ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը շնորհվեց IBM-ի փոխնախագահ Լեոն Սթոկին (տեսանյութ)

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը մրցանակը հանձնել է IBM ընկերության էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահ Լեոն Սթոկին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Դոկտոր Սթոկի հիմնական ներդրումը նորարարական չիպերի ստեղծումն է, որոնք ապահովում են IBM-ի ամպային տեխնոլոգիաների, տվյալների վերլուծության, բջջային, սոցիալական և անվտանգության համակարգերի գործունեությունը բիզնեսներում։ Նրա թիմը մշակում է համաշխարհային կարգի նախագծման և ստուգման հոսքեր և ծրագրային գործիքներ, որոնք օգտագործվում են աշխարհի ամենամեծ գերհամակարգիչների IBM Z և Power համակարգերի, ինչպես նաև IBM Quantum համակարգերի նախագծման համար։

Մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշել է, որ արդեն 12-րդ անգամ անցկացվող այս մրցանակաբաշխությունն իր նշանակությամբ բացառիկ է մեր երկրի ճանաչելիության և դերակատարման բարձրացման առումով: «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում բավական մեծ դերակատարներ կան, սակայն նրանց մեջ կան մարդիկ, որոնց գործունեությունը բերել է հեղափոխական նվաճումների և փոխել է մարդկանց կյանքի որակը: Այս մրցանակաբաշխության տրամաբանությունն այն էր, որ մենք մեծարենք նման լեգենդներին, հրավիրենք Հայաստան և հաղորդակից դարձնենք մեր պատանիներին, ուսանողներին և տեխնոլոգիական ու հանրակրթական հանրությանը»,- նշել է Հովիկ Մուսայելյանն ու թվարկելով նախորդ տարիներին նման պետական մրցանակի արժանացած դափնեկիրների անունները՝ նշել է, որ նրանք Հայաստանի հետ կապը մշտապես պահպանում են:

Այնուհետև «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը ներկայացրել է Լեոն Սթոկի աշխատանքային գործունեության վերաբերյալ որոշ տվյալներ, որին հաջորդել է մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Իր խոսքում նախագահ Խաչատուրյանը մասնավորապես ասել է. «Ուրախ եմ, որ այսպիսի առիթով ենք հավաքվել: Համոզված եմ, որ բոլորիս մոտ այս պահին հպարտության զգացում կա, որովհետև ամեն մի երկիր չէ, որ այսպիսի հնարավորություն ունի և պարգև է հանձնում համաշխարհային դեր, նշանակություն ունեցող ընկերության ներկայացուցչի:

Նախքան մրցանակաբաշխությունը հանդիպում ունեցա Լեոն Սթոկի հետ և փորձում էի հասկանալ, թե նրա մոտ ինչպիսի զգացողություններ կան, ինչ է մտածում այս ամենի մասին: Հերթական անգամ համոզվեցի, որ իրականում տաղանդավոր մարդիկ շատ համեստ են, իրենց գործի վարպետն են:

Իրականում, մեր երկրի, անձամբ ինձ համար մեծ պատիվ է այսօր հնարավորություն ունենալ պետական մրցանակ շնորհել Լեոն Սթոկին:

Նման մրցանակի արժանացած մարդիկ իրենց դերն ու մասնակցությունն են ունեցել ժամանակակից տեխնոլոգիական ոլորտի հեղափոխական մոտեցումների ձևավորման գործում:

Համոզված եմ, որ նման միջոցառումները, նման ավանդույթների շարունակությունը մեզ մոտ է՛լ ավելի կմեծացնի հետաքրքրությունն այս ոլորտի նկատմամբ և մեր երիտասարդների, ինչպես նաև կայացած գիտնականների մոտ ցանկություն կառաջացնի իրենց անունը ևս տեսնել դափնեկիրների ցուցակում»:

Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ կրթությունից և գիտությունից բացի Հայաստանի Հանրապետության համար զարգացման այլ ճանապարհ չկա: «Մենք այլ հնարավորություն չենք ունեցել և հիմա առավել ևս չունենք: Մենք ժամանակին ունեցել ենք զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաներ, բարձր տեխնոլոգիական տնտեսություն որպես այդպիսին: Մենք պարտավոր ենք վերականգել այդ լավագույն ավանդույթները: Համոզված եմ, որ դրան կհասնենք, որովհետև այն միտումը, որ կա այսօրվա կառավարության ծրագրերում դրան է ուղղված:

Կարևոր է հնարավորություն տալ բոլոր նախաձեռնող մարդկանց տարբեր ոլորտներում՝ լինի դա գիտության, բիզնեսի, մշակույթի, մեր կյանքի բոլոր բնագավառներում: Բոլոր այն մարդիկ, ովքեր նախաձեռնող են, իսկապես ցանկություն ունեն և կարող են արժեք ստեղծել, պետությունը պատրաստ է օգնել, հովանավորել, ֆինանսավորել: Դա վստահություն է ներշնչում, որ մենք մեր վաղվա օրվա ճանապարհը անցնելու ենք շատ ավելի հեշտ, քանի որ գիտենք, թե որ ճանապարհն ենք ընտրել: Այդ ճանապարհը մեզ իսկապես տանում է դեպի բարեկեցություն, կյանքի որակի լավացում և նաև երկրի անվտանգության բարձրացում»,- նշել է ՀՀ նախագահը:

Լեոն Սթոկը, շնորհակալություն հայտնելով նման գնահատանքի համար, ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը Հայաստանում: Հատկապես մեծ պատիվ է այս մրցանակը ստանալ Ձեզնից, պարոն նախագահ: Գիտեմ, որ դուք շատ եք կարևորում կրթությունը, գիտությունը: Լիովին համաձայն եմ Ձեզ հետ, որ կրթությունը հիմնաքարային նշանակություն ունի և ամբողջ կյանքի ընթացքում սովորելն ու գիտելիք ձեռք բերելը շատ կարևոր է»: Դոկտոր Սթոկը նշել է, որ Հայաստանում դժվար է չնկատել գիտության և տեխնոլոգիաների ոլորտի հանդեպ հետաքրքրությունը, ինչպես նաև չզգալ ընկերասեր և բարյացկամ մարդկանց վերաբերմունքը:

Այնուհետև տեղի է ունեցել հատուկ ծրարի մարման արարողություն՝ նվիրված Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին:

Տպել
546 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ