ՀՀ ԿԳՄՍ նախարարության ՊՄՀՊ վարչության աշխատակիցների աշխատանքային այցը՝ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի 13-րդ դարի եկեղեցի

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն այցելել են Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի 13-րդ դարի եկեղեցի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ՊՄՀՊ վարչության աշխատակիցները, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը, բարերար «ՎԱՐԴՊԵՏ» հայ մշակութային ժառանգության պահպանություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը և վերականգնող ճարտարապետ Արտակ Ղուլյանն այցելել են Նուռնուսի 13-րդ դարի եկեղեցի, տեղում ծանոթացել 2022 թ․ ամռանն իրականացված հնագիտական ուսումնասիրությունների արդյունքներին, հուշարձանի վթարային վիճակին՝ քննարկելով հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման հետագա ընթացքն ու համագործակցության շրջանակները։

Վերջերս բարերար կազմակերպությունը ցանկություն էր հայտնել իր միջոցներով իրականացնել պեղումներ, որից հետո նաև սահմանված կարգով իրականացնել հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներ։

Բարերարը տեղում ներկայացրել է իրականացրած աշխատանքների արդյունքները, քննարկվել են պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում ԿԳՄՍ նախարարության և բարերարի միջև հուշագրի կնքման կետերը։ Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել բարերարին անվճար հիմունքներով արխիվային նյութեր տրամադրել, որից հետո վերականգնող ճարտարապետը կմշակի հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը՝ դրանք ներկայացնելով լիազոր մարմնի համաձայնեցմանը։ Նախատեսվում է այս աշխատանքների արդյունքում կնքել նաև համագործակցության հուշագիր՝ Նուռնուս վանական համալիրի ամրակայման, նորոգման և վերականգնման նպատակով։

Հիշեցնենք, որ Նուռնուս գյուղի 13-րդ դարի եկեղեցին գտնվում է Հրազդանի ձորում, հանրապետական նշանակության հուշարձան է, և ունի մի շարք ենթահուշարձաններ՝ ձիթհան, օժանդակ կառույցներ, մատուռ, խաչքարեր և այլն։

Տպել
544 դիտում

ՄԻՊ-ը պարզաբանում է պահանջել Լոռիում ոստիկանության ծառայողների և քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցածի վերաբերյալ

Ալիևը փակուղում է, միջազգային դաշտում տանուլ է տալիս, հաջորդ քայլը կարող է լինել պատերազմական էսկալացիան. Խալաթյան

ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի փորձագետները պայմանավորվել են համատեղ հակաահաբեկչական զորավարժություններ անցկացնել

ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկություն է հրապարակել Վարուժան Ավետիսյանի առողջության վերաբերյալ

Արջուկը Գառնիի փողոցներում․ Կոտայքի մարզպետը տեսանյութ է հրապարակել

Հայաստանում ապաստան ստանալու 700 խնդրագիր է ստացվել․ որ երկրի քաղաքացիներն են ավելի շատ դիմում ներկայացրել (տեսանյութ)

Երևանում մեկնարկել է հայ-ռուսական առողջապահական 7-րդ համաժողովը

Ոչ թե հայկական, այլ ադրբեջանական ԶՈՒ-ն է խախտել հրադադարի ռեժիմը․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՊԲ

Հրդեհ Գյումրու «ԼՈՖԹ» ժամանցային կենտրոնում (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կնվազի, լեռնային շրջաններում թաց ձյուն կտեղա

Պուտինն ու Ալիևն այս շաբաթ երկրորդ անգամ են քննարկել Հայաստանի հետ պայմանավորվածությունների կատարման հարցը

ԿԸՀ ռազմավարական պլանավորման աշխատանքային քննարկման ընթացքում կվերանայվեն ընտրական վարչարարության ուժեղ և թույլ կողմերը

Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող

Շուրջ 800 աշակերտ է այս տարի մասնակցել Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած կրթական-ճանաչողական ծրագրին (տեսանյութ)

Գանձաքար-Բերդ ավտոճանապարհին բեռնատարը ձորն է գլորվել․ վարորդը մահացել է

ԿԸՀ-ն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամակցության 600-ից ավելի դիմում է ստացել

«Առողջություն և անվտանգ երթևեկություն բոլորիս». վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը

Շիրակի մարզպետը ակնկալում է եղբորը բերման ենթարկելու դեպքի մանրամասն ուսումնասիրություն, ընդհուպ՝ ծառայողական քննություն

ԵԱՀԿ ԽՎ-ն պետք է ամուր լինի ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից զերծ մնալու սկզբունքի պաշտպանության հարցում. Խանդանյան

Արման Եղոյանը Մարլեն Լունդ-Կոպպարկլինտիի հետ խոսել է Հայաստանին սպառնացող վտանգների աշխարհաքաղաքական ենթատեքստի մասին

Գորայքում, Վարդենյաց լեռնանցքում և ՀՀ այլ ավտոճանապարհներում ձյուն է տեղում

Հոկտեմբերից Հայաստանում գտնվող ՀՀ ազգային հերոս, սրտային վիրաբույժ Հրայր Հովագիմյանը 40 բարդ վիրահատություն է կատարել

Մեկ ամիս Արարատ գյուղում ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումներով

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա և Գերմանիա

Նորագավիթ 1-ին փողոցում բախվել են երկու մարդատար ավտոմեքենաներն ու բեռնատար գնացքը

ԱԱ-2022․ նոյեմբերի 26-ի խաղացանկը

ՊԲ-ն հերքում է ադրբեջանական նոր ապատեղեկատվությունը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ և 4 զոհ

Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում

Հակառակորդը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի հայկական դիրքերի ուղղությամբ

Չկա սահման՝ չկա ճանաչված տարածք, ուրեմն ինչ ամբողջականության մասին էիք խոսում 30 տարի. Աղաջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Կանադան պատրաստակամ է աջակցելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը. հանդիպել են Միրզոյանն ու դեսպանը

Շաբաթն ուրբաթից շուտ եկավ, կամ՝ ինչու են ընդդիմադիր պատգամավորները մանդատները վայր դնում

Երևան-Մարգարա ավտոճանապարհին «Նիսսան»-ը բախվել է կցորդիչով բեռնատարին. վարորդը մահացել է

ԿԳՄՍ նախարարի տեղակալն առաջարկել է Կապանը հռչակել ԱՊՀ 2026-ի երիտասարդական մայրաքաղաք

Պուտինը ՌԴ ԱԽ մասնակիցների հետ կքննարկի ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները և Փաշինյանի հետ հանդիպումը

Փարիզը պատրաստ է աջակցել Փաշինյանի և Ալիևի հետագա բանակցություններին. Ֆրանսիայի ԱԳՆ

Խոշոր վթար Ափնագյուղի մոտ. ըստ նախնական տվյալների՝ կա 1 զոհ և 3 տուժած

Երևանում բեռնատար գնացքը բախվել է մարդատար ավտոմեքենային