Սա մեր փնթիության հերթական հետեւանքն է, ընդհանուր անկրթության վիճակից է. Մարտիրոսյանը՝ «Սուրմալուի» պայթյունի մասին

Հասարակական գործիչ, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ՝ ցանկացած աղետ, որը մեզ հետ տեղի է ունենում, առաջին հերթին անկրթության հետեւանք է։ Վերջինս օրինակ է բերում այն, որ նախորդ տարվա ընթացքում ՀՀ-ում ընդամենը 420 հազար հայալեզու գիրք է վաճառվել, իսկ մեր հարեւան Վրաստանում՝ 7 միլիոն 500 հազար վրացալեզու գիրք։ Նրա խոսքով՝ իրական աղետն այսպես ավելի մեծ է, բայց ոչ ոք այս մասին չի խոսում։ 

Վերջինիս հետ «Հայկական ժամանակ»-ի զրույցը՝ ստորեւ․

- Պարոն Մարտիրոսյան, Հայաստանում եւ Արցախում երկօրյա սուգ է հայտարարված՝ ի հիշատակ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի: Տարատեսակ կարծիքներ են հնչում աղետի պատճառների վերաբերյալ, մեղադրանքի սլաքներն ուղղվում են տարբեր կողմեր, սակայն կարծեք թե ամենակարեւոր պատճառներից մեկի՝ անվտանգության նորմերի պահպանման մասին ամենաքիչն է խոսվում: Դուք ի՞նչ եք կարծում:

- Քննություն կտարվի, հավանաբար կասեն՝ պահպանմա՞ն խնդիր էր, անվտանգությա՞ն, թե՞ ահաբեկչություն էր։ Հակված եմ նրան, որ սա ուղղակի մեր փնթիության հերթական հետեւանք է։ Կատարվածը մեր ընդհանուր անկրթության վիճակից է։ Շատ հաճախ պայթուցիկներ վաճառողներն էլ չեն հասկանում, թե, օրինակ, նմանատիպ նյութերը, եթե երկար պահեն, ի՞նչ վտանգներ կարող են առաջացնել։ Կամ վերահսկող մարմինները, որոնք պիտի լինեին, արդյոք կարո՞ղ էին հասկանալ, որ այսպիսի խնդիրների կարող է բերել։ Այն, ինչ այսօր տեսնում ենք, համատարած անկրթության խնդիր է Հայաստանում։ Առաջին հերթին պետք է այս անկրթության մթնոլորտը վերացնել։

Հայաստանում 25 հազար մարդ է գիրք առնում, բնակչության մեկ տոկոսն է, ապա պարզ է, չէ, որ մնացածը ունեն կրթական խնդիր։ Մեր երկրում չկա որեւէ դպրոց, բուհ, որը հարյուր տոկոսանոց արդյունք կտա ծնողին կամ այն քաղաքացուն, որը գնացել է տվյալ կրթական հաստատությունում սովորելու։ Այսօր մենք տալիս ենք կիսակրթություն, բուհերում դասախոսներին ստիպում են ուսանողի թվաքանակ ապահովելու համար նվազագույն շեմը ապահովող գնահատական դնել, որպեսզի ոչ ոք դուրս չմնա։ Անցած տարվա ընթացքում ընդամենը 420 հազար հայալեզու գիրք է վաճառվել, իսկ մեր հարեւան Վրաստանում՝ 7 միլիոն 500 հազար վրացալեզու գիրք։ 14 անգամ տարբերություն է․ սա գիտելիք աղբյուրից օգտվելու նիշն է։ Իրական աղետն էապես ավելի մեծ է, բայց ոչ ոք այդ մասին չի խոսում։ Մեր ցանկացած աղետ անկրթության հետեւանք է։

- Վերջին շրջանում մեր երկրում իրար են հաջորդում ցավալի իրադարձություններ, եւ դրանից մեր հանրությունը ոչ թե զգոնանում է, այլ ընդհակառակը՝ պառակտվում, չարանում են միմյանց հանդեպ, քննադատում ամեն ինչ ու ամենքին: Ինչ եք կարծում՝ ինչո՞ւ է այսպես:

- Որովհետեւ հանրության հետ ոչ ոք չի խոսում։ Հանրությանը պետք է բացատրել, թե այս կամ այն պատմական կամ քաղաքական գործընթացի հետեւանքով ինչ զոհ պիտի տա։ Երբ հանրությանը չես բացատրում, նա խաբված է իրեն զգում։ Առաջին օրվանից, երբ այս քաղաքական ուժը եկել է իշխանության, ինչքան որ կարողացել ենք խոսել, ասել ենք՝ ներկայացրեք մեզ ձեր «իզմը» (իզմ նշանակում է ճանապարհ)․ նրանք մինչեւ այսօր իզմ չեն ասում, ոչ էլ ընդդիմությունն է ներկայացրել։

Կրթության պակասի պատճառով է, որ մարդկանց մակարդակն իջել է, ամեն օր իջնում է։ Տարիներ շարունակ մեզ ասել են, որ Աստծո ընտրյալն ենք, իսկ Աստված իր ընտրյալներին այսպես պատժո՞ւմ է, թե՞ մեր մասին չէ խոսքը: Համենայնդեպս, Հերացի փողոցի վրա նման մի պաստառ կա՝ «Աստծո կողմից ընտրված ազգ»։ Այդ պաստառները, երբ որ փակցնում էին, հաստատ քաղաքապետարանի ինչ-որ չինովնիկ կարդացել էր, եւ միգուցե նա էլ է համաձայն եղել, որ մենք Աստծո ընտրյալներ ենք։ Իսկ եթե Աստծո ընտրյալ ենք, Աստված չի՞ ասել, որ կրթվել է պետք, զարգանալ է պետք, անգրագիտության եւ անփութության հետեւանքով մարդկանց պետք չէ սպանել (16 զոհի մասին է խոսքը եւ ոչ միայն)։

- Այս դեպքից հետո Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում կարծես թե նախատեսվում է քննարկման ներկայացնել հրավառությունների կազմակերպման կարգի խստացման նախագիծը: Դեռ 2021 թվականին քննարկվել ու հավանության էր արժանացել մի նախագիծ, որը գրեթե սահմանափակում էր հրավառական միջոցների օգտագործումը մասնավոր միջոցառումների ժամանակ: Նման միջոցների օգտագործումը նախագծով թույլատրվում էր միայն պետական, համայնքային տոների դեպքում: Ինչ եք կարծում՝ անհրաժե՞շտ են այս սահմանափակումները։

- Համենայնդեպս, մենք հենց այդ աղետի երեկո ականատես եղանք հրավառությունների Երեւանի տարբեր հատվածներում։ Այդ հրավառությունների հետ կապված բողոքողներ եղել են, բայց հաստատ չեն թափել այն լուտանքը, որը փլատակների ֆոնին քանոն նվագող աղջկա վրա էին թափում։ Հրավառությունն ավելի հանգիստ էին ընդունում, քան այդ աղջկա քանոն նվագելը։ Գիշերվա ժամը 1-ին այդ հրավառությունները չէ՞որ խանգարում են կողքի մարդկանց։ Հնարավոր է՝ դյուրագրգիռ մարդ կա, վերջապես այսօր ազգի կեսը դեպրեսիայի մեջ է։ Խանգարում է, չէ՞։ Դա այս իշխանության գործառույթն է, իրենք պետք է կարգավորեն։

Երեկ Երեւանի քաղաքապետարանում էինք, եւ քաղաքապետն ասաց, որ այս նոր էներգախնայող լամպերով ահագին էլեկտրաէներգիա են խնայել եւ այլն, եւ այլն: Բայց ես համոզված եմ, որ եթե քաղաքացու միտքը լուսավոր է, նա կարդացել ու կրթվելու ընթացքում լուսավորվել է, ապա քաղաքի մի քիչ խավարի վրա չի էլ կենտրոնանա։ Մտքի մթությունն էապես ավելի վատ արդյունքների է բերում, քան մութ փողոցով անցնելը։ Մենք մարդու խնդիր ունենք այսօր։ Մենք քիչ ենք, որպեսզի կարողանանք դիմակայել մեր առաջ հայտնվող մարտահրավերներին։ Եվ ես շատ կուզեմ, որ մեր թե՛ քաղաքային իշխանությունը, թե՛ Կառավարությունը շեշտը դնեն մտքի լուսավորության ու կրթության վրա։

- Պարոն Մարտիրոսյան, կրկին վերադառնալով «Սուրմալիու»-ի ողբերգական պատահարին հաջորդող քննարկումներին՝ կխնդրեի նաեւ անդրադառնալ Ռուսաստանի ԱԳՆ-ի այսօրվա հայտարարությանը։ Հայտնելով իրենց վրդովմունքը՝ ռուսական կառույցների հասցեին տեղական տեղեկատվական դաշտում շրջանառվող մեղադրանքների վերաբերյալ, Հայաստանի իշխանություններից ակնկալում են քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսեւորումները ճնշելուն։ Ի՞նչ կասեք այս մասով:

- Կարծում եմ՝ կոնկրետ այս դրվագում հետաքննիչները կասեն՝ ո՞վ է արել, ի՞նչ է արել։ Անկախ նրանից՝ դատարանը լա՞վն է, թե՞ վատը, կոռումպացվա՞ծ է, թե՞ ոչ, այս պետությունում այդ վճիռն ասում է դատարանը։ Չեղած, ոչ փաստարկված լուրեր տարածելը միշտ էլ վտանգ է ներկայացնում։ Բայց եթե մեր պետությունն արձագանքեց, իմ բողոքն է սկսում աճել։ Այդ ժամանակ ես կասեմ՝ պետությո՛ւն, ինչո՞ւ ես դու ավելի մեծ ուժին, որը Ռուսաստանն է, տուրք տալիս, բայց երբ ես՝ քո քաղաքացին, տարբեր լրատվամիջոցների կողմից բուլինգի (հալածանք) էի ենթարկվում՝ սեփական կարծիք հայտնելու համար, ոչինչ չէր արվում։

Մեր Սահմանադրության մեջ գրված է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի սեփական կամարտահայտման իրավունք։ Այսինքն, եթե իմ կարծիքի համար ինձ լրատվամիջոցները հարձակման են ենթարկում, դու անտեսում ես, բայց երբ Ռուսաստանն է բողոքում, դու արձագանքո՞ւմ ես։ Քո քաղաքացին չեղավ, Ռուսաստանի չա՞փ էլ չեղավ։ Ես չեմ ասում, թե ռուսները սխալ բան են ասում, ոչ էլ ասում եմ, թե ճիշտ բան են ասում, դա էլ չգիտեմ։ Այստեղ կարող է անհավասար դաշտ ստեղծվել ՀՀ քաղաքացու եւ հզոր պետության շահերի հետ կապված։ Բայց քաղաքացին եւս իր շահերն ու իրավունքներն ունի։

Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
1454 դիտում

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Տավուշի մարզպետ

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ