2022 թվականի հունիսի 30-ին Երևանում անցկացվել է թաեքվոնդոյի պատանիների, իսկ հուլիսի 1-ին՝ երիտասարդների Հայաստանի առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպված առաջնությանը մասնակցել են 61 պատանիներ և 40 երիտասարդներ։

Հաղթանակած պատանիներից երեքը հուլիսի 27-ից 30-ը, իսկ երիտասարդները հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 5-ը հինգ քաշային կարգերում մասնակցելու են Սոֆիայում անցկացվելիք աշխարհի պատանիների առաջնությանը:

Նշենք, որ Սոֆիայում այդ օրերին տեղի է ունենալու նաև Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիայի գլխավոր համաժողովը, որին մասնակցելու է նաև Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ղահրամանյանը։

Հավելենք նաև, որ հուլիսի 5-ին երիտասարդների և մեծահասակների հավաքականները մեկնել են Սոչի՝ համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնելու նպատակով։

Թաեքվոնդոյի պատանիների և երիտասարդների Հայաստանի առաջնության հաղթողների և մրցանակակիրների ցանկերը՝ այստեղ: