Մաշկի քացկեղ, այրվածքներ, ցավ․ ինչ ազդեցություն կարող է ունենալ շոգ եղանակը մարդու առողջության վրա և ինչպես պաշտպանվել

Ամառային եղանակը մարդու օրգանիզմի վրա իր բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ կարող է նաև առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունն ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը: Ըստ մասնագետների՝ մարդու առողջության համար բացասական հետևանք կարող է առաջանալ հատկապես, երբ օդի ջերմաստիճանը 40 աստիճան և ավելի բարձր է։

Համաձայն Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ ՀՀ-ում մոտ օրերին նկատվելու է եղանակի կտրուկ բարձրացում։ Մասնավորապես Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 12-17-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու, ընտանեկան բժիշկ Սամվել Հայրումյանը մանրամասնում է՝ բարձր ջերմության հետևանքով, օրինակ, մարդկանց մոտ կարող է անոթների լայնացում տեղի ունենալ, երակները և զարկերակները լայնանում են, զարկերակային գերճնշումով հիվանդների մոտ ճնշումը իջնում է։ Ամռանը մարդու օրգանիզմի վրա առավել մեծ ազդեցություն ունեցող հիմնական բացասական գործոններն են օդի բարձր ջերմաստիճանը եւ ուլտրամանուշակագույն ճառագայթումը:

«Օրինակ՝ նման մարդկանց դեպքում բժիշկները պետք է վերանայեն նշանակած դեղերը, որովհետև ճնշման անկումը հիվանդների համար կարող է բացասական հետևանքներ ունենալ։ Շոգ եղանակին անձի մոտ կարող է ընդհանուր թուլություն նկատվել, աչքերի առաջ սևանալ, գլխապտույտ առաջանալ, երբեմն՝ ուշաթափվել։ Եթե եղանակը միանգամից փոխվում է և շատ է տաքանում, դա կարող է առատ քրտնարտադրության բերել, օրգանիզմի ջրազրկման, դրանք էլ իրենց հերթին կարող են վատ հետևանքներ ունենալ»,- ասում է նա։

Մասնագետը նշում է՝ արևի ուղիղ ճառագայթները նպաստում են նաև մաշկի քաղցկեղի առաջացմանը։ Երբեմն լինում են արևահարության դեպքեր, արևից մարդը կարող է տարբեր աստիճանի այրվածքներ ստանալ։

«Եթե բարձր ջերմաստիճանի ժամանակ արևապաշտպան կրեմներ չեն օգտագործում, ունենում են այրվածքներ, օրինակ՝ 1-ին և 2-րդ աստիճանի։ Արևահարությունը արտահայտվում է ընդհանուր թուլությամբ, գիտակցության կորուստով։ Արևահարված մարդիկ, որոնց մաշկը արդեն սինթեզվում է, մաշկին ունենում են պիգմենտ և ավելի թեթև են տանում արևահարվածությունը։ Բաց գույնի մաշկ ունեցող մարդկանց մոտ ավելի է դրսևորվում այրվածքի ազդեցությունը»,- շեշտում է նա։

Բարձր ջերմաստիճանը նաև վարիկոզով հիվանդների մոտ է բացասական հետևանք թողնում․ ախտանշանները ավելանում են, ոտքերում թմրածություն է նկատվում։ Բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ ներքին օրգաններից դեպի մաշկային և ենթամաշկային ծածկույթներ արյան տեղաբախշման արդյունքում հաճախանում է պուլսը, բարձրանում մարմնի ջերմաստիճանը, տատանվում զարկերակային ճնշումը, շնչառությունը կարող է հաճախանալ մոտ 2 անգամ: Բարձր ջերմաստիճանը բացասաբար է ազդում նաև կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ թուլանում են պայմանական ռեֆլեքսները,  առաջանում շարժողական համակարգի խանգարումներ, նվազում է աշխատունակությունը, ինչպես նաև՝ արգելակվում սեկրետոր գեղձերի հյութարտադրությունը:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման մեծ քանակով ենթարկվելը թողնում է բացասական հետևանք. մաշկի կարմրություն, այտուց, ցավ, բշտերի գոյացում, կոպերի ցավոտություն, կարմրություն, աչքերում ավազի զգացողություն, լուսավախություն, արցունքահոսություն և այլն, և այլն:

«Շոգ եղանակին նախընտրելի է զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ։ Ամեն օր ցանկալի է քայլել 20-30 րոպե։ Նախընտրելի չէ կեսօրվա ժամերին դուրս գալ, պետք է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ Ցանկացած ախտանշանի դեպքում պետք է դիմել ընտանեկան բժշկին կամ սրտաբանին»,- նշում է Հայրումյանը։

Արևից ու շոգ եղանակից պաշտպանվելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու, ինչպես նաև մրսածությունից խուսափելու համար անհրաժեշտ է շատ հեղուկներ օգտագործել, շեշտում է ԱՆ մասնագետը, խուսափել ցերեկային ամենաշոգ ժամերին բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից, ինչպես նաև՝ 

  • Խմել օրական շուրջ 3 լիտր հեղուկ՝ ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ։ Ջուրը ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենամատչելի միջոցն է: Թանը պարունակում է օրգանական թթուներ, սպիտակուցներ, և աղերի շնորհիվ ծարավը հագեցնելու հրաշալի միջոց է: Բնական հյութերից ամռանը նախապատվությունը տվեք լոլիկի, թուրինջի, բալի, սալորի և հոնի հյութերին։ Թեյը ևս լավ միջոց է շոգ եղանակին ծարավը հագեցնելու համար, սակայն այն պետք է լինի առանց շաքար, ոչ թունդ և ցանկալի է կանաչ։ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո:
  • Ուշադիր լինել արևահարվելուց: Ցանկալի է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես ժամը 12:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում չընդունել արևային լոգանք:
  • Ցանկալի է կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, խրախուսելի է բամբակյա կտորից հագուստը:
  • Աշխատել հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ մրգեր և հում բանջարեղեն:
  • Հեղուկներ ընդունելիս շատ չսառեցնել, ցանկալի է խմել գոլ կամ մի փոքր հովացրած վիճակում:
  • Հնարավորինս զերծ մնալ շաքարավազ պարունակող գազային ըմպելիքներից:
  • Չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում երկար ժամանակ չգտնվել, երկարատև արևի տակ կայանված փոխադրամիջոցներ չնստել:
  • Արգելվում է երեխաներին և ընտանի կենդանիներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում:
  • Խրախուսվում է, որ երեխաները, հղիները, ծերերը, խրոնիկ հիվանդություններով անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը:

Մերի Խաչատրյան

Տպել
1773 դիտում

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը