Այսօր մեծանուն գրող, մտավորական Վահագն Դավթյանի ծննդյան 100-ամյակն է

Օգոստոսի 15-ին լրանում է մեծանուն գրող և ազգային-մշակութային գործիչ Վահագն Դավթյանի ծննդյան 100-ամյակը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի, ՀՀ գրողների միության և Վահագն Դավթյանի ընտանիքի անդամների, մտավորականների, արվեստագետների հետ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն և ծաղիկներ խոնարհել մեծանուն գրողի շիրիմին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը բարձր է գնահատել Վահագն Դավթյանի դերը հայ գրականության և ազգային-մշակութային կյանքում: Նախարարի տեղակալը նշել է, որ Գրքի երևանյան փառատոնի շրջանակում տեղի կունենա հոբելյանական երեկո՝ նվիրված մեծանուն մտավորականի 100-ամյակին:

Վահագն Դավթյանի ստեղծագործությունները տպագրվել 1935 թվականից։ Նա հեղինակել է ավելի քան 40 բանաստեղծական ժողովածուներ, գրական-հրապարակախոսական հոդվածների 2 գիրք, մամուլում տպագրված մոտ 1000 հոդվածներ, գրախոսություններ, էսսեներ, հուշագրություններ։

Հրատարակվել են նրա «Առաջին սեր» (1947 թ.), «Աշխարհի առավոտը» (1950 թ.), «Ճանապարհ սրտի միջով» (1953 թ.), «Լուսաբացը լեռներում» (1957 թ.), «Ամառային ամպրոպ» (1964 թ.), «Բայց ծնվեցի» (1965 թ.), «Գինու երգը» (1966 թ.), «Ծուխ ծխանի» (1969 թ.), «Անկեզ մորենի» (1972 թ.), «Երկերի ժողովածու» (2 հատոր, 1975 թ., 1985 թ.), «Զուգահեռ ճանապարհ» (1976 թ.), «Կապույտ գիրք» (1978 թ.), «Բարի հսկան» (հուշագրություն Վիլյամ Սարոյանի մասին, 1979 թ.), «Լույսն իբրև հաց» (1980 թ.), «Ասք սիրո» (1982 թ.), «Լույս առավոտի» (1984 թ.), «Անքնություն» (1987 թ.), «Ծննդավայր» (1988 թ.), «Ի սկզբանե էր Բանն» (1989 թ.), «Հայաստան 88» (1991 թ.), «Համառոտ պատմություն հայոց» (1992 թ.), «Գիրք ողբի և գովքի» (1994 թ.), «Հողմաշունչ գիշերներ» (1995 թ.), «Անխորագիր» (էսսե վիպակ, 2003 թ.), «Օրհնության նվագներ» (2003 թ.), «Արևոտ հովիտ» (2007 թ.), «Հայերգություն» (2008 թ.), «Ընտրանի» (2012 թ.) գրքերը։

Վահագն Դավթյանը գրել է քնարական բանաստեղծություն, բալլադ, ասք, պոեմ։ Գրողի երկերում ընդգծվում են սերը, հողի և աշխատանքի պոեզիան, բնությունը, պատմության առավել դրամատիկ դրվագները (պատմական ասքերը, մասնավորապես, «Թոնդրակեցիներ» (1961 թ.) պոեմը)։

Թարգմանություններ է կատարել Ս. Եսենինից, Շ. Պետեֆիից, Ռ. Բյոռնսից, Ա. Բլոկից և ուրիշներից։ Գրել է ակնարկներ, հրապարակախոսական, գրականագիտական հոդվածներ, հուշագրային նոթեր և այլն։ Հեղինակել է «Մհերի դուռը» դրամատիկական երկը, որը 1970 թ. բեմադրվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, պարսկերեն և այլ լեզուներով։

Տպել
289 դիտում

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհահատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Երկար ժամանակով կհոսանքազրկվեն Երևանի և 6 մարզերի մի շարք հասցեներ

Ժամը 09:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՊՆ

Երևանում և 4 այլ քաղաքներում 4 օրում հրդեհի մասին 5 ահազանգ է եղել

ԱՄՆ-ում քննարկում են Հայաստանին պաշտպանողական զենք վաճառելու հարցը. Հայ դատի հանձնախումբ

Գտնվում ենք այնպիսի ճակատագրական վիճակում, որ պահանջում է երկխոսություն և համատեղ որոշման կայացում. Լևոն Տեր-Պետրոսյան

Լևոն Տեր-Պետրոսյանը հանրայնացրել է տեքստը, որը պետք է ընթերցվեր Էջմիածնի հանդիպումից հետո

Կառավարության անդամները վաղը Եռաբլուր չեն այցելի

Նախնական արդյունքներով՝ որ ուժերն են հաղթանակ տարել երեկվա ՏԻՄ ընտրություններում, և ովքեր կլինեն նոր համայնքապետները

Ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի նկատմամբ դեռ օգոստոսից ՀՀ-ում հետախուզում է հայտարարված եղել

ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է

Ֆրանսիան պահանջել է, որպեսզի Ադրբեջանի ուժերը վերադառնան ելման դիրքեր. Փարիզում կայացել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը

ՀՀ-ի ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև ստորագրվել է համագործակցության ճանապարհային քարտեզ

«Մա՛մ, էն տղեն, որ նկարում էի, պատերազմում է զոհվել». Արեն Մալաքյանը դիմանկարիչ էր, հաճախ էր նկարում հերոսներին

Հերյուրանքի հեղինակին դատական կարգով պարտավորեցնելու եմ հրապարակային ներողություն խնդրել․ Շիրակի մարզպետ

Խոր ցավով տեղեկացա Իժևսկ քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին․ Նիկոլ Փաշինյանը հեռագիր է հղել

Կրակային պատրաստություն, մարտավարություն ռազմամարզական ճամբարում․ 11-րդ դասարանցիները 10 օր իրենց կզգան բանակում

Գազի ներքին ցանցի կառուցում, ասֆալտապատում, կենտրոնների նորոգում․ Աշոցքում ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը

ՔՊ-ն Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ է առաջադրել

Ինչ էլ ստորագրի, պիտի ասեն՝ դավաճան, թուրք, ով էլ գա, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու․ Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ ԱԳՆ-ի դիմաց մի շարք քաղաքական և հասարակական ուժեր հավաք են իրականացրել՝ պահանջելով դուրս գալ ՀԱՊԿ-ից

ՀՀ ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանը պարգևատրվել է ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով

Ադրբեջանը քննարկել է Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2022»-ին իր մասնակցության հարցը

Սևանի բազմագործառութային պետական քոլեջում կստեղծվի տեխնոլոգիական ուսուցման կենտրոն

Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեղադրանքով երկու անձ կալանավորվել է. ՔԿ

Կդադարեցվի Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Այգեզարդ և Այգեպատ բնակավայրերի գազամատակարարումը

Մեկնարկել է Հայ-ռուսական երիտասարդական 8-րդ համաժողովը

Առցանց անմաքս առևտրի շեմը կգործի մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը

Դեսպան Սարգսյանը Կատարի կապի նախարարի հետ անդրադարձել է ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությանը

Զորքերը պետք է վերադառնան սկզբնական դիրքեր. Մեծ Բրիտանիայի դիրքորոշումն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ

Հունաստանի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան

Դոլարն ու եվրոն էժանանում են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

Կարեն Անդրեասյանը միջազգային գործընկերներին է ներկայացրել մեկ տարում իրականացված բարեփոխումային ծրագրերի արդյունքը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Միրոսլավ Հացեկին է ներկայացրել ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիան

Թատրոնի վարագույրը պետք է բացվի, մենք էլ՝ լինենք մեր «խրամատում». Գյումրու դրամատիկականն ազդարարեց 157-րդ թատերաշրջանը

Լևոն Տեր-Պետրոսյանը Հանրայինի եթերում հարցազրույց կունենա

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթը

Ֆինանսների նախարարը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են մակրոտնտեսական զարգացումներին առնչվող հարցեր

Մահացել է օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չիմիշկյանը

ՌԴ Պետդումայի նախագահ Վոլոդինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ