Երեկ՝ օգոստոսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Գետիկ գյուղի գյուղապետարանի մոտ՝ տրակտորի տակ, քաղաքացու դի կա։
Այս մասին գրում է shashyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 20։00-ի սահմաններում, Գետիկ գյուղի գյուղապետարանի դիմաց՝ հարակից ճանապարհին, Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Վարդան Մ-ն իր վարած «ԿամԱԶ-410» մակնիշի ավտոքարշակի վրա բարձված վիճակում Տավուշի մարզի բնակիչ Գրիշա Մ-ի կողմից վարած «ՉՏԶ-170» մոդելի տրակտորը կատարել է հետընթաց, որի պատճառով ավտոքարշակն ընկել է սահքի մեջ, և Գրիշա Մ-ն տրակտորի վրայից ընկել է դիմային մասում գտնվող «Բուլդոզերի» տակ ու տեղում մահացել:
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։