժամանակին երգած» դամքաշները եւ/կամ «անսլուխ» ուժերն ու գործիչները՝ Րաֆֆի Հովհաննիսյանից մինչեւ Էդգար Ղազարյան, երբեմն էլ՝ քաղաքական գործչի փիլոն հագած միմոսները։
Ժամանակին նկատի ունենալով կոնկրետ քաղաքական ուժի ղեկավարի քաղաքական հավակնությունները՝ Սերժ Սարգսյանը շրջանառության մեջ դրեց «մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք» արտահայտությունը եւ այս համատեքստում նշեց. «Ժամանակն է ամբարտավանին ցույց տալու իր տեղը, տգետին՝ իր տեղը, իսկ մոլորյալին՝ իրենը: Եվ ժամանակն է հստակություն մտցնելու դաշտում»:
Հետին թվով արձանագրենք, որ այս արտահայտության հեղինակը մեծ դերակատարում ունի քաղաքական դաշտը հետեւողականորեն այլասերելու գործում՝ կրկեսային ներկայացման վերածելով քաղաքական գործունեությունն ու գրեթե ամեն բան, ինչն ասոցացվում է քաղաքականության հետ։ «Դատարկ դհոլների», «կլիենտների» եւ իրեն «իդիոտ» անվանածների ծառայություններից լիուլի օգտված, նրանց ձեռքը սեղմած ու տաքուկ անկյուններում գործի նշանակած Սերժ Սարգսյանն ու նրա ղեկավարած կուսակցությունը, նրա, նրա նախորդի եւ այս երկուսի ինստրուկտաժով ասպարեզ եկող գործիչները ենթակա են սերժսարգսյանական բանաձեւով իրենց համարժեք տեղին արժանանալուն։
Իսկ թե թվարկված տեղերից որ մեկը կնախընտրեն՝ տգետի՞, ամբարտավանի՞, թե՞ մոլորյալի, թողնում ենք նրանց ճաշակին ու հայեցողությանը։ Հանրությունը վերջիններիս նկատմամբ իր վերաբերմունքն արտահայտել է 2021 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ եւ այդ վերաբերմունքը վերահաստատում է «Դիմադրության» շարժման հանրահավաքներին իր մասնակցության թվաքանակով։
Քաղաքական դաշտն այսօր, առավել, քան երբեւէ, իսկապես, կարիք ունի հստակեցման, ընդհուպ՝ մաքրազարդման եւ բյուրեղացման, եւ օրվա հրամայականն է առողջ, ազգային, պետականամետ, եթե կուզեք՝ «ստերիլ» ուժերի կոնսոլիդացիան եւ այլընտրանքային ճակատի ձեւավորումը, որը հնարավոր ֆորսմաժորային իրավիճակներում պատրաստ կլինի ստանձնել պետության կառավարման առաքելությունն ու դեմ հանդիման չի թողնի «վայրի» եւ կամ «վարժեցված» «արջի ցեղերի» քմահաճույքին։ Հայրենիքն ու կարիքի դեպքում նաեւ դրա փրկությունը, իսկապես, կրկեսի վերածելու ենթակա հասկացություններ չեն։
Հ․Գ․ Վերջին օրերի տեղեկատվական հիթը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի քաղաքականություն վերադառնալու եւ նրա վերադարձի համար, այսպես ասած, «մասնագիտական-պրոֆեսիոնալ» հարթակի ձեւավորման մասին լուրն էր։ Նախաձեռնության հեղինակը, ըստ մամուլի, «Հայաստան» դաշինքը լքած Արթուր Ղազինյանն է։ Ընդհանրապես որեւէ տեղ վերադառնում են, եթե այնտեղից մի ժամանակ հեռացել են։ Կարեն Կարապետյանը մեկ անգամ հեռացել ու վերադարձել է քաղաքականություն 2016 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Սերժ Սարգսյանի քավորությամբ նշանակվելով ՀՀ վարչապետ, իսկ մինչ այդ հեռացել էր Երեւանի քաղաքապետի պաշտոնից։
Գործադիրում Կարեն Կարապետյանը պաշտոնավարել է մինչեւ 2018 թվականի հեղափոխության իրավական ամրագրումը՝ ԱԺ-ի կողմից Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելն ու, այսպիսով, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հեռացվելը։ Այնպես որ Կարեն Կարապետյանը չի հեռացել քաղաքականությունից, նրան հեռացրել է ժողովուրդը։ Կարապետյանն ընդամենը հոգացել է իր հեռացված լինելու արարողակարգային հոգսը՝ հրաժարականի դիմում ներկայացնելով:
Եվ եթե անգամ շոուն պետք է շարունակվի, ապա միմիայն բոլոր ժամանակների համաշխարհային հիթում՝ The show must go on-ում։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բռնցքամարտի ԱԱ. Բարեղամ Հարությունյանը 1/4 եզրափակչում է
Մի խումբ վեղարով աշխարհիկներ շոու են կազմակերպել Գյումրու Յոթ Վերք եկեղեցում. լռեք ու հեռացեք. Պալյան
Առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 4 հազար 44 վարորդ. տեսանյութ
Ժողովրդի մասին «մտածող» Տաշիր Սամոյի փաստաբանը կոչ է անում ԵՄ-ին փող չտալ Հայաստանին. Չախոյան
Արդյո՞ք պոլիկլինիկաները պատրաստ են բարեփոխմանը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է. տեսանյութ
Հզոր երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է ցունամիի վտանգ
Սա կարող է վճռորոշ պահ լինել. Եվրոպացի առաջնորդներն ու Զելենսկին հրատապ հանդիպում են ունեցել Լոնդոնում
Քոչարյանն ու Կտրիճը նույն օրը բռնազավթել են ՀՀ-ն. ինչ եղանակով է նա ընտրվել կաթողիկոս. Վիգեն Ավետիս. տեսանյութ
Վստահ հաղթանակ է տոնել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը. բռնցքամարտի ԱԱ
ՇՄՆ էկոպարեկային ծառայությունն ընտրում է 24/7 ռեժիմի ծառայողներին
Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Սերգեյ Մանկոն
Դիտարկել Հայաստան-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը. Սարջվելաձեն՝ Թորոսյանին
Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
Արամը Ա-ն կարող է բացառիկ քայլ անել, չլինել զուգահեռ կաթողիկոս և ամենամեծ պառակտումը դադարեցնել. Ղազարյան
Խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ ԱՄՆ-ի հետ. Գևորգ Պապոյան
Վարչապետը նոր խորհրդական ունի
Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ պարտության է մատնել մրցակցին. բռնցքամարտի ԱԱ
Ո՞վ է Արամ Ա-ն. նրա հայտարարությունները կարող են հետաքրքրել Լիբանանի բնակչությանը. Ադամյան. տեսանյութ
Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են. Ավինյան
Հովհաննես Բաչկովը 1/4 եզրափակչում է. բռնցքամարտի ԱԱ
Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր
Ինչո՞ւ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է. վարչապետը մանրամասնել է. տեսանյութ
Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայան
Որպես անհետ կորած որոնվում է 40-ամյա Վարդուհի Մանիկյանը
Ժեստ է վրացական կողմից. դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանին. ինչ հարցեր են քննարկվել
Սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է. վարչապետն ընդունել է Նազիկ Ավդալյանին
Գարեգին Բ-ն սպառնո՞ւմ է սրբազաններին. պատարագ բառն առել են կասկածի տակ. հայտարարություն է տարածվել
Մի քանի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել
Արամ Ա-ն հասկանում է՝ հնարավոր է՝ եկեղեցու բարեփոխումների ժամանակ զրկվի կաթողիկոսական գահից. կոչը դրա համար է
Միհրան Հակոբյանը մոլերից մեկի ավտոկայանատեղիից տեղափոխվել է բուժօգնության. դեպքի հանգամանքները պարզվում են
Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 8-ին
Ամոյանն ընդգրկվել է 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում
Քոչարյանը գիտակցում է, որ իշխանության գալու հնարավորություն չունի, նույնիսկ եթե ՌԴ նախագահը գրավի ողջ Եվրոպան
Վարդենիսում ՊՆ զինծառայողի մահը գրանցվել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT