Կոսովոն մինչեւ սեպտեմբերի 1-ը հետաձգել է սերբական փաստաթղթերի արգելքի կիրառման ընթացակարգը

Կոսովոյի և Մետոհիայի Հանրապետության ղեկավարությունը մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 1-ը, հետաձգել է սերբական փաստաթղթերի վրա արգելք սահմանելու ընթացակարգը։

Հանրապետության իշխանությունները պահանջել են վերացնել բոլոր բարիկադները և սահմանել տեղաշարժի լիակատար ազատություն Կոսովոյի հյուսիսում:

Հուլիսի 31-ին ինքնահռչակ Կոսովոյի և Մետոհիայի Հանրապետության սերբ բնակչությունը բողոքի ակցիաներ է անցկացրել շրջանի գլխավոր մայրուղիներում, սկսել է բարիկադներ կառուցել, մի քանի տասնյակ մարդիկ փակել են Պրիշտինա-Ռասկա գլխավոր ճանապարհը։ 

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ իրավիճակը Կոսովոյում և Մետոհիայում առավելագույնս բարդացել է սերբերի համար։ Նա զգուշացրել է օգոստոսի 1-ից սերբական փաստաթղթերն անվավեր ճանաչելու Պրիշտինայի ծրագրերի մասին։

Վուչիչի խոսքով՝ Սերբիան դեռևս երբեք չի եղել ավելի բարդ և ծանր իրավիճակում, քան այսօր: Պրիշտինյան ռեժիմը փորձում է, իրեն զոհ ներկայացնելով, օգտագործել տրամադրություններն աշխարհում։

Նա հստակեցրել է, որ Կոսովոյի իշխանությունները կփակեն Սերբիայում տրված փաստաթղթերով քաղաքացիների մուտքը և կպահանջեն, որ նրանք մեքենաները վերագրանցեն Կոսովոյի համարներով:

«Նրանք նախապես իրենց ստորաբաժանումներն ուղարկել են վարչական անցումային կետեր՝ նպատակ ունենալով կանգնեցնել բոլոր նրանց, ովքեր սերբական փաստաթղթեր ունեն», - հայտարարել է Վուչիչը:

Ավելի վաղ Կոսովոյի իշխանությունները հայտարարել էին, որ հաջորդ շաբաթվանից Սերբիայի քաղաքացիները, որոնք մուտք կգործեն Հանրապետության տարածք, կստանան սահմանը հատելու մասին ժամանակավոր փաստաթուղթ, իսկ սերբական փաստաթղթերը կհամարվեն անվավեր: Պրիշտինայում հայտարարել են, որ այդ որոշումը Բելգրադի գործողությունների պատասխանն է, որը չի ճանաչում Կոսովոյի կողմից տրված վկայականները:

Վուչիչը հորդորել է Կոսովոյի իշխանություններին պահպանել խաղաղությունը և զգուշացրել, որ Կոսովոյում սերբերի դեմ ագրեսիվ գործողությունների դեպքում «Սերբիան կհաղթի»։

Ավելի վաղ Սերբիայի պաշտպանության նախարարությունը հերքել էր Կոսովոյի և Մետոհիայի տարածք ռազմական ուժերի տեղակայման մասին լուրերը և կոչ էր արել ապատեղեկատվություն չտարածել։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված մեկնաբանությունում կոչ է արել Կոսովոյին դադարեցնել սադրանքները և հարգել սերբերի իրավունքները:

«Իրադարձությունների նման զարգացումը Եվրոմիության միջնորդական առաքելության ձախողման ևս մեկ վկայություն է»,- ասել է նա։

Ինչպես նշել է Զախարովան, սա նաև վկայությունն է այն բանի, որ Եվրամիությունում Բելգրադին դե ֆակտո առաջարկում են համակերպվել իր հայրենակիցների իրավունքների բացակայության հետ։

Տպել
948 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին