Երեխային գրկած հղի կնոջ այդ տեսարանին հոգեբանորեն պատրաստ չէի, իմ պրակտիկայում նման իրավիճակում երբեք չէի եղել. փրկարար

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունից մեկ շաբաթից ավելի է անցել, սակայն մեկ անձ դեռեւս անհետ կորած է համարվում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է ոչ միայն որոնողական, այլեւ տարածքի մաքրման աշխատանքները, տեղ-տեղ՝ իրականացնում հարկադրված փլուզումներ, որպեսզի հետագա աշխատանքները լինեն արդարացված ռիսկի սահմաններում:

Այդ աշխատանքներում ներգրավված ԱԻՆ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 18-րդ փրկարարական ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Կարեն Ավետիսյանը զրուցել է «Հայկական ժամանակի» հետ:

Կարեն Ավետիսյանն արդեն 10 տարուց ավելի է՝ աշխատում է ԱԻՆ փրկարարական ջոկատում, սակայն ասում է՝ իր ծառայության ընթացքում նման մասշտաբի պատահար, ինչպիսին «Սուրմալուինն» էր, առաջին անգամ էր տեսնում: Ավետիսյանի ղեկավարած ջոկատն այդ օրը տագնապով է դուրս եկել արտակարգ իրավիճակի վայր: Առաջին երկու ժամվա ընթացքում փլատակներից դուրս են բերել 10 քաղաքացու՝ ողջ վիճակում. «Կոնկրետ իմ մասնակցությամբ երկաթբետոնե կոնստրուկցիաներից երկու կին դուրս բերվեց, որոնց կյանքին ու առողջությանը որեւէ վտանգ չէր սպառնում»:

Ավետիսյանը հիշում է՝ դեպքի օրն աշխատել են մինչեւ ուշ գիշեր, ապա՝ գնացել հերթափոխի, մի քանի ժամ հանգստից հետո՝ վերադարձել՝ իրականացնելով 24-ժամյա ծառայություն: «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը Հայաստանում միակն է (ՀՆՓԱԻԿ), մենք չէինք կարող բացակայել»,- նկատում է նա:

Ավետիսյանը նաեւ ընդգծում է՝ Հայաստանում նման արտակարգ իրավիճակ տեւական ժամանակ չէր եղել. փլուզումներ եղել էին շենք-շինությունների, երկհարկանի փոքր կառույցների եւ այլն, եւ այլն, եղել էին նաեւ տուժածներ, կենսական կարեւոր ֆունկցիաների բացակայմամբ անձինք:

Փրկարարական ջոկատի հրամանատարի խոսքով՝ ոչ մի արտակարգ իրավիճակ մեկը մյուսին նման չի լինում: Վերջինս ասում է՝ փրկարարը չի կարող պատրաստ լինել ինչ-որ բնույթի արտակարգ իրավիճակի, քանի որ դրանք բոլորը տարբեր են: ««Սուրմալուի» դեպքում ամենաբարդը մեծ թվով տուժածներն էին: Առաջին մի քանի ժամերին չունեինք հստակ տեղեկություն, թե քանի մարդ կա փլատակներում»,- մանրամասնում է Կարեն Ավետիսյանը:

Հիշելով հերթափոխից հետո կատարվածը՝ պատմում է՝ «Սուրմալուի» հյուսիսային հատվածի իրար կից հինգ կրպակներից դուրս է բերվել 4 դի: Նրա խոսքով՝ հոգեբանական ամենածանր վիճակը հղի կնոջն ու նրա երեխային դուրս բերելու ժամանակ է եղել:

«4 կրպակների դիմաց նկուղային հատված կար, չորս հոգի՝ հղի կինը, նրա 5-ամյա երեխան, քույրն ու խանութի աշխատակիցը, դուրս բերվեցին նկուղի աստիճաններից: Երեք աստիճան բարձրացած, այդ աստիճանների վրա իրար գրկած ընկած էին: Ենթադրվում է, որ փորձել են փախչել, փլուզումը տեղի է ունեցել: Նրանց մոտ հրդեհ ընդհանրապես չի եղել, փլատակներից էին տուժել: Շատ ուժեղ վնասվածք էր ստացել հղի աղջիկը՝ գլխի հատվածում, կողքին ընկած խանութի աշխատողն էլ էր տարբեր հարվածներ ստացել փլուզումից: Հարվածներ չէր ստացել հղիի քույրը: Երեխայի շորերը լրիվ մաքուր էին, անգամ փոշոտ չէին. նրան գրկած էին մահացել: Սկզբից փոքրիկին դուրս բերեցինք, երկար, գանգուր մազերը տեսնելով՝ կարծում էինք՝ աղջիկ երեխա է: Ամենածանրը այդ երեխային դուրս բերելն էր. դստերս տարիքի էր: 2011 թվականից ծառայության մեջ եմ, պրակտիկայում շատ է եղել այրված, մասնատված մարդկանց դիերի դուրս բերում եւ այլ դժբախտ պատահարներ, բայց հղի կնոջ ու երեխայի այդ տեսարանին հոգեբանորեն պատրաստ չէի»,- պատմում է նա:

Խոսելով աշխատանքի բուն ընթացքի, դրանում կամավորների ներգրավվածության ու աջակցության մասին՝ Կարեն Ավետիսյանն ասում է՝ մեր ազգի առանձնահատկություններից մեկը օգնության հասնելն է, անտարբեր չլինելը, բայց հաճախ մարդիկ այդ խուճապահար վիճակում շատ ավելին են պահանջում փրկարար ծառայողից, քան այդ պահին պետք է կամ հնարավոր է:

«Մի կին մոտեցել, շորերիցս էր քաշում, ասում էր՝ ինչի՞ ուղղաթիռ չեք բերում, մյուսն էլ կողքից ասում էր՝ ուղղաթիռն իրենց ֆռֆռալու համար է եւ այլն: Սա իրավիճակ է, երբ քաղաքացին նման իրավիճակներում դրսեւորման գիտելիք չունի, գտնվում է արտակարգ իրավիճակների տաք գոտում եւ ոչ թե օգնում, այլ խանգարում է»,- նկատում է Ավետիսյանն ու հավելում՝ ուղղաթիռով վերեւից ջուր լցնելն այդ իրավիճակում առնվազն անգրագետ մոտեցում կլիներ: Նրա խոսքով՝ չէին կարող մեծ քանակությամբ ջուր լցնել փլատակներին, որտեղ հավանաբար կարող էին ողջ մնացած մարդիկ լինել:

Ըստ Ավետիսյանի՝ ներսում հարազատ ունեցող մարդիկ ավելի ըմբռնումով էին մոտենում խնդրին եւ ավելի համբերատար էին, քան պատահականության սկզբունքով այդտեղ հայտնվածները:

«Քաղաքացիներ կային, որոնք չէին պահպանում անվտանգության հասարակ կանոնները, հողաթափերով, առանց ձեռնոցի հայտնվել էին տաք գոտում եւ փրկարարական ծանր տեխնիկայից էլ հեռու չէին գնում, ոստիկաններին չէին ենթարկվում: Խոչընդոտներ շատ են եղել»,- նկատում է զրուցակիցը:

Հարցին՝ աջակցություն չի՞ եղել, Ավետիսյանը պատասխանում է. «Կոնկրետ տեղամաս կար, որը ձեռքերով բացեցին ՈՄԱ-ի տղաներն ու կամավոր եկած քաղաքացիները: Նրանց 30 տոկոսը ենթարկվում էր Փրկարար ծառայության հրահանգներին, աջակցում ուժերի ներածի չափով, սակայն եկածների 70 տոկոսն էլ չար երեխայի պես էր պահում իրեն: Մենք ոստիկանությանը խնդրում էինք դուրս հանել տարածքից այդ անձանց, բայց դա ֆիզիկապես ուղղակի անհնար էր այդ իրավիճակում: Կարմիր խաչի եւ ՈՄԱ-ի աշխատանքից շատ գոհ ենք, պատրաստված, գրագետ մոտեցում էին ցուցաբերում, ինչը մեր գործին շատ օգնեց»:

Խոսելով պատահարի, դրա վերացմանն ուղղված աշխատանքների դժվարությունների մասին՝ վերջինս ասում է՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նման իրավիճակի պատրաստ էր ե՛ւ տեխնիկապես, ե՛ւ մարդկային ռեսուրսներով, այլ երկրներից օգնության կարիք չի եղել:

«Նման մասշտաբի արտակարգ իրավիճակի պարագայում վթարավերականգնողական, որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում չունենալ հավելյալ տուժածներ թե՛ փրկարարների շրջանում, թե՛ քաղաքացիական անձանց, խոսում է Փրկարար ծառայության բարձր պատրաստվածության մասին: Կարծում եմ՝ պատվով հաղթահարեցինք: Փրկարար ծառայությունը պատրաստ էր «Սուրմալուի» դեպքերին, հանրությունը պատրաստ չէր: Փլատակների մաքրումը, անկայուն կոնստրուկցիաների ապամոնտաժումն ավելի երկարեց մարդկանց գիտակցության պակասի եւ խուճապի պատճառով»,- նկատում է նա:

Անդրադառնալով այս օրերին հնչած տարատեսակ բողոքներին եւ այն պնդումներին, թե՝ եթե ԱԻՆ-ը ավելի օպերատիվ գործեր, գուցե շատ ավելի մարդու կյանք հնարավոր լիներ փրկել՝ Կարեն Ավետիսյանը փաստում է՝ դեպքից հետո զոհված առաջին 9 անձանց որքան էլ շուտ դուրս բերեին, միեւնույն է, ոչինչ այլեւս անել հնարավոր չէր լինի: «Մարդիկ ունեին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, այրված էին, մասնատված: Քաղաքացիներ կային՝ ամբողջությամբ այրվել էին, նույնիսկ այդ պահին սեռը հայտնաբերել չհաջողվեց, պարզապես թիկնեղ էր, ասացի՝ հավանաբար տղամարդ է, հետո պարզվեց»,- նշում է նա:

Ավետիսյանը ցավով արձանագրում է՝ այսօր մեր քաղաքացիների շրջանում տեղեկացվածությունը շատ ցածր մակարդակի վրա է, չեն սիրում ենթարկվել, ամեն մեկն իրեն գործի գիտակ է համարում: «Եթե քաղաքացին տեսնում է սահմանազատված տարածք, պետք է հասկանա, որ իր մուտքն արգելվում է: Փրկարարական աշխատանքների տաք գոտում պետք է գտնվեն բացառապես փրկարարի որակվում ունեցող անձինք, որը սովորական քաղաքացին չունի: Մանկապարտեզից, դպրոցից պետք է մարդկանց սովորեցնել, որ արտակարգ իրավիճակների ժամանակ իրավիճակը վերահսկում է Փրկարարական ծառայությունը»,- շեշտում է նա:

Անկախ թվարկվող թերություններից, այնուամենայնիվ, վերջինս ընդգծում է՝ քաղաքացիները վստահում են փրկարարներին. «Մեր փրկարարական կենտրոնն օրական սպասարկում է միջինում 10-15 կանչ, տարբեր բնույթի՝ կենցաղային, ջրասուզական, ՃՏՊ-ներ, փլուզումներ, հրդեհ եւ այլն, եւ այլն: Հանրությունը ծանոթ է մեր աշխատանքի որակին, փրկարարի համազգեստով մարդկանց տեսնելիս մեր քաղաքացիները ժպտում են, ճանաչում ու վստահում»:

Տպել
8121 դիտում

Վաղաշեն գյուղի ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ և մեկ զոհ

Կապույտ վառելիքը հասել է Մեղրի, սակայն դրանից օգտվելու ցանկություն քչերն ունեն

Նախադպրոցական կրթության ոլորտում էական ազդեցություն ունեցող մի քանի բովանդակային գործընթացներ են մեկնարկել․ Անդրեասյան

Արտակարգ պատահար Երևանում․ Կոտայքի բնակիչը «Մեգա մոլ»-ի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին

Երևանում՝ «Վստրեչի» կամրջի մոտակայքում, մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

«Տաբուրետկաների» համար կռիվ տալն ինձ համար չէ, ում ուզում են, թող իմ փոխարեն նշանակեն, բացի Մամեդյարովից. Դավիթ Բաբայան

Արարատ Միրզոյանը Լոձում շեշտել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի անվերապահ դուրսբերման հրամայականը

Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև

ԱԱ-2022. D խմբի հանդիպումներն ավարտվեցին

Երևանի քաղաքապետը մասնակցել է «Համայնքային զարգացման նորարարություններ» ֆորումին (տեսանյութ)

Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը ունենալու է էական հակակոռուպցիոն էֆեկտ․ Նիկոլ Փաշինյան

«Գրանդ Հոթելից»՝ մինչև ԱԺ, փողոց, ապա՝ տուն. Քոչարյանին իշխանության բերելու նպատակով ստեղծված պլատֆորմը քայքայվում է

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է․ ՊՆ

Բազմապատիկ պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայությունս պետական կառավարման համակարգում․ Դավիթ Գրիգորյան

Սուրեն Պապիկյանը հետևել է բնագծերում իրականացվող ամրաշինական, կահավորման և ինժեներական աշխատանքներին

Գորիսում, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում ձյուն է տեղում, Նոյեմբերյանի, Դիլիջանի հատվածներում մառախուղ է

Երբեմն լավ չեն վերաբերվում, ուսուցիչը լիարժեք անդամ չի համարում. ՀՀ-ում ներառական կրթությունը, խնդիրներն ու բացերը

23 տոննա դիզելով բեռնված ավտոցիստեռնը շրջվել է․ իրանի քաղաքացի վարորդը հոսպիտալացվել է

Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով (տեսանյութ)

Հայ խորհրդարանականները Լեհաստանում ընդգծել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի խնդիրը

Տեսչական մարմինների հետ կապված որոշակի գործընթացներ են մեկնարկել․ Արայիկ Հարությունյանը մասնակցել է ԲԸՏՄ խորհրդի նիստին

Արտակարգ դեպք Աշտարակում. թափառող շները հարձակվել են տարեց կնոջ վրա, նա հոսպիտալացվել է

ՀՀ փոխվարչապետը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում գործող ներդրումային խորհրդի ձևաչափը

Հրազդանի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է

«Շուշանիկի նամակը՝ Վարպետին»․ պատմությանն անհայտ նամակն այսօրվանից գտնվում է Գյումրու Իսահակյանի տուն-թանգարանում

Մղարթ և Արդվի գյուղերում 43 տարի անլուծելի համարվող խմելու ջրի կենսական խնդիրը կմնա անցյալում․ Արեն Մկրտչյան

Անասունները տեղում մորթել, վաճառել են․ սպանդանոցների կեղծ փաստաթղթերի փաստով 10-ից ավելի քրեական վարույթ է նախաձեռնվել

Աշխատանքային այցով Գյումրիում է եղել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը

Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը 5-7 աստիճանով կնվազի

«Քաղաքացիական պայմանագիրը» կմասնակցի «Հայաստան» խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստին. Աղաջանյան

Երևանում վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՊԲ

Էդմոն Մարուքյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը

Ծխելու դեմ պայքարը՝ ավելի քիչ ռիսկային ճանապարհով

ԶՊՄԿ-ն հերքում է պոչամբարում վթարի մասին մամուլի հրապարակումները

Հերքում

Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասելու դեպքի նախաքննությունն ավարտվել է, գործը մտնում է դատական փուլ

Հայաստանում ռուսաստանցիների ժամանակավոր գրանցումների թիվը քառապատկվել է

ՀՀ մի շարք հատվածներում ձյան տեղումներ են, Սյունիքում՝ մառախուղ, կան փակ ճանապարհներ

Փոխվել են Հայոց ցեղասպանության թանգարանի աշխատանքային ժամերը