70 հազարից մինչև 1 միլիոն դրամ. որքան են ծնողները նախատեսում ծախսել դպրոցական հագուստ գնելու համար

Ուսումնական տարվա մեկնարկին հաշված օրեր են մնացել. տոնավաճառները, խանութները արդեն լի են դպրոցական հագուստի նոր տեսականիով:

«Հայկական ժամանակը» այսօր շրջայց է կատարել Երևանի «Մալաթիա» տոնավաճառում և հարակից տարածքներում գտնվող խանութներում՝ հասկանալու՝ մատչելի՞ են գները դպրոցական հագուստի և պարագանների դեպքում, ինչպե՞ս են ծնողները պատրաստվում նոր ուսումնական տարվան։

Նկատեցինք, որ դրանց հիմնականում 8-13 հազար դրամի սահմաններում էին, կոշիկների դեպքում՝ ևս: Ի դեպ, տղաների հագուստը մի փոքր ավելի թանկ արժեր։ Մանկական կոշիկներ կարելի էր գտնել 7-10 հազար դրամի սահմաններում, իսկ մեծահասակների համար՝ 8-14 հազար դրամի։ Դպրոցական պայուսակները թե՛ աղջիկների և թե՛ տղաների համար արժեին 6-10 հազար դրամ։

Չնայած տաղավարները առանձնապես մարդաշատ չէին, սակայն կային ծնողներ, որոնք երեխաների հետ սկսել էին գնումները։ Նրանցից շատերը մեզ հետ զրույցում նշում էին՝ դպրոցական բոլոր պարագանների դեպքում, համեմատած նախորդ տարվա, գները բարձրացել են՝ ընդգծելով՝ եթե դպրոցական պայուսակը նախորդ տարի ձեռք էին բերում 5000 դրամի սահմաններում, այս տարի որակյալ պայուսակ կարելի է գնել 10 հազար դրամով։  

299049147_583326980166094_3844689662431302433_n.jpg (264 KB)

Գնային այս տարբերությունը, սակայն, վաճառողները չեն նկատում, հակառակը, ըստ նրանց, դրանք նվազել են անցած տարվա համեմատ։ Վերջիններս սկզբում հրաժարվում էի մեզ հետ զրուցել, անգամ միմյանց փոխանցում, որ տարածքում լրագրող կա։ Եվ թեև նրանցից ոմանք, ի վերջո, համաձայնեցին խոսել, սակայն լուսանկարվել և ներկայանալ՝ ոչ։

Դպրոցական պայուսակ վաճառող Ա․ Մ.-ն մեզ հետ զրույցում ասաց՝ այս տարի պայուսակները վաճառում է համեմատաբար ցածր գներով։ Դրանք տատանվում են 5-8 հազար դրամի սահմաններում՝ դժգոհելով, որ, նախորդ տարվա՝ այս օրերի հետ համեմատած, առևտուր գրեթե չի լինում. «Անցած տարի ժողովուրդը շատ էր, առևտուրը՝ լավ։ Այսօր ժամը 10-ից էստեղ եմ, մենակ մոտենում, գին են հարցնում, բայց չեն գնում։ Գները իմ ապրանքի համար նվազել են, բայց դե ժողովուրդը գումար չունի, 5000 դրամն էլ են ուզում իջեցնել»:

Նրա խոսքով՝ պայուսակները Հայաստան է բերում տարբեր երկրներից, բացի Թուրքիայից։ Հույս ունի՝ մինչև սեպտեմբերի մեկը առևտուրը կակտիվանա։

300007115_617179693176418_738845732852166137_n.jpg (535 KB)

Նրա հարևանությամբ պայուսակներ վաճառող Կարինեն էլ նշեց՝ երեք տեսակի պայուսակ է վաճառում՝ հայկական տարազով աղջկա պատկերներով, կտորից և կաշվից։ Հիմնականում վաճառվում են տարազով աղջկա պատկերներով պայուսակները, որոնք 6-10 հազար դրամ արժեն, կտորից ու կաշվիցը՝ 6-8 հազար դրամ:

299213775_608270654069499_4040834186907072919_n.jpg (483 KB)

Տղաների հագուստի տաղավարում վերնաշապիկները վաճառվում էին 8000 դրամով, սպիտակ մարզաշապիկները՝ 5000 դրամով, տաբատները՝ 13-12 հազար դրամով։ Դրան զուգահեռ աղջիկների դպրոցական կիսաշրջազգեստ կարելի էր ձեռք բերել 5-8 հազար դրամով, վերնաշապիկները՝ 10 հազար դրամով։ Գնային այս տարբերությունը, ըստ տնտեսվարողների, կախված է որակից։

«Ամեն ինչ էժանացել է, թանկ չի։ Որ ժողովուրդը ասում է՝ թանկ է, բա մենք էլ ինչքա՞ն վաճառենք, որ շահույթ ունենանք։ Ժամը 10-ից մինչև 13։00-ն մի հաճախորդ եմ ճանապարհել, մնացածը գալիս, փորձում են ու գնում, հույս ունեն այլ տեղ էժանով գտնել»,- մեզ հետ զրույցում նշեց մեկ այլ վաճառող։

Նկատենք, որ թեև գները որոշ իրերի դեպքում բարձր էին, սակայն կային վաճառողներ, որոնք հաճախորդների համար զեղչեր էին անում։

Դպրոցական առևտրի համար ծնողները նախատեսում են 70 հազարից մինչև 1 միլիոն դրամ։ Երեք երեխաների հետ տոնավաճառ գնումների եկած Արմինե Մելքումյանը, օրինակ, մեզ հետ զրույցում ասաց՝ գրենական պիտույքները չհաշված՝ գնումները երեք երեխաների համար կազմում են 1 միլիոն դրամ։ Թե՞ որքան կկազմի գրենական պիտույքներն էլ ներառյալ, դժվարացավ ասել։

299973721_1454312615087842_8721321190173851162_n.jpg (352 KB)

«Այսօրվանից սկսել եմ առևտուրը։ Առավոտյան եմ եկել ու դեռ հասցրել եմ մի տղայիս համար տաբատ գնել՝ 12 հազար դրամով։ Գնային տարբերություն որոշ ապրանքների դեպքում կա, զգացվում է։ Եթե որակյալ իրեր եմ ուզում գնել, գնումներս կազմում են 1 միլիոն դրամ, ոչ այդքան որակյալի դեպքում՝ կես միլիոն դրամ»,- նկատեց նա։

Մեկ այլ ծնող էլ, որը ևս երեք երեխայի հետ էր եկել գնումների, չցանկանալով ներկայանալ, ասաց՝ կարողանում է երեք երեխայի համար գնումներն անել 100 հազար դրամի սահմաններում. «Պայուսակները անցած տարի գնում էի 5 հազար դրամով, այս տարի գնել եմ 7 հազար դրամով։ Գները բավականին բարձրացել են։ Գրենական պիտույքների գներից դեռևս տեղյակ չեմ: Եթե դա էլ գնեմ, 100 հազարի սահմանը, բնական է, կանցնեմ»:

Ի տարբերություն տոնավաճառի՝ խանութներում գները համեմատած էժան են, բայց դրանք ևս մարդաշատ չէին։ Վաճառողները թեև մեզ հետ խոսել չհամաձայնեցին, սակայն նկատեցին՝ առևտուրը այս շրջանում ակտիվ չէ՝ համեմատած նախորդ տարվա։

298946615_3494869590799179_707903112359395453_n.jpg (320 KB)

Եթե սովորական սպիտակ մարզաշապիկը տոնավաճառում կարելի էր գնել 6000 դրամով, խանութներում դրանք 4500 դրամի արժեին։ Աղջիկների համար սպիտակ վերնաշապիկներ կային 3700 դրամի սահմաններում։

Ծնողները նշում էին՝ դպրոցական անհրաժեշտ գնումներ կատարելու դեպքում գումարը միշտ չէ և բոլորին չէ, որ բավականացնում է: Երբեմն պարտքով կամ բանկից են վերցնում։

Տպել
1956 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին